Խոսքի ռիթմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսքի ռիթմ, հնչյունական շղթայում որոշ պարբերականությամբ իրար հաջորդող շեշտված և անշեշտ (որոշ լեզուներում՝ երկար ու կարճ) վանկեր, արագ և դանդաղ արտասանվող հնչյունական հատվածներ։ Խոսքի ռիթմը սերտորեն կապվում է հնչերանգի հետ և կանխորոշում է տվյալ լեզվի ռիթմա-ինտոնացիոն կառուցվածքը։ Հայերենի հնչյունական շղթայում բառերի երկրորդական շեշտերի դրսևորումները մեծապես պայմանավորված են խոսքի ռիթմով։ Ինչպես ցույց են տալիս փորձառական ուսումնասիրությունները, հայերենի բազմավանկ բառերում յուրաքանչյուր երրորդ վանկը ձգտում է լինել շեշտակիր, եթե այդ չի խանգարում իմաստային կամ տրամաբանական շեշտերի դրսևորմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 80