Խոսե Կոմաս-Սոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Խոսե Կոմաս-Սոլա
Josep Comas Solà
Josep Comas Sola.jpg
Ծնվել է դեկտեմբերի 17, 1868(1868-12-17)[1]
Բարսելոնա, Իսպանիա
Մահացել է դեկտեմբերի 2, 1937(1937-12-02)[1] (68 տարեկանում)
Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտություն աստղագետ
Հաստատություն(ներ) Fabra Observatory
Անդամակցություն Royal Academy of Sciences and Arts of Barcelona և Q11949989?
Ալմա մատեր Բարսելոնայի համալսարան
Տիրապետում է լեզուներին կատալաներեն և իսպաներեն
Պարգևներ Ժուլ Ժանսենի մրցանակ
Josep Comas i Solà Վիքիպահեստում

Խոսե Կոմաս-Սոլա (կատ.՝ Josep Comas Solà, Ծնվ.՝ 19 դեկտեմբերի 1868, Բարսելոնա - Մահ.՝ 2 դեկտեմբերի 1937, Բարսելոնա), իսպանացի աստղագետ, աշխատել է Ֆաբրա աստղադիտարանում։

Գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Աշխատել է Ֆաբրա աստղադիտարանում: 1897 թ.-ից 1903 թվականները ընկած ժամանակահատվածում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 11 աստերոիդ[2]: Բացի դա Կոմաս Սոլան հայտնաբերել է մեկ կարճ պարբերությամբ գիսաստղ՝ 32P/Կոմաս Սոլա և մեկ երկար պարբերությամբ գիսաստղ՝ C/1925 F1:

Կոմաս Սոլան սովորել է Բարսելոնայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական քոլեջում, որն ավարտել է 1889 թվականին։ Նույն թվականին նա սկսել է կատարել Մարսի դիտարկումներ, որոնք կատարել է մոլորակի առճակատումների ժամանակ։ Արդյունքում 1894 թվականին նա ստեղծեց Մարսի քարտեզը։ Հետագայում կատարել է նաև այլ մոլորակների դիտարկումներ, և 1902 թվականին հաշվարկեց Սատուրնի պտույտի պարբերությունը։

1915 թ.-ից 1930 թվականն ընկած ժամանակահատվածում Կոմաս Սոլան հիմնեց և դարձավ Ֆաբրա աստղադիտարանի առաջին տնօրենը։ Նրա աշխատանքների մեծամասնությունը վերաբերվում են մոլորակներին և գիսաստղերին: 1907 թվականին Կոմաս Սոլան առաջինն էր, որ հայտնաբերեց մթնոլորտ Սատուրնի արբանյակ Տիտանի վրա։ Նա նկատեց, որ արբանյակի եզրերն ավելի մուգ են, քան կենտրոնը։ Դիտելով լուսավոր հետքերի շարժը նա եզրակացրեց, որ դրանք կարող են լինել ամպեր մթնոլորտում։ Ավելի ուշ 1944 թվականին դա հաստատեց նաև Ջերարդ Կոյպերը:

Կոմաս Սոլան եղել է Իսպանիայի և Ամերիկայի աստղագիտական միության առաջին նախագահը, որն այժմ կոչվում է Իսպանական աստղագիտական միություն (SEA)։

Կոմաս Սոլայի անունն են կրում երկու նրա կողմից հայտնաբերված աստերոիդներ՝ (1102) Պեպիտա (Pepito — աստղագետի ոչ-պաշտոնական անունից) և (1655) Կոմաս Սոլան, իսկ իր կողմից հայտնաբերված (986) Ամելիա աստերոիդը Կոմաս Սոլան անվանել է իր կնոջ պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Spanish Biographical DictionaryReal Academia de la Historia, 2009.
  2. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]