Խոզերի կարմրախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Death at Lazyfold farm - geograph.org.uk - 451354.jpg

Խոզերի կարմրախտ, առավել տարածված վարակիչ հիվանդություն, որը բնորոշ է սեպտիցեմիայով, էնդոկարդիտով, շճաֆիբրինոզային պոլիարթրիտով և մաշկացանով։ Հարուցիչը Phusiopatcae suis բակտերիան է։ Առավել զգայունակ են 2 ամսականից մինչև 1 տարեկան խոզերը։ Վարակվում են ստամոքս-աղիքային ուղիների և մաշկի միջոցով։ Հիվանդությունը կարող են տարածել կրծողները և թռչունները։ Տարածմանը նպաստող գործոններն են՝ օդի բարձր ջերմաստիճանն ու խոնավությունը, ոչ լիարժեք կերակրումը և այլն։ Այն ընթանում է գերսուր կամ շանթահար (կենդանիները սատկում են մի քանի ժամից հետո), սուր, ենթասուր և քրոնիկական ձևերով։ Հիվանդ խոզերի մոտ նկատվում է բարձր ջերմություն, ստամոքս-աղիքային ուղիների և սրտի գործունեության խանգարում, թուլություն, մաշկի վրա առաջանում են սկզբնական շրջանում բաց կարմիր, ապա՝ մուգ կարմիր բծեր։ Քրոնիկականի նշաններն են՝ էնդոկարդիտ, մաշկի նեկրոզ (մեռուկ), պոլիարթրիտ։ Խոզերի կարմրախտը ախտորոշում են էպիզոոտոլոգիական, կլինիկական տվյալների և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակարմրախտային շիճուկ, անտիբիոտիկներ։ Կանխարգելումը, վակցինացիա, խոզանոցների պարբերաբար ախտահանում, կրծողների և միջատների դեմ պայքար։ Սահմանվում է կարանտին, որը հանվում է հիվանդության վերացումից 15 Օր հետո։ Սիսը կարելի է օգտագործել միայն լավ եփելուց հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 337 CC-BY-SA-icon-80x15.png