Jump to content

Խոսրով Գարապաճագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսրով Գարապաճագյան
Ծնվել էհունվարի 23, 1872(1872-01-23)
ԾննդավայրՍեբաստիա
Վախճանվել էմայիսի 5, 1951(1951-05-05) (79 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլրագրող, հրապարակախոս և թարգմանիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն

Խոսրով Գարապաճագյան Խաչատուրի (հունվարի 23, 1872(1872-01-23), Սեբաստիա - մայիսի 5, 1951(1951-05-05), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Սեբաստիայի թարգմանչաց վարժարանում։ Ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Սեբաստիայի հայկական դպրոցներում, այնուհետև մեկնել է Կ. Պոլիս։ Անգլերենից կատարել է թարգմանություններ։ Աշխատակցել է «Ծաղիկ», «Արևելք», «Բյուզանդիոն», «Սուրհանդակ», «Անահիտ», «Արմենիա», «Բանասեր», «Շարժում» և այլ պարբերականների։

1911 թվականին Կ. Պոլսում լույս է ընծայել «Մտքիս խառնարանեն» ժողովածուն, որը պարունակում է արձակ և չափածո երկեր և խստորեն քննադատվել է մամուլում[2]։

Օգտագործել է Ա., Արտավան, Արմեն Արտոնց, Թղթակից, Խ. Ս., Խոսրով, Ա. Խոսրով, Մանկասեր, Ոմն, Ս., Սմբատ, Խ. Սմբատ, Ցավունի,Armene Atdontz ծածկանունները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 585։
  2. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 220։