Խոնդա Մարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոնդա Մարին
Marin Honda - GPS FRA 2018.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ճապ.՝ 本田 真凜
Մասնագիտացում`գեղասահորդ և մանկական դերասան
Երկիր`Flag of Japan.svg Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ`օգոստոսի 21, 2001(2001-08-21) (18 տարեկան)
Ծննդավայր`Կիոտո, Ճապոնիա
Մարզիչ(ներ)`Ռաֆայել Հարությունյան, Mie Hamada? և Yamato Tamura?

Խոնդա Մարին (ռուս.՝ Марин Хонда, օգոստոսի 21, 2001(2001-08-21), Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում: Գեղասահքի պատանիների աշխարհի չեմպիոն (2016 թվական)[1], Աշխարհի պատանիների փոխչեմպիոն (2017 թվական), պատանեկան Գրան-Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր (2015 թվական), Պատանիների Ասիայի գավաթակիր (2016 թվական):

Ըստ սայթի հանդիսանում է Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի գեղասահքի հիմնական մարզման թիմի անդամ (ճապոներեն՝ 特別 強化 選手)[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ Ճապոնիայի գեղասահքի պատանեկան առաջնությունում: Այստեղ հենց նրա առաջին մեկնարկը հինգերորդն էր: Երկու տարի անց նա առաջին անգամ հանդես եկավ ԱՄՆ-ի Գրան-Պրիի պատանեկան փուլերում (ավարտեց երկրորդը)[3], իսկ Խորվաթիայում առաջինն էր[4]: Սա նրան հնարավորություն ընձեռեց հանդես գալու Բարսելոնայում կայացած Գրան-Պրիի պատանիների եզրափակիչ փուլում, որտեղ նվաճեց բրոնզե մեդալ[5]: Նույն տարում դեկտեմբերի վերջին հանդես եկավ ազգային առաջնությունում, որտեղ ավարտական ​​գծին հասավ լավագույն տասնյակի վերջում[6]: Մարտին Դեբրեցենում կայացած Աշխարհի պատանեկան առաջնությունում նա դժվարին պայքարում նվաճեց ոսկե մեդալ[7]:

Նախաօլիմպիական նոր մրցաշրջանը գեղասահորդուհին սկսել է 2016 թվականի ամռանը՝ Ասիայի պատանիների գավաթի առաջնությունում, որտեղ էլ և հաղթեց: Աշնանը ճապոնացի գեղասահորդուհին հանդես եկավ Գրան-Պրիի պատանեկան փուլերում՝ տանը[8] և Սլովենիայում, որտեղ նրա մեկնարկի ավարտը երկու անգամն էլ երկրորդն էր[9]: 2016 թվականի դեկտեմբերին գեղասահորդուհին, պատանեկան Գրան-Պրիի եզրափակչին մասնակցելու համար ժամանելով Մարսել, հիվանդացավ գրիպպով: Նա ստիպված էր բաց թողնել մրցույթը[10][11]: Ավելի ուշ հենց այդ ամսում էլ նա մասնակցեց Ճապոնիայի մեծահասակների առաջնությանը՝ դառնալով 4-րդը[10][12][11]: Մարտի կեսերին գեղասահորդուհին հանդես եկավ Թայբեյում կայացած Պատանիների աշխարհի առաջնությունում, որտեղ դժվարին պայքարում հաջողվեց գրավել երկրորդ հորիզոնականը[13]: Միևնույն ժամանակ նա բարելավվեց իր նախկին մարզական բոլոր նվաճումները:

Սեպտեմբերին ճապոնացի մենասահորդուհին Սոլթ Լեյք Սիթիում մեկնարկեց օլիմպիական մրցաշրջանը, որտեղ U.S. International Figure Skating Classic-ում նա վստահորեն գրավեց առաջին հորիզոնականը[14]: Մեկուկես ամիս անց գեղասահորդուհու նորամուտը Կանադայի Գրան-Պրի սերիայում էր, որտեղ նրա մեկնարկը մրցակցային աղյուսակի մեջտեղում էր, սակայն միևնույն ժամանակ էլ ձախողեց կարճ ծրագիրը[15]: Դեկտեմբերի վերջին Ազգային առաջնությունում Մարինը այդքան էլ հաջող հանդես չեկավ, և այս անգամ մեկնարկը տասնյակի վերջում էր: Օլիմպիական մրցաշրջանի ավարտից հետո գեղասահորդուհին փոխեց մարզչին և տեղափոխվեց մարզվելու Ռաֆայել Հարությունյանի ղեկավարությամբ[16]:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարին Խոնդա. Պատանիների Գրան-Պրիի եզրափակիչ՝ 2015/16 մրցաշրջան
Մրցումներ 2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16 2016/17 2017/18 2018/19
Skate America|Գրան-Պրիի փուլեր. Skate America 8
Skate Canada International|ЭԳրան-Պրիի փուլեր. Skate Canada] 5
Cup of China|Գրան-Պրիի փուլեր. Cup of China 5
Trophée de France|Գրան-Պրիի փուլեր. Internationaux de France TBD
ISU Challenger Series|CS]]: [sian Figure Skating Trophy|Asian Trophy 2 N 3 N 2 J 1 J
ISU Challenger Series|CS]]: U.S. Classic 1
ISU Challenger Series|CS: [[Nebelhorn Trophy 6
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 1 2
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում 3 WD
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. Խորվաթիա 1
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. Ճապոնիա 2
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. Սլովենիա 2
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. ԱՄՆ 2
Bavarian Open 1 N
Coupe du Printemps 2 N
Triglav Trophy 1 N
International Challenge Cup 1 D 3
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 9 4 7
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն պատանիների կարգում 5 4 6 3
Գեղասահքի Ճապոնիայի նորեկների առաջնություն 2 B 1 B 3 A 2 A
  • WD — դուրս է եկել մրցումներից, TBD — հայտավորվել է մրցումներին

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կրտսեր քույրը՝ Միյու Խոնդան, Ճապոնիայում ճանաչված երիտասարդ դերասանուհի և գեղասահորդուհի է[1]:

Գեղասահորդուհի է նաև ամենափոքր քույրը՝ Սառան[17]: Իսկ ավագ եղբայրը՝ Թաիթի Խոնդան, նույնպես գեղասահորդ է: 2017 թվականին հունվարին Ճապոնիայի գեղասահքի առաջնությունում երկրորդն էր ավագ դպրոցի սաների շրջանում[18]:

Նկարահանվել է Skate Gutsu no Yakusoku (ճապոներեն՝ スケート靴の約束) ֆիլմում (2013, իր քրո՝ջ Միյուի հետ միասին) և մի շարք գովազդներում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Skate Gutsu no Yakusoku (ճապոներեն՝ スケート靴の約束) (25 դեկտեմբեր 2013, TV Aichi)՝ Միսակի Սակայի դերում

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sharp Aquos 4K (2014)
  • Lotte Chana Ice

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Honda skates into first place at world juniors»։ The Japan Times։ 20916-03-20։ Վերցված է 2017-01-29 
  2. «フィギュアスケート強化選手 | 公益財団法人 日本スケート連盟 - Japan Skating Federation» 
  3. Гран-при среди юниоров. Третий этап: Шираива победила, Михайлова четвёртая.
  4. Гран-при среди юниоров. 7-й этап. Хонда победила, Хигучи вторая.
  5. Гран-при среди юниоров. Финал: Цурская одержала победу, Сотскова вторая, Федичкина четвёртая.
  6. Чемпионат Японии. Мияхара выиграла, Хигучи – вторая, Асада – третья.
  7. Чемпионат мира среди юниоров. Хонда одержала победу, Сотскова — 2-я.
  8. Гран-при среди юниоров. Третий этап: Сакамото победила, Самодурова четвёртая.
  9. Гран-при среди юниоров. Пятый этап: Японка Кихира победила, Загитова третья.
  10. 10,0 10,1 «本田真凜が涙 インフルでGP欠場バネに4位発進»։ Nikkan Sports։ 2016-12-26։ Վերցված է 2017-12-29 
  11. 11,0 11,1 週プレNews (2017-01-03)։ «かわいすぎる話題の15歳フィギュアスケーター、本田真凜は再び世界女王を目指す!»։ Excite News։ Վերցված է 2017-01-29 
  12. «本田真凜4位 さあ2連覇へ「世界ジュニア」決めた»։ Nikkan Sports։ 2016-12-26։ Վերցված է 2017-01-29 
  13. Чемпионат мира среди юниоров. Загитова победила, Хонда вторая, Константинова шестая.
  14. U.S. International Figure Skating Classic. Хонда одержала победу, Нагасу – вторая, Чен – третья.
  15. Skate Canada. Осмонд победила, Сотскова – вторая.
  16. Хонда будет тренироваться под руководством Арутюняна.
  17. «Japan's Marin Honda sets goal for 2016-17»։ Golden Skate։ 2016-04-09 
  18. «本田真凜の兄・太一が2位 優勝は友野 高校選手権»։ Daily Sports։ 2017-01-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]