Խոպանչիներ
Խոպանչիներ, ժամանակակից ժարգոնային բառ, որով բնութագրում են այլ երկրներում ցածր որակի աշխատանքներում ներգրավված Հայաստանի քաղաքացիներին։ Բառը սկսել է գործածվել խորհրդային տարիներին, երբ ԽՍՀՄ իշխանությունը որոշում էր կայացրել ընդլայնել հացահատիկի ցանքատարածությունը՝ խոպան (անմշակ) հողերի իրացման հաշվին[1]։
«Խոպանչիների մասին» օրենքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված՝ «Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որով կառավարությունը սահմանում է, որ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով, որը պետք է վճարվի Հայաստանում[2]։
«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին։ Այսինքն՝ կառավարությունը սահմանում է, որ արտերկրում աշխատողներն էլ Հայաստանի Հանրապետությունում պետք է օրինական ձևակերպում ստանան և պետբյուջե հարկեր վճարեն[2]։
«Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան արտերկրում շինարարական աշխատանքների կատարման ծրագրեր, և այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոսի չափով[2]։
Քվեարկությամբ՝ 65 կողմ, 16 դեմ և 21 ձեռնպահ, օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խոպանչիներ». hetq.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ««Խոպանչիների մասին» անունը ստացած օրինագիծն ընդունվեց. պարզվում է՝ օրենքը սխալ է ներկայացվել». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.