Խոլահավ Աբբոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոլահավ Աբբոտի
Խոլահավ Աբբոտի
Խոլահավ Աբբոտի
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Խոլահավանմաններ (Suliformes)
Ընտանիք Sulidae
Ցեղ Papasula
Տեսակ Խոլահավ Աբբոտի (P. abbotti)
Միջազգային անվանում
Papasula abbotti
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Խոլահավ Աբբոտի[1], կամ` սևաթև խոլահավ[2] (լատ.՝ Papasula abbotti) հազվագյուտ ծովային թռչուն հավալուսների ընտանիքից: Միակ տեղը, որտեղ նրանք բույն են դնում, ավստրալական Ծննդյան կղզին է, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում և ունի 135 կմ2 տարածք: Խոլահավ Աբբոտին ամբողջ տարի մնում է կղզու շրջակայքում: Papasula ցեղից միակ ներկայացուցիչն է:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թռչնի մարմնի երկարությունը 79 սմ է, իսկ միջին քաշը` 1460 կգ[3]: Փետուրները սև-սպիտակ են: Աչքերը սև են: Իգականների կտուցը վառ մոխրագույն է, իսկ արականներինը` վարդագույն` սև գագաթով: Գլուխը, ծոծրակը և ստորին մասի մեծ մասը սպիտակ գույնի են: Թևերը սև են` սպիտակ գծերով:

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլահավ Աբբոտին բույն է դնում Ծննդյան կղզու արևադարձային խոնավ ջունգլիներում, արևմտյան լանջերում: Նա բացակայում է հյուսիսային լանջերում, քանի որ մուսոնային քամիների ժամանակ դրանք հատկապես շատ են տուժում ուժեղ քամիներից: Թռչունները նախընտրում են իրենց համար որպես բույնի ծառ ընտրել ավելի բարձր գագաթներով ծառեր: Նրանք ավելի հաճախ օգտագործում են Planchonella, Syzygium, փռշնի, Tristiropsis[3]:

Մինչև այժմ կենսաբանությունը տեսակի բազմացումը թույլ է ուսումնասիրել, քանի որ բնին դժվար է հասնել: Ձվադրումը սկսվում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակում, գագաթնակետը ընկած է հունիս-հուլիս ամիսներին: Նրանք ձվադրում են ընդամենը մեկ ձու: Փոքր թռչունները մեծանում են շատ դանդաղ և նրանց ծնվելուց 230 օր հետո ծնողները կերակրում են նրանց: Այդ պատճառով երիտասարդ թռչունին հաջողությամբ մեծացրած զույգը ձվադրում է երկու տարին մեկ անգամ[4]: Զույգերին պետք է 9,5 տարի` երկու ձագ մեծացնելու համար: Վերարտադրության ցածր մակարդակը կապված է նրա հետ, որ ամեն չորրորդ ճուտիկ մահանում է չորս շաբաթվա ընթացքում` կամ սովից, կամ էլ դառնում է ավստրալական շագանակագույն բազեի որս (Accipiter fasciatus)[4]: Բացի դրանից, շատ երիտասարդ թռչուններ մահանում են սովից, թռիչքի ընթացքում անփորձ թռչունները վիրավորվում են ծառի պսակին վայրէջք կատարելիս, մյուսները դառնում են ուժեղ փոթորիկների զոհ[4]:

Սպառնալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Խոլահավ Աբբոտին 1892 թվականին հայտնաբերվել է ամերիկացի թռչնաբան Ուիլյամ Լուիս Աբբոտի կողմից Հնդկական օվկիանոսի արևմտյան Սեյշելյան կղզիներում, այն ավելի մեծ տարածման տարածք ուներ, քան այսօր:

Ասամփշեն կղզում այն վերացել է 1920-ական կամ 1930-ական թվականներին` անտառի արմատախիլ անելու և գուանոյի արդյունահանման պատճառով: Ռոդրիգես կղզում և Մարշալյան կղզիներում գտնված ոսկորները ցույց են տալիս, որ նրանք տարածված են եղել այդ կղզում հարյուրամյակներ առաջ: Մարշալյան կղզիներից վերացած տեսակների անունը Papasula abbotti costelloi է, որը 1988 թվականին շնորվել է Դեյվիդ Ուիլյամ Սթեդմանի, Սյուզան Շուբերելի և Դոմինիկ Պալավանի կողմից: Ակնարկելով ամերիկացի կատակերգու Լու Կոստելլոյին` բառախաղի միջոցով նրան տրվել է costelloi մականունը[5]:

1965 թվականից մինչև 1987 թվականը Ավստրալիայի Ծննդյան կղզու գուանոյի արդյունաբերությունը մեծ վտանգ էր ներկայացնում: Բույն հանդիսացող ծառերը արմատախիլ են եղել` թողնելով շատ տեղերում մերկ վայրեր: 1988 թվականին ցիկլոնը ոչնչացրել է բույն դնող բնակչության մեկ երրորդը։ 1990-ականներից սկսած, հաջորդ սպառնալիքը առաջացել է դեղին խենթ մրջյունից, որը սպանել է երիտասարդ թռչունների մեծ մասին:

Մրջյունների շարունակական հարձակումից հետո բնապահպանական խմբին հաջողվել է 1992 թվականին թռչուններին հասցնել 1900 զույգի, իսկ 2002 թվականին` 3000 զույգի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы
  2. Фишер Д., Саймон Н., Винсент Д. Красная книга. Дикая природа в опасности / пер. с англ., под ред. А. Г. Банникова. — М.: Прогресс, 1976. — С. 239—240. — 478 с.
  3. 3,0 3,1 Higgins, S. 791
  4. 4,0 4,1 4,2 Higgins, S. 795
  5. Steadman, David William (2006): Extinction and Biogeography of Tropical Pacific Birds. University of Chicago Press. ISBN 0-226-77142-3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Diamond, A. W.; Schreiber, R. L. (1987): Rettet die Vogelwelt, Ravensburger Verlag