Խնջույք Լևիի տանը (Վերոնեզե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Խնջույք Լևիի տանը
The Feast in the House of Levi by Paolo Veronese (edited 2).jpg
տեսակգեղանկար
նկարիչՊաոլո Վերոնեզե[1]
տարի1573[1]
բարձրություն560 սանտիմետր
լայնություն1039 սանտիմետր
ուղղությունմաներիզմ[1]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱկադեմիայի պատկերասրահ և Վենետիկ[1]
հավաքածուԱկադեմիայի պատկերասրահ
պատվիրատուSanti Giovanni e Paolo?
հիմնական թեմախորհրդավոր ընթրիք
մակագրությունA. D. MDLXXIII և DIE. XX, APR.
https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi1.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi3.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi4.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi5.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi6.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi7.html, https://www.wga.hu/html/v/veronese/06/8levi8.html կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Feast in the House of Levi by Paolo Veronese Վիքիպահեստում

«Խնջույք Լևիի տանը» (իտալերեն՝ Cena a Casa di Levi), իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի հսկայական նկարն է (555×1280 սմ), որը նկարել է 1573 թվականին՝ կտավի վրա։ Ցուցադրված է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում։ Կտավը պատկանում է Վերոնեզեի բացառիկ, բազմանձ կտավների շարքին, որոնք արտացոլում են Քրիստոսի մասնակցությամբ խնջույքներ («Ամուսնությունը Գալիլեյան Կանում» և «Խնջույք Սիմոն Փարիսեցու մոտ»-ի երկու տարբերակը)։ Սկզբում կտավը կոչվում էր «Խորհրդավոր ընթրիք», սակայն Սուրբ ինկվիզիցիայի միջամտությունից հետո նկարիչը ստիպված էր նոր անվանում տալ նկարին։

Նկարի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակագրությունը գերանի և հիմնային բազրիքի հատվածի վրա՝ «նկարի նոր անվանումն» է, ստորև՝ ստեղծման տարեթիվը՝ 1573, հատված։
Բազրիքի հիմքի վրա գրված արձանագրություն, հղում Լուկասի ավետարանի հատվածից, հատված:

1571 թվականին Դոմինիկյան Սանտի Ջովաննի Պաոլո եկեղեցում բռնկված հրդեհի ժամանակ այրվել է Տիցիանի «գաղտնի ընթրիք» կտավը։ Այրված կտավը փոխարինելու համար Պաոլո Վերոնեզեն պատվեր է ստանում և 1573 թվականին կտավ է գրում աստվածաշնչյան նույն սյուժեով և նույն անվանումով։ Վրոնեզեն հայտնի աստվածաշնչյան սյուժեն պատկերել է համաձայն սեփական բացահայտումների և Քրիստոսի դարաշրջանի մասին պատկերացումների։ Նկարում նկարիչը պատկերել է Վերածննդի ճարտարապետությունը, կորնթոսյան օրդերի շքեղ կամարաշարը։ Կամարների բացվածքներում բացահայտվում է ֆանտաստիկ ճարտարապետական բնապատկեր։ Կտավի կենտրոնում՝ նկարի սիմետրիայի առանցքի վրա, սեղանի մոտ պատկերված է Հիսուս Քրիստոսը։ Քրիստոսի կողմերում առաքյալների կերպարներն են, առաջին ձախ ֆիգուրը համարում են նկարչի ինքնադիմանկարը։ Սյուների միջև նկարիչը պատկերել է հյուրերին, որոնք իր կարծիքով միանգամայն կարող էին ներկա գտնվել «Խորհրդավոր ընթրիքին», սկուտեղներով, կերակրատեսակներով, շշերով ու կժերով ծառաներին, մավրներին, սակրատեգով մարտիկներին, երեխաներին և նույնիսկ շներին, որոնք սպասում են խնջույքի մնացորդներին։

Կտավի վրա աշխատանքն ավարտելուց երեք ամիս անց բիբլիական սյուժեի նման ազատ մեկնաբանությամբ հետաքրքրվել է Սուրբ ինկվիզիցիան և նկարչին կանչել տրիբունալ։ Մեր ժամանակներին է հասել այդ տրիբունալի՝ 1573 թվականի հուլիսի 18-ի նիստի արձանագրությունը։ Արձանագրությունից պարզ է դառնում, որ Վերոնեզեն բավականին ազատ է վերաբերվել պատմական ճշմարտությանը և պարզապես իր պատկերացումներով ու երևակայություններով կտավի ազատ տեղերն է լրացրել.

Հարց. Քանի՞ մարդ եք պատկերել և ի՞նչ է նրանցից յուրաքանչյուրն անում։

Պատասխան. Առաջին հերթին իջևանատան տերը՝ Սիմոնը, ապա նրանից ներքև՝ վճռական զինակիրը, որը, ինչպես ես ենթադրում էի, եկել էր այնտեղ իր սեփական հաճույքի համար, որ դիտեր, թե ինչ վիճակում էր սնունդը։ Կան շատ այլ կերպարներ, բայց ես արդեն չեմ հիշում դրանք, քանի որ շատ ժամանակ է անցել, ինչ ես նկարել եմ այս նկարը…

Հարց. Ի՞նչ էին նշանակում այդ մարդիկ, զինված և հագնված գերմանացիների նման, սատրատեգը ձեռքներին։

Պատասխան. Մենք՝ գեղանկարիչներս, օգտվում ենք այն նույն ազատություններից, որոնցից օգտվում են բանաստեղծներն ու գժերը, և ես սակրատեգներով պատկերել եմ այդ մարդկանց ... որպեսզի նրանց ներկայությունն արդարացնեմ որպես ծառաներ, քանի որ ինձ վայել և հնարավոր էր թվում, որ հարուստության ու շքեղության տերը, ինչպես ինձ ասել էին, տանը պետք է նման ծառաներ ունենար…

Հարց. Ձեր կարծիքով, որքա՞ն մարդ է եղել այս ընթրիքի ընթացքում։

Պատասխան. Ես կարծում եմ, որ այնտեղ եղել են միայն Քրիստոսն ու նրա առաքյալները, բայց քանի որ նկարի վրա մնում է մի որոշակի տարածություն, ես զարդարում եմ այն հորինված կերպարներով... ես նկարում եմ բոլոր այն մտորումներով, որոնք բնորոշ են իմ խելքին և համարժեք են նրան, թե ինչպես է իմ խեկքն այդ ամենը հասկանում ...[2]

Դատավորները որոշեցին, որ նկարիչը պետք է շտկի նկարը դատավճիռը կայացնելուց երեք ամսվա ընթացքում՝ իր ֆինանսների հաշվին։ Վերոնեզեն այստեղ էլ բավականին հնարամիտ է մոտեցել խնդրի լուծմանը, նա միայն փոխել է անվանումը, «Խորհրդավոր ընթրիք»-ի փոխարեն բազրիքի հեծանի վրա մակագրություն է արել. Լեվին խնջույք է կազմակերպել Տիրոջ համար ( FECIT D COVI MAGNV. LEVI., կրճատ լատ.՝  Fecit Domino Convivium Magnum Levi)։ Բազրիքի աջ կողմից Վերոնեզեն գրել է DIE-ն։ XX APR., ապրիլ, 20-րդ օր և հղում է տվել LVCA-ի մեջբերմանը։ CAP.V. (լատ.՝ Evangelio de Lucas, capitulo V), Լուկասի ավետարանը, գլուխ V, հավանաբար, որ Սուրբ ինկվիզիցիան այլևս կասկած չունենա.

Եվ նրա համար Լևին իր տանը մեծ հյուրասիրություն արեց. այնտեղ կային բազմաթիվ տանջվածներ և ուրիշներ, որոնք նրանց հետ էին ... [3]

Կտավը խիստ վնասվել է XVII դարում բռնկված հրդեհի ժամանակ, որպեսզի հրդեհից հանեն կտավը, այն կտրել են երեք մասի և թրջել ջրով։ Երբ Նապոլեոն Բոնապարտը 1797 թվականին գրավել է Վենետիկը, նկարը այլ գլուխգործոցների հետ միասին տարել են Փարիզ՝ Լուվր։ 1815 թվականին, Նապոլեոնի անկումից հետո, նկարը վերադարձվել է։ Այժմ կտավն առանձին պատ է զբաղեցնում Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում։

Կտավը վերականգնել են 1827 թվականին։ Ներկայումս ներկերը խամրել են, և նկարը չի գործում այնպիսի տպավորություն, որը հավանաբար գործում էր ժամանակակիցների վրա։ Կտավի մասշտաբային վերականգնումն իրականացվել է 1990 թվականների կեսերին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դատաստանային նկար», ռեժիսոր Ալեն Ջոբեր[en] (Ֆրանսիա , 1997)։ Ֆիլմը նկարահանվել է կտավի վերականգնման ժամանակ և դարձել է առաջինն «պալիտրա» 50 մասանի ցիկլում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Make Lists, Not War — 2013.
  2. Мастера искусства об искусстве: В 7 т. М.: Искусство, 1965—1970. Т. 2. С. 246—249. Перевод А. А. Губера по первому итальянскому изданию текста 1888 г.
  3. Библия, 5:29-39