Ուրց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոռնից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրց (այլ կիրառումներ)
Ուրց
Ուրց սովորական
Ուրց սովորական :.
Ծաղկած ծառի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Շրթածաղկավորներ
Ընտանիք Խուլեղինջազգիներ
Ցեղ Ուրց
Լատիներեն անվանում
Thymus
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ուրց (լատին․՝ Thýmus), խուլեղինջազգիների (շրթածաղկավորների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 5 տեսակ՝

  • Ուրց նոսրածաղիկ (Thýmus rarifloarm),
  • Ուրց անդրկովկասյան (Thýmus transcaucasicus),
  • Ուրց բլրակային (Thýmus collinus),
  • Ուրց Կոչիի (Thýmus kotschyanus),
  • Ուրց Ֆեդչենկոյի (Thýmus fedtschenkoi) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլն։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-30 սմ, հիմքում՝ փայտացած։ Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։

Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից (էրեմներից)։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրցը պարունակում է 0.5 - 1% եթերայուղ, որի բաղադրիչներն են՝ թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբերենը։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ կալիում, կալցիում, մագնեզիում։ Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա պայմաններում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։

Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  ևս 21 ընտանիք   ևս 81 դաս  
         
  կարգ Շրթածաղկավորներ     ենթաընտանիք Կատվադաղձազգիներ     214 տեսակ
               
  բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիքԽուլեղինջազգիներ     դաս Ուրց    
             
  ծակավոր բույսերի 44 կարգ   ևս 7 ենթաընտանիք   Thymus alatauensis
     

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 214 տեսակ, բաժանված 8 սեկցիաներում[1].

Որոշ տեսակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morales R. et al. The history, botany and taxonomy of the genus Thymus // Thyme: The Genus Thymus / Elisabeth Stahl-Biskup und Francisco Sáez. — CRC Press, 2002. — P. 1—43. — ISBN 978-0-415-28488-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցե՛ք «ուրց» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։