Խոտհունձ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոտհունձ
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1565
բարձրություն117 սանտիմետր
լայնություն161 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էLobkowicz Palace?
հավաքածուThe Lobkowicz Collections? և Պրահայի ազգային պատկերասրահ[1]
սեփականատերՆիկոլաս Յոնգելինք, Էտնստ Ավստրիացի, Ռուդոլֆ II և Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի
մասն էՏարվա ամիսներ
կայք
Ծանոթագրություններ
 The Hay Harvest by Pieter Bruegel (I) Վիքիպահեստում

«Խոտհունձ», Պիտեր Բրեյգել Ավագի նկար, ստեղծվել է 1565 թվականին՝ անտվերպենցի վաճառական Նիկոլաս Յոնգելիկնի պատվերով։ Յոնգելինկի ճաշասենյակի երբեմնի զարդարանքն այժմ համարվում է հարավ-եվրոպական գեղանկարչության արժեքավոր նմուշներից մեկը և պահվում է Լոբկովիցների բոհեմական գերդաստանի ընտանեկան պալատում՝ Պրահայի ամրոցում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ «Խոտհունձ» նկարը մեկն է Բրեյգելի վեց նկարներից բաղկացած «Տարվա եղանակներ» շարքից (կամ «Տասներկու ամիս»), որից ներկայումս պահպանվում են միայն հինգ նկարներ, որոնք ևս Բրեյգելն ստեղծել է Նիկոլաս Յոնգելինկի (Niclaes Jongelinck) պատվերով։ Նկարները թվագրված են 1565 թվականով, իսկ 1566 թվականին դրանք արդեն գտնվել են Յոնգելինկի՝ քաղաքից դուրս գտնվող տանը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և Բրեյգելի վաղ շրջանի նկարներից շատերը, այստեղ ևս տեսարանը ներկայացված է միջին բարձրությունից։ Առաջին պլանում իշխում են կարմրահողագույն երանգները, միջին պլանում՝ դեղին և կանաչ երանգները, ետին պլանում՝ երկնագույն երանգները։ Առաջին պլանի տաք և հետին պլանի սառը երանգների հակադրությունը հնարավորություն է տալիս ընդգծել տեսարանի տարածական խորությունը[2]։ Ձախ կողմում՝ ուղղաձիգ ժայռի վրա, տեսանելի է վանքը, կենտրոնում՝ միջին պլանում՝ փոքրի գյուղը և վանքի ետնակողմում երևացող հողմաղացը։ Հեռվում բնանպատկեր է՝ կոնաձև սարով, գետով և կապույտ, ամպոտ երկնքով։ Ներքևի աջ կողմում ապրանք են տանում վաճառելու, հանդիպակաց ճանապարհով քայլում են բերք հավաքող երեք կանայք, որոնցից ամենաերիտասարդը նայում է դիտողին։ Ներքևի ձախ կողմում տղամարդը գերանդի է սրում, չնայած դրա նահրաժեշտությունը չկա․ խոտհունձն ավարտվել է, և կանայք զբաղված են խոտը դիզելով։ Ակնհայտ է, որ տղամարդու կերպարը ստեղծվել է որպես հակադրություն առաջին պանի գործողության համար[4]։ Ամառային շոգը պատկերելով՝ նկարիչը ձգտել է փոխանցել աշխատնքից ստացած ուրախության և բերկրանքի զգացողությունը[2]։

1594 թվականին դուքս Էռնստ Ավստրիացին Անտվերպենում որպես ընծա ստացել է «Տարվա եղանակներ» շարքը։ Մեկ տարի անց, երբ նա մահացել է, նրա ունեցվածքի մեծ մասին տիրացել է Ռուդոլֆ II թագավորը։

1659 թվականին Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացու ունեցվածքի ցուցակում հիշատակվում է «Տարվա եղանակներ» շարքից միայն հինգ նկար։

1870 թվականին «Խոտհունձ» նկարն արդեն Լոբկովիցների ունեցվածքի մաս էր կազմում։ Նկարի ձեռք բերման հանգամանքներն անհայտ են։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/54306
  2. 2,0 2,1 2,2 Andrea Cometti, Omaggio a Pieter Bruegele, na página web «Nuova Italia», da Accademia Adriatica di filosofia, [1] Արխիվացված 2018-06-21 Wayback Machine
  3. Christian Gräf: Die Winterbilder Pieter Bruegels des Älteren VDM Verlag Dr. Müller 2009 ISBN 978-3-639-12775-1 S. 17
  4. Christian Vöhringer — Pieter Bruegel, 1525/30-1569. Tandem Verlag 2007 (h.f.ullmann imprint) , S. 95f. ISBN 978-3-8331-3852-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոտհունձ (նկար)» հոդվածին։