Խոզան (գյուղատնտեսություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոզան (այլ կիրառումներ)
Խոզանի արտ

Խոզան, հատիկային կուլտուրաների բերքահավաքից հետո դաշտում մնացած արմատներով ցողունների ստորին մասը։ Խոզանի դաշտում աճում են նաև տարբեր մոլախոտեր, որոնց վեգետացիան տևում է մինչև սառնամանիքները։

Խոզանի և մոլախոտերի մեջ ապաստանում են գյուղատնտեսական բույսերի վնասատուներ և հիվանդությունների հարուցիչներ։ Դրանց դեմ պայքարելու համար բերքահավաքի հետ կամ դրանից անմիջապես հետո կատարում են խոզանի երեսվար, հետագայում մոլախոտերի ծիլերի երևալու ժամանակ՝ խոր վար։ Խոզանացան կուլտուրաների կամ աշնանացանների ցանքի ժամանակ խոզանը վարում են հնձից անմիջապես հետո։ Քամու էրոզիայի ենթակա, խիստ ձմեռ ունեցող և սակավաձյուն շրջաններում (Ղազախստանի և Սիբիրի տափաստանային, Հայաստանի լեռնային շրջաններ) խոզանը մշակում են կուլտիվատորներով. դա խոզանի 85 - 90%-ը պահպանում է դաշտի մակերեսին, որը խոչընդոտում է հողատարմանը և նպաստում ձյան պահպանմանը։ Բազմամյա խոտաբույսերի ենթացանք ունեցող հատիկային կուլտուրաների հնձից հետո խոզանը թողնում են անձեռնմխելի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png