Խորդի Լոպես
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 28, 1981[1][2][3] (44 տարեկան) | ||
| Ծննդավայր | Cardedeu, Վալլես Օրիենտալ, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա | ||
| Հասակ | 182 սանտիմետր | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Խորդի Լոպես Ֆելպետո (իսպ.՝ Jordi López Felpeto; փետրվարի 28, 1981[1][2][3], Cardedeu, Վալլես Օրիենտալ, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, որը խաղացել է կիսապաշտպանի դիրքում: ՈՒԵՖԱ-ի գավաթակիր 2005-2006 թվականներին (1/16 եզրափակչում հաղթանակ է բերել իր ակումբին Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ՝ արտագնա խաղում գոլ խփելով, մրցաշարի եզրափակիչ խաղին չի մասնակցել)[4]։ «Տերասսա» ակումբի գլխավոր մարզիչ:
Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գրանոլյերսում, Բարսելոնա, Կատալոնիա: Խորդի Լոպեսը ֆուտբոլային կարիերան սկսել է «Բարսելոնայում», որից հետո հրավիրվել է «Կաստիլիա»: Պրիմերայում «Ռեալի» կազմում մասնակցել է 2 հանդիպման 2003-2004 թվականների մրցաշրջանում: 2004 թվականին տեղափոխվել է «Սևիլյա»։ Անդալուզիական ակումբի հետ Լոպեսը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի գավաթի 2005-2006 թվականների խաղարկության, որում հաղթել է «Սևիլյան», 10 հանդիպման: Դարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ 1/16 եզրափակիչի արտագնա խաղում հաղթական գոլի հեղինակ[5]։ 2005 թվականի ապրիլի 10-ին Պրիմերայում խփել է իր առաջին գոլը «Էսպանյոլի» դարպասը (3:1)[6]։
2006-2007 թվականների մրցաշրջանում խաղացել է «Մալյորկայի» կազմում։ 2007-2008 թվականների մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ռասինգում», որի հետ խաղացել է ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլում։ Իսպանական երկու թիմերում էլ Խորդին հիմնականում օգտագործվում էր որպես փոխարինող խաղացող։
2007-2008 թվականների մրցաշրջանի վերջում «Մալյորկան» բաց թողեց Լոպեսին, որից հետո նա սկսեց մարզվել անգլիական «Պորտսմութ» ակումբի հետ: Նույն թվականի օգոստոսին փորձաշրջան է անցել «Բլաքբըրն Ռովերս-ում, սակայն նրա խաղացողներից մեկի հետ կոնֆլիկտից հետո ֆուտբոլիստը վերադարձել է Բալեարյան կղզիներ, որտեղ մինչև 2008 թվականի վերջ մարզվել է ինքնուրույն։
2009 թվականի հունվարին Լոպեսը փորձել է աշխատանք գտնել «Բիրմինգհեմ Սիթիում», սակայն ֆուտբոլիստի մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել և չի կարողացել բուժզննում անցնել: Հաջորդ ամիս նա միացավ անգլիական մեկ այլ ակումբի՝ «Քուինս Պարկ Ռեյնջերսին», որտեղ մինչև 2008-2009 թվականների մրցաշրջանի ավարտը հասցրեց անցկացնել 15 խաղ[7]։ Անգլիայի առաջնությունում նորամուտը նշել է «Բարնսլիի» դեմ խաղում՝ փոխարինելով Մատեո Ալբերտիին։ ՔՊՌ-ի կազմում միակ գոլը խփել է մարտի 21-ին «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում (2:1)[8]։
Մրցաշրջանի ավարտից հետո՝ 2009 թվականի հուլիսի 16-ին, Խորդի Լոպեսը, հետևելով Քուինզ Պարկ Ռեյնջերսի նախկին մարզիչ Պաուլու Սոուզային, տեղափոխվեց «Սուոնսի Սիթի»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[9]։ Իր երկու մրցաշրջանների ընթացքում ուելսան ակումբում անցկացրել է ընդամենը 15 հանդիպում՝ ավելի հաճախ պայքարելով վնասվածքների դեմ։ 2011 թվականի հունվարի 13-ին ֆուտբոլիստն ու ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը[10]։ Нիսկ հաջորդ օրը Լոպեսը պայմանագիր կնքեց հոլանդական «Վիտես» ակումբի հետ, որը մարզում էր նրա հայրենակից Ալբերտ Ֆերերը: Այստեղ ֆուտբոլիստը երկար չմնաց՝ ակումբում անցկացնելով ընդամենը կես տարի։ 2011 թվականի ամռանը թիմ է տեղափոխվել Կրետե օֆի կղզուց։ Այս ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման, խփել 1 գնդակ։
2012 թվականի ամռանը Խորդի Լոպեսը պայմանագիր կնքեց Ուժգորոդի «Գովերլայի» հետ։ Ուկրաինայի Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 3-ին՝ «Գովերլա» - «Զարյա» (0:1) խաղում: 2012 թվականի հոկտեմբերի 31-ին Դոնեցկի «Շախտյորի» դեմ ուժգորոդցիների գավաթային խաղում խփեց իր առաջին գնդակը ակումբի կազմում։ Խաղը պարտվել է 1: 4 հաշվով[11]։ 2013 թվականի ամռանը իսպանացու և Ուժգորոդի թիմի միջև պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը չեն երկարաձգել այն:
Իսպանիա վերադառնալուց հետո Խորդի Լոպեսը պայմանագիր է կնքել տեղի «Լյագոստեր» թիմի հետ[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ ««Говерла» подписала обладателя Кубка УЕФА Хорди Лопеса» (ռուսերեն). Террикон. 2012 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- ↑ «El Sevilla sale victorioso del hielo de Moscú» [Sevilla emerges victorious from Moscow ice] (իսպաներեն). El Mundo. 2006 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Espanyol 1–3 FC Sevilla Արխիվացված 2013-12-30 Wayback Machine; ESPN Soccernet, 10 апреля 2005
- ↑ QPR boss Sousa seals Lopez deal Արխիվացված 2009-02-21 Wayback Machine; BBC Sport, 17 февраля 2009
- ↑ «QPR 2–1 Bristol City». BBC Sport. 2009 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Swans agree terms with Lopez Արխիվացված 2009-07-17 Wayback Machine; Swansea City official site, 16 июля 2009
- ↑ «Midfielder Jordi Lopez terminates Swansea City stay». BBC Sport. 2011 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Жаже Коэльо — 27! Хорди Лопесу — 32!». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Хорди Лопес покинул «Говерлу» и вернулся в Испанию». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորդի Լոպես» հոդվածին։ |
| ||||||
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնա B-ի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Ռասինգ Սանտանդերի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Սուոնսի Սիթիի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Վիտեսի ֆուտբոլիստներ
- Քուինս Պարկ Ռեյնջերսի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով