Խոսե դը Ռիբերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե դը Ռիբերա
José de Ribera
Picture411.jpg
գեղանկարիչ, փորագրիչ
Ծնվել է հունվարի 12 1591
Ծննդավայր Խատիվ (Իսպանիա)
Մահացել է սեպտեմբերի 2 1652
Մահվան վայր Նեապոլ (Իտալիա)
Քաղաքացիություն Իսպանիա
Գործունեություն նկարիչ
José de Ribera Վիքիպահեստում

Խոսե դը Ռիբերա (իսպ.՝ José de Ribera, մականունը՝ իտալ.՝ Spagnoletto - փոքրիկ իսպանացի, հունվարի 12, 1591 - սեպտեմբերի 2, 1652), իսպանացի գեղանկարիչ, փորագրիչ։ Բարոկկոյի խոշորագույն ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Սովորել է Վալենսիայում։ 1613 թվականին մեկնել է Իտալիա, 1616-1618 թվականներին ստեղծագործել Նեապոլում, դարձել Իսպանիայի փոխարքաների պալատական նկարիչը։ Հարել է կարավանի զմին։

Սկզբնական շրջանի գործերում (այդ թվում՝ 1620-ական թվականներին․ օֆորտներում) գերիշխում են լուսաստվերային սուր հակադրությունները։ 1620-30-ական թվականներին։

Աշխատանքներ[խմբագրել]

Ռիբնրաի աշխատանքներին բնորոշ են նահատակության դրամատիկական տեսարանները, որոնցում ընդգծված է կամքի հաղթանակը ֆիզիկական տանջանքների նկատմամբ, հին փիլիսոփաների և սրբերի պատկերները՝ մեկնաբանված որպես ժողովրդական կերպարներ («Դեմոկրիտ», 1630, Պրադո, Մադրիդ

1630-ական թվականների․ կեսերից Ռիբերան պահպանելով կերպարների պատկերման խստաշունչ ռեալիզմը, հաճախ է դիմել ավելի հավասարակշռված լուծումների։ Նրա նկարներում լուսաստվերային անցումները դարձել են ավելի նուրբ, գունաշարը հագեցվել է ոսկեգույն կամ արծաթավուն նրբերանգներով մարդկային վեհությամբ առլեցուն ավետարանական և աստվածաշնչային կոմպոզիցիաներ («Հովիվների երկրպագությունը», 1638, Գեղեցիկ արվեստների թանգարան, Գրենոբլ), կանանց հուզիչ քնարական կերպարներ («Սուրբ Ինեսա», 1641, Դրեգդենի պատկերասրահ), դիցաբանական և ժանրային գործեր («Կաղլիկը», 1642, Լուվր, Փարիզ):


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png