Jump to content

Խոսրով Շաքիբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսրով Շաքիբայ
Ծնվել էմարտի 27, 1944(1944-03-27)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էհուլիսի 18, 2008(2008-07-18)[1] (64 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ԳերեզմանԲեհեշտ-է Զահրա
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, հնչյունավորող, կինոդերասան և գրող
Ամուսին(ներ)Tania Johari?

Խոսրով Շաքիբայ (մարտի 27, 1944(1944-03-27), Թեհրան, Իրան - հուլիսի 18, 2008(2008-07-18)[1], Թեհրան, Իրան), իրանցի դերասան։ Ստացել է տարբեր պարգևներ, այդ թվում՝ երեք Բյուրեղյա Սիմորգ, Հաֆեզի մրցանակ, երկու Իրանի կինոյի տոնակատարության մրցանակ և Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի մրցանակ:

Դասվում է իր սերնդի ամենահաջողակ դերասանների շարքին: Խոսրո Շաքիբային ծնվել է գնդապետ Ահմադ Շաքիբայի և Ֆարիդե Խաթամիի ընտանիքում: Նրա հայրը, որը եղել է բանակի գնդապետ, մահացել է քաղցկեղից, երբ Խոսրովը եղել է (ընտանիքը և մտերիմները նրան անվանել են Մահմուդ) ընդամենը տասնչորս տարեկան: Խոսրով դերասանական վարպետություն է սովորել Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում: Իր բեմական կարիերան սկսել է 1963 թվականին, իսկ 1968 թվականին իր գործունեությունը ծավալել է ֆիլմերի կրկնօրինակման մեջ։ Շաքիբայը որպես դերասան իր կարիերան սկսել է 1982 թվականին Խաթ-է Գերմեզով (Կարմիր գիծ), որի ռեժիսորը եղել է Մասուդ Քիմիային: Խաղացել է յոթ գեղարվեստական ֆիլմերում։

Շաքիբայի դերը «Համուն» ֆիլմում շրջադարձային պահ է եղել նրա կարիերայում: Ֆաջր միջազգային կինոփառատոնում ստացել է Բյուրեղյա սիմորգ ֆիլմում իր կերտած կերպարի համար՝ գրական մտավորականի, որը աստիճանաբար կորցնում է իր կապը իրականության հետ և ընկնում մոլուցք ու կործանարար կոնֆլիկտի մեջ իր օտարացած կնոջ հետ, ում նա խորապես սիրում է: Շաքիբայը խաղացել է նաև որոշ խոշոր հեռուստասերիալներում: Արժանացել է «Բյուրեղյա փյունիկի» «Kimiā» («Փիլիսոփայական քարը») ֆիլմի համար (1994), ֆիլմի ռեժիսորը Ահմադ Ռեզա Դարվիշն է:

Շաքիբայը նաև շատ երկրպագուներ գտավ իր ձայնի շնորհիվ, ինչը նպաստել է պարսկական ժամանակակից պոեզիայի հեղինակների, այդ թվում ՝ Ֆորո Ֆարոխզադի և Սոհրան Սեպեհրիի կողմից Նրա բանաստեղծությունների ձայնագրությունների հրապարակմանը[2]։ Շաքիբային վերագրվում է այն, որ օգնել է բարձրացնել Իրանում կատարողական արվեստի մակարդակը մինչև 1980-ականների վերջը, երբ պատասխանատու իշխանությունները հակված էին անտեսելու մշակութային գործունեության այս ոլորտը: Ամուսնացել է երկու անգամ։ Դերասանուհի Տանյա Ջոհարիի հետ առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր՝ Պուպակ անունով, իսկ երկրորդ ամուսնությունից Փարվին Քուշյարի հետ՝ մեկ որդի՝ Պուրիա։

Խոսրով Շաքիբայը մահացել է 2008 թվականի հուլիսի 18-ի առավոտյան ժամը 6-ին, լյարդի քաղցկեղից Թեհրանի Փարսիան հիվանդանոցում։ Ավելի վաղ նշվել է, որ Շաքիբայի մահը սրտի անբավարարության հետևանք է եղել։ 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Խոսրով Շաքիբային հիվանդանոց է ընդունվել շաքարախտով հիվանդ լինելու պատճառով, սակայն նրա բացահայտ խնդրանքով մամուլը թաքցրել էր այս տեղեկությունը հանրությունից: 2008 թվականի հուլիսի 20-ին Խոսրով Շաքիպայի մարմինը հողին է հանձնվել Թեհրանի Բեհէշթ-է Զահրա գերեզմանատան արվեստագետների մասում[3]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Նշումներ
1982 Կարմիր գիծ Ջամալ Մասուդ Կիմիաի
1983 Դադշահ Շանբե Հաբիբ Կավոշ
1985 Thunderbolt Զիաէդդին Դորրի
1986 Հարաբերություններ Ուսուցիչ Պուրան Դերակշանդեհ
1987 Գողը և գրողը Ռահման Կազեմ Մասոումի
Որս Մոստաֆա Մաջիդ Ջավանմարդ
1988 Գնացք Ռասուլ Ամիր Գավիդել
1990 Անցնելով փոշու միջով Ռաշիդ Բախտին Պուրան Դերակշանդեհ
Համուն Համիդ Համուն Դարիուշ Մեհրյուի Հաղթել է «Բյուրեղյա Սիմորգ» կինոփառատոնի մրցանակ՝ տղամարդու լավագույն դերակատարման համար
1991 Որոնումներ կղզում Ասաադ Ահմադի Մոթլաղ Մեհդի Սաբաղզադե
Լյուցիֆեր Սաիդ Ահմադ Ռեզա Դարվիշ
1992 Տիկինը Մահմուդ Դարիուշ Մեհրյուի
1993 Սառա Գոշտասբ Դարիուշ Մեհրյուի Առաջադրվել է Իրան կինոյի տոն մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար
Մեկընդմիշտ Մահմուդ Նաբաաթի Սիրուս Ալվանդ Առաջադրվել է Իրան կինոյի տոն մրցանակի
Հիշեք այդ թռիչքը Բահրամ Շերաֆաթ Համիդ Դերակշանի
1994 Խաբել Ռասուլ Սամվել Խաչիկյան
1995 Փարի (2 դերեր) Սաֆաա / Ասադ Դարիուշ Մեհրյուի
Կիմիա Ռեզա Ռեզայի Մանեշ Ահմադ Ռեզա Դարվիշ Հաղթել է «Բյուրեղյա Սիմորգ» կինոփառատոնի մրցանակ
Ընդհանուր աղետալի վիճակ Բժիշկ Յասամին Մալեկնասրր
Ռոմանտիկ Նադեր Ալիռեզա Դավուդնեջադ
1996 Արևի երկիր Բժիշկ Կասրա Ահմադ Ռեզա Դարվիշ
Տարօրինակ քույրեր Մանսուր Խոսրավի Կիումարս Պուրահմադ
1997 Ստվեր ստվերի հետևից Ամիր Հայդարի Ալի Ժեկան Հաղթել է «Բյուրեղյա Սիմորգ» կինոփառատոնի մրցանակ
Հոգեբան Նուրի / Մոսաֆեր Դարիուշ Ֆարխանգ
1998 Լեգեոն Սաբրի Շարմին Զիաէդդին Դորրի
2000 Ապակե Սեր (կարճ դեր) Ռեզա Հայդարնեժադ
Կյանք Նոսրաթ Ասգար Հաշեմի
Թոնդար անունով աղջիկը (2 դեր) Ռահիմ Խան / Մաջնուն Համիդ Ռեզա Աշտիանիպուր
Խառնուրդ Խոսրո Դարիուշ Մեհրյուի
Կղզու պատմություններ (Սերիա 3. կորած զարմիկը) Խոսրո Դարիուշ Մեհրյուի
2002 Չօգտագործված փաստաթուղթ Ջահանգիր Նասեր Թաղվայ Առաջադրվել է «Բյուրեղյա Սիմորգ» կինոփառատոնի մրցանակի
2005 Թիմ Հայդ Միսաղ Մասուդ Կիմիաի
Համեմել աղցանը Ադել Մաշրեգի Ֆերեյդուն Ջեյրանի Հաղթել է «Բյուրեղյա Սիմորգ» կինոփառատոնի մրցանակ
2007 Գիշերային ավտոբուս Ռահիմ Կիումարս Պուրահմադ Հաղթել է «Բյուրեղյա Սիմորգ» կինոփառատոնի մրցանակ
Շեֆ Բժիշկ Մասուդ Կիմիաի
2008 Գիշեր Ռեզա Ռասուլ Սադր Ամելի
Սրտացավ Պարոն Խոջաստեղ Ալի Ռուինտան
Արևելյան Խոսրո Աբդոլլահ Մոնջեզի
2009 Ապշած Մահի պպապիկ Շալիզե Արեֆպուր

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նամե-հա (Այդ նամակները), Սայեդ-Ալի Սալեհի բանաստեղծությունները
  • Սեդայե պայե Աբ (Ջրի քայլերի ձայնը), Սոհրաբ Սեպեհրիի բանաստեղծությունները
  • Նո Շանի-հա (Հասցե), Սայեդ-Ալի Սալեհի բանաստեղծությունները
  • Մեհրաբանի (Բարություն), Մոհամմադ Ռեզա Աբդոլմալեկյանի բանաստեղծությունները
  • Հաջմ-է Սանբզ (Կանաչ տոմիկ), Սոհրաբ Սեպեհրիի բանաստեղծությունները
  • Պարի Խանի (Կարդում է հրեշտակները[4]),Ֆորու Ֆարոխզադի բանաստեղծությունները
  • Ալբոմ դե Շոհրաբ (Շոհրաբի ալբոմ), Սոհրաբ Սեփեհրիի բանաստեղծությունները

Մրցանակներ և առաջադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բյուրեղապակյա Սիմորգ Ֆաջր միջազգային 8-րդ կինոփառատոն, 1989 թվական
  • Բյուրեղապակյա Սիմորգ Ֆաջր 13-րդ միջազգային կինոփառատոն, 1993 թվական, Kimiā (Փիլիսոփայական քարը) ֆիլմում նրա գլխավոր դերի համար:
  • Բյուրեղապակյա Սիմորգ Ֆաջր 23-րդ միջազգային կինոփառատոնում, 2004 թվական երկրորդ պլանի դերի համար Sālād-e Fasl (Այգի աղցան) ֆիլմում։
  • Պատվո վկայական «Ֆաջր» 25-րդ միջազգային կինոփառատոնում, 2006 թվական, «Օտոբուս-է Շաբ» (Գիշերային ավտոբուս) ֆիլմում նրա գլխավոր դերի համար:
  • Երկրորդ լավագույն դերասան տղամարդկանց անվանակարգում, Կաղազ-ե բի Խաթի համար (Չկառավարվող թուղթ), 17-րդ սերիայի ընթացքում, 2002 թվական (1381 թվական) գրողների և քննադատների կողմից:
  • Բյուրեղապակյա Սիմորգ Ֆաջր 11-րդ միջազգային կինոփառատոնում, 1992 թվական «Yek'bār Barāy-e Hamisheh » (մեկընդմիշտ) ֆիլմում նրա գլխավոր դերի համար:
  • Բյուրեղապակյա Սիմորգ Ֆաջր 15-րդ միջազգային կինոփառատոնում, 1996 թվական, «Սայե բե Սայե» (Մոտ հետապնդում) ֆիլմում նրա գլխավոր դերի համար:
  • Բյուրեղապակյա Սիմորգ Ֆաջր 20-րդ միջազգային կինոփառատոնում, 2001, «Քաղազ-ե բի Խաթ» (Չօգտագործված փաստաթուղթ) ֆիլմում նրա գլխավոր դերի համար:
  • Golden Tablet by Iran Actor Site, 2005 թվական, 6-րդ Սերիա, Sālād-e Fasl-ի համար (Այգի աղցան)
  • Golden Tablet by Iran Actor Site, 2005 թվական, 6-րդ Սերիա, Hokm-ի համար (Դատավճիռ)
  • Ոսկե կերպար ( Tandis-e Zarrin ), 2006 թվական, տղամարդկանց անվանակարգում լավագույն դերի համար Che Kasi Amir rā Kosht գեղարվեստական ֆիլմում: (Ո՞վ է սպանել Ամիրին):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kosrow Shakibā'i, in Persian, a concise artistic biography of Kosrow Shakibā'i, IranAct.
  • Parviz Jāhed, Bāzi tamām shodeh ast (The Play is Over), in Persian, Radio Zamāneh, July 19, 2008. .
  • The body of Kosrow Shakibā'i is laid to rest (Paykar-e Kosrow Shakibā'i Tash'ee Shod), in Persian, Jām-e Jam, July 20, 2008, .
  • Kosrow Shakibā'i from Vahdat Hall to the Eternal House (Kosrow Shakibā'i az Tālār-e Vahdat tā Khāneh-ye Abadi), in Persian, Jām-e Jam, July 20, 2008, .
  1. 1 2 http://www.presstv.ir/detail.aspx?id=64053&sectionid=351020105
  2. ↑ «Sepehri Poetry, Shakibai's Voice». Financial Tribune. 2017 թ․ մարտի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  3. ↑ «مراسم ختم «خسرو شكيبايي»».
  4. ↑ A reference perhaps to "My Little Angle", Pari-ye Kuchak-e Man, in Farrokhzad's celebrated poem "Another Birth", Tavallodi Digar.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խոսրով Շաքիբայ Internet Movie Database կայքում
  • Խոսրով Շաքիբայը մահացել է, Պարսկերեն, Āftāb, July 18, 2008, .
  • Խոսրով Շաքիբայը մահացել է, Պարսկերեն, Radio Zamaneh, July 18, 2008, .
  • Խոսրով Շաքիբայը մահացել է, Պարսկերեն, in Persian, BBC Persian, July 18, 2008, .
  • Reminiscences of some prominent film directors of artists, in Persian, ISNA, July 18, 2008, .
  • A gallery of twenty-two photographs of Kosrow Shakibā'i: Fars News Agency.
  • Two short excerpts, consisting of monologues of Kosrow Shakibā'i, of the motion picture Who Killed Amir? (Che Kasi Amir rā Kosht?) (2006) directed by Mehdi Karampour, YouTube: Part 1 ՅուԹյուբում (2 min 46 sec), Part 2 ՅուԹյուբում (6 min 22 sec).
  • Kosrow Shakibā'i reads Forough Farrokhzad's Negāh Kon (Look On!), YouTube: Տեսանյութը ՅուԹյուբում (the initial 3 min 40 sec).
  • Shahāb Mirzāi, Hamid Hamoun Has Died, in Persian, Jadid Online, 2008, . Akbar talking in Who Killed Amir?, Jadid Online, 2008: (1 min 58 sec).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսրով Շաքիբայ» հոդվածին։