Jump to content

Խողովակապատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ատամի մածուկով խողովակապատյան

«Խողովակապատյանը» ծալվող փաթեթ է, որը կարող է օգտագործվել մածուցիկ հեղուկների համար, ինչպիսիք են ատամի մածուկը, նկարչական ներկերը, սոսինձը, քսուքը և դեղամիջոցները։ Հիմնականում խողովակապատյանը գլանաձև, կլոր կամ օվալաձև պրոֆիլով խոռոչ կտոր է՝ պատրաստված պլաստիկից, ստվարաթղթից, ալյումինից կամ այլ մետաղից։ Ընդհանուր առմամբ, խողովակպատյանի մի ծայրում կլոր բացվածք է, որը կարելի է փակել տարբեր փակիչներով։ Բացանցքը կարող է ձևավորվել տարբեր ձևերով. առավել բնորոշ են տարբեր ոճի և երկարության պլաստիկ վարդակները: Մյուս ծայրը կնքվում է եռակցման կամ ծալովի միջոցով:

սոսինձով խողովակապատյան

Խողովակապատյանների տիպիկ տարողունակությունը տատանվում են 3 մլ-ից մինչև 300 մլ[1]։ Խողովակապատյանների մեծամասնությունը նախատեսված է, որ քամվի ձեռքի ճնշման տակ, բայց որոշները օգտագործվում են հիմքում գտնվող խողովակի բանալիով, որն օգնում է փաթաթելով քամել դրանք:

Ջոն Գոֆ Րենդը, ամերիկացի դիմանկարիչ, 1841 թվականին հորինել է սեղմվող մետաղյա խողովակապատյան ներկի համար[2]։

Ատամի մածուկը խողովակապատյանի մեջ ներմուծվել է Johnson & Johnson ընկերության կողմից 1889 թվականին[3]։ Շատ չանցած, Կոնեկտիկուտից ատամնաբույժ Վաշինգտոն Շեֆիլդը 1890-ականներին սկսեց ատամի մածուկ վաճառել կապարի խողովակապատյաններով:

բազմաշերտ պլաստիկ խողովակապատյան

Ամենավաղ խողովակապատյանները պատրաստված էին անագից, ցինկից կամ կապարից, որոնք երբեմն ներսից պատված էին մոմով[4][5]։

Ալյումինե խողովակապատյանների կափարիչները հիմնականում անհարթ են, ինչպես և վարդակը: Ալյումինե խողովակների ծայրը սովորաբար մի քանի անգամ ծալվում է պարունակությունը լցնելուց հետո: Խողովակը սովորաբար հերմետիկորեն կնքված է և գրեթե զերծ է մանրէներից՝ արտադրության գործընթացում բարձր ջերմաստիճանների պատճառով: Խողովակի ներսը կարող է պատված լինել, որպեսզի նյութը չհակազդի պարունակության հետ: Ալյումինե խողովակները արտադրվում են արտամղման միջոցով փոքր կլոր մասից: Դիզայնը կարելի է տպել խողովակի վրա՝ օգտագործելով օֆսեթ տպագրության մեթոդը: Հաճախ օգտագործվում է վեց տոն: Լցված պարունակությունը կարող է դուրս քամվել մատների ճնշման միջոցով: Ալյումինե խողովակապատյանների հիմնական բնութագիրը պարունակության ամբողջական մեկուսացումն է շրջակա մթնոլորտից. հետևաբար, նման խողովակապատյանները հատկապես հարմար են խիստ փչացող պարունակության փաթեթավորման համար: Ալյումինե խողովակները օգտագործվում են կոսմետիկայի, դեղագործության, սննդի, ներկերի և տեխնիկական արտադրանքի համար:

Խողովակատուփերը արտադրում են նաև պլաստկից, առավել հաճախ պոլիէթիլենից: Պլաստիկ խողովակապատյանները օգտագործվում են կոսմետիկայի համար, ինչպիսիք են ձեռքի քսուքները, ինչպես նաև որոշ սննդամթերքի: Պլաստիկ խողովակապատյանները պահպանում են իրենց ձևը յուրաքանչյուր սեղմելուց հետո, ի տարբերություն լամինատե խողովակների, ինչպիսիք են ատամի մածուկի խողովակապատյանները: Դրանք զարդարվում են կամ ունենում են հատուկ փափուկ մակերես, որպեսզի խողովակապատյանը ավելի գրավիչ դարձնի օգտագործման ընթացքում կամ վաճառքի կետում: Պլաստիկ խողովակապատյաննները արտադրվում են էքստրուզիայի մեթոդով: Սկզբում արտադրվում է խողովակ մասնագիտացված արտամղման մեքենայով: Այն պետք է արտադրվի շատ բարձր ստանդարտներով (դեկորատիվ նպատակների համար) և նաև խիստ դիմացկունությամբ, որը համատեղելի է էքստրուզիայից հետո ավտոմատացված գործընթացների հետ: Երբ խողովակը արտադրվում է, նրա գլխիկը տեղադրվում է ավտոմատացված մեքենայի միջոցով: Խողովակների տպագրությունը՝ օգտագործելով մասնագիտացված տպագրական մեքենաներ, կիրառում է ցանկալի ձևավորում: Բաց խողովակները սովորաբար լցվում և կնքվում են առանձին արտադրամասերում: Բազմաշերտ պլաստիկ խողովակները դարձել են ավելի ու ավելի տարածված. դրանք ավելի լավ են մեկուսացնում պարունակությունը օդից, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել ապրանքների ավելի լայն տեսականի, օրինակ՝ սննդամթերքի համար:

յուղաներկով խողովակապատյաններ

Շատ ապրանքներ են սովորաբար վաճառվում խողովակտուփերով.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adhesive Materials Group, "Collapsible Tube Packaging"
  2. 2,0 2,1 "Collapsible", The New Yorker, August 6, 1960, p. 20
  3. Margaret Gurowitz, "Zonweiss: The First Toothpaste in a Tube?", Kilmer House (Johnson & Johnson History Blog) 155, May 18, 2012 [1] Արխիվացված 2020-07-28 Wayback Machine
  4. Steve Hollier, "On this day: in 1892, toothpaste in a tube was patented" [2]
  5. Henry L. Palmer, "Improvement in preserving vegetable extracts", US Patent 105,485, July 19, 1870
  6. «Food in Tubes A very Swedish way to package food». Ateriet. 2015 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խողովակապատյան» հոդվածին։