Խոսնակ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսնակ (այլ կիրառումներ)

«Խոսնակ», գրական, հասարակական և տեղեկատու ամսագիր։ ՀԲԸՄ Լիբանանի շրջանային հանձնաժողովի և Հայ երիտասարդաց ընկերության (ՀԵԸ) կենտրոնական վարչության օրգան։

Լույս է տեսնում 1957 թվականից, Բեյրութում։ Խմբագիրներ՝ Ա. Մակարյան, Ս. Մինասյան։ Լուսաբանում է ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի գործունեությունը Լիբանանում և Սիրիայում։ Նյութեր է տպագրել Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումների մասին։ Հայաստանը համարելով ազգապահպանման հիմնական կռվան՝ ձգտում է ամրապնդել հայրենիք-սփյուռք կապերը։

«Խոսնակում» լույս տեսնող հոդվածների մեծ մասը նվիրված են ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի, Լիբանանում, Սիրիայում և Կիպրոսում նրանց մասնաճյուղերի մարզական, մշակութային և կրթական գործունեության լուսաբանմանը։ Նյութեր է տպագրում նաև Հայաստանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի վերաբերյալ։ Պարբերաբար լույս է ընծայում օտարալեզու (արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն) երիտասարդական հավելվածներ։ Անցյալում իբրև «Խոսնակի» հավելված լույս են տեսել նաև «Խոսնակ պատանեկան» (1969-1975 թթ. և 1982-1987 թթ., խմբագիրներ՝ Զարեհ Թյությունճյան, Ալպեր Գարամանուկյան) և «Երիտասարդ խոսնակ» (1989 թ., խմբագիրներ՝ Ռաֆֆի Ճիկերյան, Զավեն Նանեճյան) ուսանողական-երիտասարդական պարբերաթերթերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 77