Խոսե Կամպանյա
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 31, 1993[1][2] (33 տարեկան) | ||
| Ծննդավայր | Սևիլյա, Իսպանիա | ||
| Հասակ | 179 սանտիմետր | ||
| Քաշ | 74 կգ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Խոսե Անխել Գոմես Կամպանիա (իսպ.՝ José Ángel Gómez Campaña, մայիսի 31, 1993[1][2], Սևիլյա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Լաս Պալմաս» ակումբի կիսապաշտպան: Մինչև 19 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Ակոմբային կարերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսեն «Սևիլիայի» ակադեմիայի շրջանավարտ է: Ակումբի երկրորդ թիմում նա իր նորամուտը նշել է տասնվեց տարեկան հասակում և հանդես է եկել մինչև 2010/11 մրցաշրջանի ավարտը: 2011 թվականի օգոստոսի 25-ին Խոսեն իր նորամուտը նշեց գլխավոր թիմի կազմում Եվրոպա լիգայի «Հանովեր 96» ակումբի հետ խաղում (1:1)[3]։ Երեք օր անց նա իր նորամուտը նշեց Պրիմերայում՝ փոխարինման դուրս գալով «Մալագայի» հետ խաղում (2:1)[4]։
2013 թվականի հունվարի 31-ին Կամպանիան «Նյուրնբերգի» կողմից վարձակալվել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ հետագա գնման իրավունքով[5]։ 2014 թվականի հուլիսի 22-ին Կամպանիան տեղափոխվեց Ա Սերիայի «Սամպդորիա» ակումբ[6]։ Իսկ սեպտեմբերի 1-ին արդեն վարձակալության էր տրվել «Պորտուում»[7]։
2015 թվականի հուլիսի 17-ին Կամպանիան մեկ տարվա պայմանագիր կնքեց իսպանական «Ալկորկոն» ակումբի հետ[8]։ 2016 թվականի օգոստոսի 11-ին Կամպանիան տեղափոխվեց «Լևանտե»՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[9]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսեն խաղացել է Իսպանիայի պատանեկան տարբեր հավաքականներում։ Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում 2011 և 2012 թվականներին դարձել Է Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի առաջնության հաղթող (մինչև 19 տարեկան) (2)։ 2011, 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ El Sevilla tropieza en la misma piedra (Sevilla makes same error) Արխիվացված 2012-09-26 Wayback Machine; Marca, 25 August 2011(իսպ.)
- ↑ Sevilla see off Malaga Արխիվացված 2012-11-02 Wayback Machine; ESPN Soccernet, 28 August 2011
- ↑ «Club holt spanischen U21-Nationalspieler José Campaña». Արխիվացված օրիգինալից 2014-02-03-ին. Վերցված է 2014-02-01-ին.
- ↑ «Хосе Кампанья перешел в «Сампдорию» (22.07.2014)». Արխիվացված օրիգինալից 2020-08-12-ին. Վերցված է 2020-02-17-ին.
- ↑ «Хосе Кампанья перешел в «Порту» на правах аренды (01.09.2014)». Արխիվացված օրիգինալից 2020-02-17-ին. Վերցված է 2020-02-17-ին.
- ↑ «Хосе Кампанья перешел в испанский клуб «Алькоркон» (17.07.2015)». Արխիվացված օրիգինալից 2020-02-17-ին. Վերցված է 2020-02-17-ին.
- ↑ «Хосе Кампанья перешел в «Леванте» (11.08.2016)». Արխիվացված օրիգինալից 2020-02-17-ին. Վերցված է 2020-02-17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на официальном сайте «Севильи»(իսպ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Խոսե Կամպանյա պրոֆիլը BDFutbol կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Կամպանյա» հոդվածին։ |
|
- Մայիսի 31 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալկորկոնի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լաս Պալմասի ֆուտբոլիստներ
- Լևանտեի ֆուտբոլիստներ
- Նյուրնբերգի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ