Խոտան արտադրական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խոտան արտադրական, սահմանված ստանդարտներին, նորմաներին, գծագրերին և տեխնիկական պայմաններին չհամապատասխանող արտադրանք։

Խոտանը լինում է երկու տեսակի՝

  • ուղղելի՝ տեխնիկապես հնարավոր և տնտեսապես շահավետ է նորոգել
  • վերջնական՝ տեխնիկապես անհնար և տնտեսապես անշահավետ է շտկել թերությունները

Խոտան արտադրականի պատճառներն են՝ հաստոցների սխալ կարգավորումը, սարքերի և գործիքների անսարքությունը, տեխնոլոգիայի խախտումը, բանվորների ցածր որակավորումը և այլն։ Խոտանի դեպքում վարձատրության չափը կախված է արտադրանքի պիտանիության և աշխատողի մեղավորության աստիճանից։ Խոտանի նվազեցումն ու կանխումը ապահովվում են կազմակերպական-տեխնիկական միջոցառումներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 81 CC-BY-SA-icon-80x15.png