Խոսրովի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսրովի դղյակ, միջնադարյան իշխանական դղյակ Մեծ Հայքի Գողթն գավառի Սմբատան Դիզա գյուղի մոտ, բարձրագագաթ և բնականից հարմարավետ լեռան վրա[1]։

Կառուցել են Գողթնի իշխանները 5-րդ դարում։ 7-րդ դարում դղյակը վերակառուցել է Գողթնի Խոսրով իշխանը։ Կառուցված է մշակված և կիսամշակ քարից։ Միջնաբերդը իշխանական դղյակի համալիրով գտնվում է լեռնագագաթի հարմարավետ վայրում։ Պարիսպները քարաշեն են, մի քանի շարքերով, այժմ՝ ավերակ։ Համալիրի ավերակները գտնվում են լեռնագագաթի լանջերին, միջնաբերդի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 20, էջեր 20 — 224 էջ։