Խոսե Մարիա Բառեդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոսե Մարիա Բարեդաից)
Jump to navigation Jump to search
Խոսե Մարիա Բառեդա
(Barreda) Fernández de la Vega se reúne con el presidente de la Junta de Comunidades de Castilla-La Mancha durante su visita a Toledo. Pool Moncloa. 15 de marzo de 2010 (cropped).jpeg
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր փետրվարի 4, 1953(1953-02-04)[1] (69 տարեկան)
Ծննդավայր Սյուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ամուսին Clementina Diez de Baldeón?[2][3]

Խոսե Մարիա Բառեդա Ֆոնտես (իսպ.՝ José María Barreda Fontes, փետրվարի 4, 1953(1953-02-04)[1], Սյուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ և պատմաբան։ Իսպանական Սոցիալիստական աշխատավորական կուսակցության (PSOE) անդամ, աշխատել է որպես Կաստիլյա-Լա Մանչա համայնքի խունտայի նախագահ 2004 թվականից մինչ 2011 թվականը[4]։ 2019 թվականից աշխատում է որպես ժամանակակից պատմության ավագ դասախոս Կաստիլիա – Լա Մանչայի համալսարանում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեդան, որը ծնվել է Սյուդադ Ռեալում, իսպանական ազնվական ընտանիքի հետնորդ է և ունի պատմության և աշխարհագրության դոկտորի կոչում, ինչպես նաև Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանից փիլիսոփայության և գրականության բակալավրի աստիճան[6]։ Ստացել է կրթաթոշակ Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի կողմից՝ իր հետդոկտորական հետազոտությունները ֆինանսավորելու համար, և ներկայումս հանդիսանում է Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանի ժամանակակից պատմության տաղանդավոր պրոֆեսոր[6]։

Բարեդան ծանոթացել է իր կնոջ՝ Կլեմենտինա Դիես Դե Բալդեոնի հետ դեռևս համալսարանում, ամուսինները ունեն երկու երեխա։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեդայի առաջին ընտրված պաշտոնը եղել է Սյուդադ-Ռեալի համայնքային խորհուրդում[7]։ Այդ ընթացքում եղել է Կրթության եւ մշակույթի նախարար Խոսե Բոնոյի առաջին տարածաշրջանային կառավարությունում.[7] Որպես նախարար՝ վերահսկել է Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանի ստեղծումը, գործարկել գրադարանների, մշակութային կենտրոնների, թատրոնների և լսարանների տարածաշրջանային ցանցը և կազմակերպել գրադարանի վերափոխումը Տոլեդոյի Ալկասարում[8]։

Բարեդան տարածաշրջանային ինստիտուցիոնալ հարաբերությունների նախարար Է դարձել 1988 թվականի հունվարին, սակայն նա այդ պաշտոնը զբաղեցրել է ընդամենը չորս ամիս, քանի որ նույն տարվա մայիսին դարձել է տարածաշրջանի փոխնախագահը[9]։ Փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է մինչև 1989 թվականի նոյեմբերը, երբ Կորտես Կաստիլիա Լա Մանչան՝ տարածաշրջանային խորհրդարանը, նրան նշանակել է Իսպանիայի Սենատում տարածաշրջանի երկու ներկայացուցիչներից մեկը[9]։ 1991 թվականի հունիսին վերադարձել է Կաստիլիա Լա Մանչու և դարձել տարածաշրջանային կորտեսների նախագահ[9]։ Բարեդան այդ պաշտոնում մնացել է մինչև 1997 թվականի հուլիսը, երբ ստիպված է եղել պաշտոնաթող լինել Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության տարածաշրջանային գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. https://www.abc.es/20100530/nacional-politica/jose-maria-barreda-verso-20100530.html
  3. http://www.encastillalamancha.es/castilla-la-mancha/aquellos-maravillosos-anos-las-bodas-de-nuestros-politicos-vean-todas-las-fotos/
  4. Miguel Ángel Marfull (2 February 2010)։ «Barreda incomoda al PSOE al pedir a Zapatero otro Gobierno» (Spanish)։ Público։ Վերցված է 15 February 2010 
  5. «José María Barreda ingresará en Instituto de Estudios Manchegos»։ El Digital Ciudad Real։ 15 November 2019։ Արխիվացված է օրիգինալից 21 December 2019-ին։ Վերցված է 3 October 2020 
  6. 6,0 6,1 José María Barreda (5 March 2009)։ «José María Barreda - Mi Perfil» (Spanish)։ jmbarreda.com։ Արխիվացված է օրիգինալից 6 April 2010-ին։ Վերցված է 14 February 2010 
  7. 7,0 7,1 «Presidencia de la Junta» (Spanish)։ Gobiermo de Castile-La Mancha։ 2 July 2007։ Արխիվացված է օրիգինալից 8 March 2010-ին։ Վերցված է 14 February 2010 
  8. «Presidencia de la Junta» (Spanish)։ Gobiermo de Castile-La Mancha։ 2 July 2007։ Արխիվացված է օրիգինալից 8 March 2010-ին։ Վերցված է 14 February 2010 
  9. 9,0 9,1 9,2 9,3 «José María Barreda Fontes»։ typicallyspanish.com։ 12 March 2008։ Արխիվացված է օրիգինալից 29 September 2011-ին։ Վերցված է 15 February 2010