Խոսաբեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խոսաբեդ
Jozabed Sánchez Ruiz - RC Celta de Vigo - WMES.jpg
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 1991(1991-03-08)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Մայրենա դել Ալկոր
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Իսպանիա Սևիլյա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010–2011 Իսպանիա Սևիլյա C 30 (5)
2011–2013 Իսպանիա Սևիլյա Ատլետիկո 56 (12)
2013 Իսպանիա Պոնֆերրադինա 3 (0)
2013–2014 Իսպանիա Ռեալ Խաեն 36 (4)
2014–2016 Իսպանիա Ռայո Վալեկանո 50 (10)
2016–2017 Անգլիա Ֆուլհեմ 7 (0)
2017   Իսպանիա Սելտա Վիգո 19 (2)
2017—մ.հ. Իսպանիա Սելտա Վիգո 44 (0)
2019—մ.հ.  Իսպանիա Ժիրոնա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3.9.2019:

Խոսաբեդ Սանչես Ռուիս (իսպ.՝ Jozabed Sánchez Ruiz, առավել հայտնի է որպես Խոսաբեդ Սանչես (իսպ.՝ Jozabed Sánchez) կամ ուղակի Խոսաբեդ (իսպ.՝ Jozabed), մարտի 8, 1991(1991-03-08)[1][2][3], Մայրենա դել Ալկոր), իսպանացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ «Ժիրոնա» ակումբի խաղացող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսեբեդը «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի սան է և իր պրոֆեսիոնալ նորամուտը կատարել է 2010/11 մրցաշրջանում ակումբի երրորդ կազմում, որը հանդես էր գալիս Տերսերայում։ 2012 թվականի ամռանը տեղափոխվել է «Սևիլյա Ատլետիկո», որը հանդիսանում է Իսպանիայի ֆուտբոլի գրանդի պահեստային ակումբը։

2013 թվականի փետրվարի 1-ին Խոսեբեդը խզել է պայմանագիրն անդալուզական ակումբի հետ և միացել «Պոնֆերրադինային»[4][5]։ Ութ օր հետո նա կատարել է նորամուտը իր նոր թիմի կազմում՝ դուրս գալով փոխարինման Սեգունդայի «Վիլյառեալի» դեմ խաղի ավարտից 30 րոպե առաջ[6]։

2013 թվականի ամռանը Խոսեբեդը վերադարձել է հարազատ մարզ՝ կնքելով պայմանագիր «Խաենի» հետ[7], և օգոստոսի 18-ին անցկացրել է իր առաջին խաղը նրա կազմում[8]։

Ռայո Վալեկանո[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունսի 20-ին «Խաենի»՝ Սեգունդայից դուրս մնալուց հետո Խոսաբեդը տեղափոխվել է «Ռայո Վալեկանո», որը հանդես էր գալիս Պրիմերայում։ Ակումբի հետ կնքվել է պայմանագիր երեք տարով[9]։ Առաջին խաղը ակումբի կազմում անցկացրել է հոկտեմբերի 4-ին՝ դուրս գալով փոխարինման «Բարսելոնայի» դեմ խաղում[10], իսկ 2015 թվականի հունվարի 4-ին խփել է իր առաջին գոլն Իսպանիայի բարձր մակարդակում՝ գրավելով «Էսպանյոլի» դարպասը[11]։

Ֆուլհեմ և Սելտա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 12-ին կայացել է ֆուտբոլիստի տրանսֆերը Անլգլիա։ Խոսաբեդը եռամյա պայմանագիր է կնքել Չեմպիոնշիփում հանդես եկող «Ֆուլհեմ» ակումբի հետ[12], սակայն նրա կազմում իր տեղն ամրապնդել այդպես էլ չի կարողացել և 2017 թվականի հունվարին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Սելտա»[13]։ Նույն տարվա ամռանը Խոսաբեդը մշտական հիմունքներով տեղափոխվել է «Սելտա»՝ կնքելով նրա հետ քառամյա պայմանագիր[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Jozabed Sánchez rescinde su contrato y se marcha a la SD Ponferradina» (իսպաներեն)։ Sevilla FC։ 2013-02-01։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է 2013-05-04 
  5. «La Ponferradina completa su plantilla con Saúl y Jozabed» (իսպաներեն)։ Marca։ 2013-02-01։ Վերցված է 2019-01-19 
  6. «Perbet protagonista en la goleada del Villarreal» (իսպաներեն)։ Marca։ 2013-02-09։ Վերցված է 2019-01-19 
  7. «Real Jaén, contratados Álex Cruz, Jozabed y Víctor Curto» (իսպաներեն)։ esFutbol։ 2013-07-09։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-14-ին։ Վերցված է 2013-07-15 
  8. «El Jaén muere en la orilla» (իսպաներեն)։ Marca։ 2013-08-18։ Վերցված է 2019-01-19 
  9. «El Rayo se refuerza con Jozabed Sánchez» (իսպաներեն)։ Marca։ 2014-06-20։ Վերցված է 2019-01-19 
  10. «Lionel Messi and Neymar on target as Barcelona ease past Rayo Vallecano» (անգլերեն)։ ESPN FC։ 2014-10-04։ Վերցված է 2019-01-19 
  11. «Rayo claim comeback win» (անգլերեն)։ ESPN FC։ 2015-01-04։ Վերցված է 2019-01-19 
  12. «Jozabed Arrives» (անգլերեն)։ Fulham F.C.։ 2016-08-12։ Վերցված է 2019-01-19 
  13. «Jozabed Departs On Loan» (անգլերեն)։ Fulham F.C.։ 2017-01-13։ Վերցված է 2019-01-19 
  14. «Jozabed Departs» (անգլերեն)։ Fulham F.C.։ 2017-07-04։ Վերցված է 2019-01-19 
  15. «Jozabed será celeste las próximas 4 temporadas» (իսպաներեն)։ Celta Vigo։ 2017-07-04։ Վերցված է 2019-01-19