Խոլմոգորյան տավարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոլմոգորյան տավար (պատկերազարդում)

Խոլմոգորյան տավարի ցեղ (ռուս.՝ xолмогорская порода, խոսակցական՝ խոլմոգորկա [xолмогорка]), կաթնատու ցեղ։ Բուծվել է Արխանգելսկի նահանգի Խոլմոգորի շրջանում՝ ժողովրդական սելեկցիայի միջոցով։

Մարմնակազմն ամուր է, մկանունքը՝ պինդ, չոր, մաշկը բարակ է և ճկուն։ Կովերի մնդավի բարձրությունը 128 - 134 սմ է, կենդանի քաշը՝ 480 - 540 կգ (առավելագույնը՝ 700), ցուլերինը՝ 800 - 900 կգ (առավելագույնը՝ 1200)։ Տարեկան միջին կաթնատվությունը 3500 - 4500 կգ է, կաթի յուղայնությունը՝ 3, 8 - 4% (առավելագույնը՝ 5%)։ Տարածված է Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսային և հյուսիսարևմտյան մարգերում, Թաթարստանում, Ուդմուրտիայում ու Սիբիրի անասնապահական շրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 68 CC BY-SA icon 80x15.png