Խոսե Կալդերոն Ֆրիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խոսե Կալդերոն Ֆրիաս
José de Jesus Calderón Frias
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Panama.svg Պանամա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1985(1985-08-14)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չորիլո
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2005 Պանամա Սան Ֆրացիսկո 31 (0)
2006 Պանամա Չորիլո 16 (0)
2007-2010 Պանամա Չեպո 80 (0)
2010-2011 Պանամա Արաբե Ունիդո 29 (0)
2011-2013 Պանամա Չեպո 21 (0)
2013-2014 Գվատեմալա Էրեդիա Խագուարես Դե Պետեն 79 (0)
2014-2015 Գվատեմալա Դեպորտիվո Կատեպեկու 36 (0)
2015-2016 Հոնդուրաս Պլատենսե 49 (0)
2017 Կոլումբիա Ռեալ Կարտախենա 8 (0)
2017 Հոնդուրաս Մարաֆոն 14 (0)
2018 — այժմ Պանամա Չորիլո 10 (0)
Ազգային հավաքական
2003-2005 Պանամա Պանամա (մինչև 20) 3 (0)
2005 — այժմ Պանամա Պանամա 31 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խոսե դե Խեսուս Կալդերոն Ֆրիաս (իսպ.՝ José de Jesus Calderón Frias, օգոստոսի 14, 1985(1985-08-14)[1], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Չորիլո» ակումբի և Պանամայի ազգային հավաքականի դարպասապահ։  2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Առումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսեն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սան Ֆրանցիսկո» ակումբում, որի կազմում դարձել է երկրի չեմպիոն: Հաղթական մրցաշրջանից հետո Խոսեն տեղափոխվել է «Չորիլո» ակումբ, բայց մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է «Չեպո», որտեղ սկսել էր զբաղվել ֆուտբոլով: Խոսեն արագ ընդգրկվել է թիմի հիմնական կազմում և երեք մրցաշրջան շարունակ խաղացել գրեթե առանց փոխարինման: 2010 թվականին նա տեղափոխվել է «Արաբե Ունիդո» ակումբ: Օգոստոսի 1-ին՝ «Տաուրո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[2]: Նույն թվականին նա երկրորդ անգամ հաղթել է երկրի առաջնությունում:

2011 թվականին Խոսեն վերադարձել է «Չեպո»՝ հարազատ ակումբում խաղալով երկու մրցաշրջան։ 2013 թվականի սկզբին նա տեղափոխվել է Գվատեմալայի «Էրեդիա Խագուարես դե Պետեն»[3]։ Հունվարի 20-ին կայացած «Դեպորտիվո Մարկենսե» ակումբի դեմ խաղում Կալդերոնը կատարել է իր նորամուտը Նասիոնալ լիգայում[4]։ Երկու մրցաշրջանի արդյունքում Խոսեն թիմի հետ նվաճել է արծաթե մեդալ։

2014 թվականի ամռանը Կալդերոնը տեղափոխվել է «Դեպորտիվո Կատեպեկու»[5]։ Հուլիսի 20-ին կայացած «Դեպորտիվո Մարկենսե» ակումբի դեմ խաղում Խոսեն կատարել է իր նորամուտը նոր ակումբում[6]։ Մրցաշրջանի արդյունքում թիմը դուրս է մնացել, իսկ Կալդերոնը հայտարարել է, որ հեռանում է ակումբից[7]։

2015 թվականի ամռանը Խոսեն պայմանագիր է կնքել Հոնդուրասի Պուերտո Կորտես քաղաքի «Պլատենսե» ակումբի հետ։ Օգոստոսի 24-ին կայացած «Մոտագուայի» դեմ խաղում Խոսեն կատարել է իր նորամուտը Հոնդուրասի առաջնությունում[8]։ Երկու մրցաշրջան ակումբի կազմում խաղալուց հետո Խոսեն տեղափոխվել է կոլումբիական «Ռեալ Կարտախենա»։ 2017 թվականի փետրվարի 21-ին կայացած «Դեպորտես Կինդիո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Կոլումբիայի Պրիմերա Բ-ում[9]։ Նույն թվականի ամռանը Խոսեն տեղափոխվել է «Մարաֆոն»։ Օգոստոսի 6-ին կայացած «Վիդա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն ակումբի կազմում[10]։ 2018 թվականի հունվարին՝ մի քանի տարի արտասահմանում անցկացնելուց հետո, Կալդերոնը վերադարձել է հայրենիք՝ միանալով իր նախկին ակումբներից մեկին՝ «Չորիլոյին»[11] (2018 թվականի մայիսին ակումբը վերանվանվել է «Ունիվերսիտարիո»)։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի Խոսեն Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Նիդերլանդներում և ԱՄԷ-ում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնություններին[12]։

Նույն թվականին Խոսեն ընդգրկվել է Պանամայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստայն դարպասապան և խաղադաշտ դուրս չի եկել։ Հոկտեմբերի 27-ին Բահրեյնի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պանամայի ազգային հավաքականի կազմում[13]։ 2007, 2009 և 2015 թվականների Կալդերոնը հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, սակայն մրցաշարի ընթացքում միշտ հանդես է եկել որպես պահեստային դարպասապահ։

2015 թվականին Խոսեն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստայինների նստարանին և չի խաղացել ոչ մի րոպե։ 2016 թվականին Կալդերոն ընդգրկվել է իր թիմի հայտացուցակում՝ մասնակցելու ԱՄՆ-ում անցկացող Ամերիկայի գավաթի առաջնությանը, սակայն մրցաշարի ընթացքում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։ 2017 թվականին Խոսեն հինգերորդ անգամ ընդգրկվել է իր թիմի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ[14], Մարտինիկայի[15], Նիկարագուայի[16] և Կոստա-Ռիկայի[17] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Կալդերոնն ընդգրկվել է Պանամայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը, սակայն մրցաշարի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին։

Ձեռքներումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Լեհաստան «Սան Ֆրանցիսկո»

  • 1st Պանամայի առաջնություն – Կլաուսուրա 2005

Լեհաստան «Արաբե Ունիդո»

  • 1st Պանամայի առաջնություն – Կլաուսուրա 2010


Հոնդուրաս «Մարաֆոն»

  • 1st Հոնդուրասի առաջնություն – Կլաուսուրա 2018

Միջազգային

Լեհաստան Լեհաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Արաբե Ունիդո VS. Տաուրո 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-08-01 
  3. Calderón ficha con el Heredia de Guatemala — La Prensa(իսպ.)
  4. «Էրեդիա VS. Դեպորտիվո Մարկենսե 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-20 
  5. Coatepeque confirma la llegada de nuevos jugadores  — Prensa Libre(իսպ.)
  6. «Դեպորտիվո Կատեպեկու VS. Դեպորտիվո Մարկենսե 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-20 
  7. José Calderón no sigue en Coatepeque, estudia ofertas — RPC(իսպ.)
  8. «Мотагуа VS. Платенсе Пуэрто-Кортес 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-24 
  9. «Ռեալ Կարտախենա VS. Դեպորտես Կինդիո 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-21 
  10. «Վիդա VS. Մարաֆոն 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-08-06 
  11. Alexander Da Silva (18 ene 2018)։ «Chorrillo FC firma al arquero José Calderón» (անգլերեն)։ prensa.com։ Վերցված է 2018-05-30 
  12. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  13. «International Friendly Matches 2005»։ RSSSF։ Վերցված է 2008-10-30 
  14. «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-08 
  15. «Պանամա VS. Մարտինիկա 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-15 
  16. «Պանամա VS. Նիկարագուա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-13 
  17. «Կոստա Ռիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]