Jump to content

Խոսե Կասադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Կասադո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1986(1986-08-09)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Կորիա դել Ռիո[3]
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Խոսե Մանուել Կասադո Բիսկոչո (իսպ.՝ José Manuel Casado Bizcocho, օգոստոսի 9, 1986(1986-08-09)[1][2], Կորիա դել Ռիո[3]), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասադոն կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Կորիա» ակումբում։ 1998 թվականին տեղափոխվել է «Սևիլիա» ակումբի երիտասարդական ակադեմիա։ 2001 թվականին Խոսեն հեռացել է Անդալուսիայից, որպեսզի ուժերը փորձի «Բարսելոնայի» ակադեմիայում։ 2004-2006 թվականներին նա հանդես է եկել «Բարսելոնա C»-ում, իսկ հետո վերադարձել է հայրենի քաղաք և շուտով հայտնվել «Սևիլիայում»: Կասադոն հիմնականում հանդես է եկել «Սևիլյա Ատլետիկոյի» երկրորդ թիմում։ 2007 թվականի նոյեմբերի 11-ին «Վիլյառեալի» դեմ խաղում նշել է իր նորամուտը «Սևիլիայի» կազմում Լա Լիգայում[4]։ 2008 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Ռեկրեատիվո»։ Նոյեմբերի 2-ին «Խետաֆեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ Մրցաշրջանի ավարտից հետո նա վերադարձել է «Սևիլիա», սակայն կրկին հանդես է եկել վարձավճարով: Խոսեի նոր ակումբը դարձել է «Խերեսը»։ Սեպտեմբերի 20-ին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։

2010 թվականին Կասադոն տեղափոխվել է «Ռայո Վալեկանո»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։ Օգոստոսի 29-ին «Նումանսիայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր ակումբում[7]։ Այդ նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։ Երկու տարվա ընթացքում Մադրիդում Խոսեն ձեռք է բերել շատ կոպիտ պաշտպանի համբավ՝ ստանալով 42 դեղին և երկու կարմիր քարտ:

2014 թվականի ձմռանը Կասադոն տեղափոխվել է «Մալագա»՝ ստորագրելով համաձայնագիր «2+3» համակարգով[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 1 2 https://www.aupaathletic.com/jose-manuel-casado-bizcocho/futbolista/3761
  4. «Վիլյառեալ VS. Սևիլյա 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2007 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  5. «Ռեկրեատիվո VS. Խետաֆե 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2008 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  6. «Ռեալ Մադրիդ VS. Խերես 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  7. «Райо Вальекано VS. Нумансия 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  8. El Málaga CF incorpora al defensa José Manuel Casado (Málaga CF signs defender José Manuel Casado) Արխիվացված 2014-02-09 Wayback Machine; Málaga’s official website, 29 September 2013 (իսպ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]