Խոսեպ Բարտոմեու
Խոսեպ Բարտոմեու կատ.՝ Josep Maria Bartomeu i Floreta | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Esade?, Aula Escola Europea? և ESADE Business School? |
Մասնագիտություն | գործարար, վաճառական, ձեռնարկատեր և սպորտային գործադիր |
Զբաղեցրած պաշտոններ | President of FC Barcelona? |
Josep Maria Bartomeu Վիքիպահեստում |
Խոսեպ Մարիա Բարտոմեու Ֆլորենտան (կատ.՝ Josep Maria Bartomeu i Floreta, փետրվարի 6, 1963, Բարսելոնա, Իսպանիա)[1], հանդիսանում է իսպանացի խոշոր գործարար։ 2014 թվականից զբաղեցնում է Բարսելոնա ֆուտբոլային ակումբի տնօրենի պաշտոնը։ Այդ պաշտոնում փոխարինել է Սանդրո Ռոսելին։
Բարտոմեուն ADELTE և EFS ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենն է։ Նա գտնվում է Բարսելոնայում սկսած Ժոան Լապորտայի նախագահության տարիներից՝ որպես բասկետբոլային հատվածի տնօրեն։ Այդ ժամանակ համատեղ աշխատել է Սանդրո Ռոսելի հետ, ով հետագայում հրաժարական տվեց, երբ որ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։ Այնուհետև Բարտոմեուն զբաղեցրել է Բարսելոնայի փոխնահագահի պաշտոնը 2010 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի հունվարը, որից հետո ակումբի անդամների քվեարկության արդյունքում ստանալով 61.35% ընտրվեց ակումբի նախագահ։ Ռոսելի 2014 թվականի հունվարի 23֊ին ներկայացրած հրաժարականից հետո (այսպես կոչված «Նեյմարի գործով») Բարտոմեուն ակումբի սահմանադրության համաձայն ընտրվեց 14֊րդ նախագահ և մինչև 2021 թվականի հունիսի 30֊ը իրականացնելու է նախագահի գործառույթները։
Տիտղոսներ, որոնք հաղթել է Բարսելոնան Բարտոմեուի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա Լիգա (2):
- Կոպա ԴԵլ Ռեյ (2):
- ՈւԵՖԱ֊ի Չեմպիոնների ԼԻգա (1):
- ՈւԵՖԱ֊ի Սուպեր գավաթ (1):
- ՖԻՖԱ֊ի Ակումբային աշխարհի առաջնություն (1):