Խոջա Ալի Ռըզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոջա Ալի Ռըզա
Hoca ali rıza otoportre 1909.jpg
Ծնվել է1858
ԾննդավայրՍկյուտար, Թուրքիա
Վախճանվել էմարտի 20, 1930(1930-03-20)
Մահվան վայրՍկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունԹուրքական ռազմական ակադեմիա և Կուլետի ռազմական լիցեյ
Մասնագիտություննկարիչ
Commons-logo.svg Hoca Ali Rıza Վիքիպահեստում

Խոջա Ալի Ռըզա (թուրքերեն՝ Hoca Ali Rıza, 1858, Սկյուտար, Թուրքիա - մարտի 20, 1930(1930-03-20), Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա[1]), թուրք նկարիչ և գեղարվեստական մանկավարժ, ով առավել հայտնի է իր իմպրեսիոնիստական բնապատկերներով և ճարտարապետական նկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը եղել է հեծելազորի մայոր և վայելչագրության սիրահար[2]։ Նախնական կրթությունը ստանալուց հետո, Ռըզան սովորել է Կուլելիի ռազմական ուսումնարանում, այնուհետև նաև Թուրքական ռազմական ակադեմիայում, որտեղ նրան նկարչական վարպետություն են դասավանդել Օսման Նուրի փաշան և Սուլեյման Սեյիդան։ 1881 թվականին նա մրցանակ է ստացել սուլթան Աբդուլ Համիդ II-ից։ Երեք տարի անց նա ավարտել է սպայական կրթությունը և նշանակվել Նուրի փաշայի օգնական[3]։ Նա շարունակել է կրթությունը Նեապոլում, սակայն ստիպված է եղել չեղարկել այդ պլանները՝ Իտալիայում տարածված խոլերայի համար[4]։

1891 թվականին նա ներառվել է թուրք- իսլամական գտածոները ուսումնասիրող պետական հանձնաժողովի մեջ։

Հույն-թուրքական պատերազմի ժամանակ եղել է մարտանկարիչ Հոնիայի մատույցներում։ 1903 թվականին նա աշխատել է Հնության թանգարանի ձևավորման հանձնաժողովում։ 1911 թվականին դարձել է «Ռազմական հրատարակչությունների գրասենյակի» ղեկավար։ Նույն տարում անդամակցել է Նկարիչների օսմանյան ասոցիացիային։ 1911 թվականին փոխգնդապետի կոչումով անցել է թոշակի։

Բնապատկեր (1898)

1914 թվականին սկսել է դասավանդել նկարչություն Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանում։ Նախկինում այն դպրոց է եղել։ Կրթության նախարարությունում տեղի ունեցած կրճատումներից հետո, նա տեղափոխվել է Չամլըջըյի աղջիկների միջնակարգ դպրոցը, որտեղ աշխատել է երեք տարի։ Այնուհետև աշխատել է Յուսքյուդարի աղջիկների դպրոցում, իսկ 1929 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է տղաների դպրոցում։

Նրա վերջին ցուցադրությունը բացվել է Փարիզում 1928 թվականին։ Խոջա Ալի Ռըզայի աշխատանքները բարձր են գնահատվել Թուրքիայի Հանրապետության ժամանակաշրջանում։ Նրա մահվանից շատ տարիներ անց, նկարները շարունակվում են ցուցադրվել։ 1933 թվականին Անկարայում Խալքեվլերիի միությունը նկարչի նկարները ցուցադրել է իր առաջին ցուցադրության ժամանակ։ Դրան հաջորդել են ևս 16 ցուցադրություններ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]