Խորդենի խոշորածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորդենի խոշորածաղիկ
Խորդենի խոշորածաղիկ
Խորդենի խոշորածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խորդենածաղկավորներ (Geraniales)
Ընտանիք Խորդենազգիներ (Geraniaceae)
Ցեղ Խորդենի (Pelargonium)
Տեսակ Խորդենի խոշորածաղիկ (P. grandiflorum)
Միջազգային անվանում
Pelargonium grandiflorum

Խորդենի խոշորածաղիկ (լատ.՝ Pelargonium grandiflorum), խորդենազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս, որը մեր պայմաններում աճեցվում է ջերմատանը, գարնան վերջում տեղափոխվում բաց գրունտ և աշնանային առաջին սառնամանիքները սկսվելուց առաջ կրկին տեղափոխվում ջերմատուն։

Ունի ուղղահայաց ցողուն, կլորավուն, ատամնաեզր տերևներ և ալ կարմիր, խոշոր ծաղիկներից կազմված կոմպակտ ծաղկաբույլեր։ Բազմանում է կտրոններով՝ ամռանը և գարնանը։ Ամառային կտրոնավորումը կատարում են հունիս–օգոստոսին։ Կտրոնները տնկում են տորֆահումուսային հողախառնուրդով լցված 6-7 սմ թաղարներում` դրանք տեղավորելով կիսատաք ջերմոցներում՝ ապակուց հեռու։ Որպեսզի կտորները հեշտ արմատակալեն, հողը և օդը մշտապես պետք է պահել խոնավ վիճակում։ Գարնանային կտրոնավորման դեպքում տնկումը կատարում են անմիջապես արկղերում կամ ջերմատան ստելաժներում։ Ամառային կտրոնավորումը նախընտրելի է, քանի որ հաջորդ տարվա գարնանը արդեն առատորեն ծաղկող բույսեր ենք ստանում։ Երբ կտրոններն արմատակալում են, դրանք տնկում են ավելի խոշոր թաղարներում։ Որպեսզի կոմպակտ թուփ ստացվի: Խորհուրդ է տրվում գլխավոր ընձյուղը ծերատել։ Անհրաժեշտ է գրունտում (ծաղկային ձևավորումներում) տնկել թաղարներով, որպեսզի բույսի աճն ու զարգացումը շարունակվի բնականոն ձևով։ Խոշորածաղիկ խորդենին սովորաբար ծաղկում է մայիսի սկզբից մինչև ուշ աշուն, իսկ ջերմատանը՝ գրեթե կլոր տարվա ընթացքում։ Հայտնի են ինչպես հասարակ, այնպես էլ լիաթերթիկ ծաղիկներով տեսակները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987