Խորանարդաձև ձմերուկ
Խորանարդաձև կամ քառակուսի ձմերուկ, խորանարդաձև աճեցված ձմերուկ։ Այն սովորաբար վաճառվում է Ճապոնիայում, որտեղ հիմնականում օգտագործվում է դեկորատիվ նպատակներով, և գինը հաճախ հասնում է 200 ԱՄՆ դոլարի։
Տեսակներ և օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորանարդաձև ձմերուկը սկզբնապես նախատեսված էր սառնարաններում տեղավորելու համար և այն ավելի հեշտ էր կտրել առանց պտտելու: 1978 թվականին այն հորինել է գրաֆիկական դիզայներ Տոմոյուկի Օնոն: Այդ ձմերուկը նա ցուցադրել է Տոկիոյի Գինձա թաղամասի պատկերասրահում[1]: Ավելի ուշ նա արտոնագիր է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում[2]:
Այդ հատապտուղներն աճեցվում են տուփի մեջ և ստանում են դրա ձևը։ 2001 թվականին խորանարդաձև ձմերուկները Ճապոնիայում վաճառվում էին 10․000 իենով (մոտ 83 ԱՄՆ դոլար), ինչը երկու-երեք անգամ թանկ էր ճապոնական խանութներում վաճառվող սովորական ձմերուկներից[3][4][5]: 2014 թվականին որոշ խորանարդաձև ձմերուկներ Միացյալ Նահանգներում վաճառվել են 200 ԱՄՆ դոլարով[6]։
Թեպետ խորանարդաձև ձմերուկները սկզբնապես ստեղծվել էին հարմարավետության համար, սակայն դրանց գինը չափազանց բարձր է։ Ձմերուկի խորանարդաձևությանը կարելի է հասնել միայն նրա պարունակության շնորհիվ։ Ճիշտ ձևը պահպանելու համար այն պետք է հավաքվի մինչև հասունանալը, ինչը ձմերուկը դարձնում է ուտելու համար ոչ պիտանի[7]:
Խորանարդաձև ձմերուկի հայտնվելուց ի վեր ներմուծվել են նաև ձմերուկի այլ ձևեր, օրինակ՝ սրտաձև և բրգաձև[8][9]: Դրանք հասանելի են նաև այլ երկրներում, օրինակ՝ Գերմանիայում:


Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Melonen nun im Quadrat Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Arbeiter-Zeitung, 1978-08-21, p. 5 (Austrian Newspaper, German)
- ↑ «Molding process for a natural fruit of a fruit-tree or vegetable, a molding frame therefor and molded above fruit. US 4187639 A». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Square fruit stuns Japanese shoppers». BBC. 2001 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «A de-vine idea: square watermelon». Reading, Pennsylvania. Reading Eagle. 2001 թ․ հունիսի 15. էջ B10. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Allen, Rick (2006 թ․ օգոստոսի 3). «Watermelons are nature's sweet way of fending off summer's heat». No. 63.337. Ocala, Florida. Ocala Star-Banner. էջեր 1C, 4C. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Holliday, Ian (2014 թ․ հուլիսի 15). «$200 square watermelons are selling, despite the price tag». British Columbia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Pinchko, Alexey; Mingazev, Sergey (2013 թ․ նոյեմբերի 6). «Square watermelons Japan. English version». YouTube. YouTube. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Square fruit: Odd-shaped melons herald Japan summer». CTVNews. 2015 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Paton, Callum (2015 թ․ հուլիսի 3). «Japan: Heart-shaped melons go on sale as part of country's tradition of extravagant fruit gifts». International Business Times UK. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- YouTube տեսանյութ, որը պատկերում է քառակուսի ձմերուկներ
- YouTube տեսանյութ՝ աշխարհի 10 ամենաթանկ մրգերի մասին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորանարդաձև ձմերուկ» հոդվածին։ |