Խորանարդիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փայտե խորանարդիկներ
Երեխան խաղում է խորարդիկներով

Խորանարդիկներ (ինչպես նաև փայտե խորանարդիկներ, խորանարդիկներ փայտից, փայտե կոնստրուկտոր, կոնստրուկտոր և այլն), մանկական խաղալիք՝ պատրաստված փայտից, վերջին ժամանակներս նաև այլ նյութերից (պլաստմասսայից

Ըստ ձևի՝ խորանարդիկները պատրաստվում են խորանարդի, գլանի, գնդի, ուղղանկյուն զուգահեռանիստի, քառանիստի և այլ ձևերով։ Շատ հաճախ խորանարդիկների վրա փակցնում են տարբեր նկարներ, ինչպես նաև այբուբենի տառեր։ Սովորական փայտե խորանարդիկներն օգտագործվում են որպես խաղալիք արդեն մի քանի հարյուրամյակ շարունակ[1].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1693 – Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքն առաջարկել է խորանարդիկների վրա նկարել այբուբենի տառերը՝ դրանով այն վերածելով օգտակար և ուսուցողական խաղալիքի[2]։
  • 1820 – Փայտե խորանարդիկների առաջին խոշոր արտադրությունը բացվել է ԱՄՆ-ում՝ Բրուքլին քաղաքում։ Ս. Լ. Հիլլը արտոնագրել է խորանարդիկների վրա ներկ քսելու տեխնոլոգիան[3]։
  • 1837 – Ֆրեդերիխ Ֆրեբելը Բլանքենբուրգում (Թյուրինգիա) բացել է փոքր տարիքի երեխաների համար խաղի և զբաղմունքի հաստատություն, որի հիման վրա մշակվել է մանկապարտեզի գաղափարը։ Ֆրեբելն առաջարկել է հատուկ դիդակտիկ նյութ, որը եղել է խաղերի համակարգ գնդակով և երկրաչափական մարմիններով՝ գնդերով, խորանարդներով, գլաններով, քառակուսիներով և դրանց ավելի փոքր և տարատեսակ մասերով[4]։
  • 1900 – Կառոլին Պրատը[5] ստեղծե է «Unit Block»՝ ստանդարտացված փայտե խորանարդիկներ։ Ստանդարտ չափի խորանարդիկը եղել է 5,5 դյույմ երկարությամբ, 2,75 դյույմ լայնությամբ և 1,375 դյույմ բարձրությամբ։ Ավելի մեծ չափերի խորանարդիկներ արտադրվել են կրկնակի և քառակի չափերով։ Փոքր չափի խորանարդիկներ պատրաստվել են ստանդարտ չափի տարբեր բաժիններով[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, David. 100 classic toys. — [Great Britain]: Vivays Publishing, 2011. — 207 pages с. — ISBN 9781908126054
  2. Locke, John, 1632-1704. Some thoughts concerning education : including Of the conduct of the understanding. — Mineola, N.Y.: Dover Pub., Inc, 2007. — viii, 272 pages с. — ISBN 9780486455518
  3. Samuel l. — 1867-03-26.
  4. «Детский сад. Почему – сад? «  Сто тысяч почему» (ռուսերեն). 100-000-pochemu.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  5. Learning from Children : the Life & Legacy of Caroline Pratt.. — S.L.: Peter Lang Pub, 2006. — xii, 170 s. с. — ISBN 0820467510
  6. Early childhood education : an international encyclopedia. — Westport, Conn.: Praeger Publishers, 2007. — 4 volumes (xxxv, 1379 pages) с. — ISBN 0313331030
  7. «communityplaythings.com - Our History» (անգլերեն). www.communityplaythings.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորանարդիկներ» հոդվածին։