Խնձորների համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խնձորների համար
За яблочки
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակություն1880

«Խնձորների համար» (ռուս.՝ За яблочки), 19-20-րդ դարերի ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը, որը գրվել է 1880 թվականին և առաջին անգամ հրատարակվել է 1880 թվականի օգոստոսի 17-ին «Չեխոնտե» կեղծանունով՝ «Ստրեկոզա» գեղարվեստա-կատակերգական հանդեսի երեսուներեքերորդ համարում[1]: Գրաքննության հանձնաժողովի թույլտվությունը ստացվել է օգոստոսի 14-ին[1]:

Կալվածատեր Տրիֆոն Սեմենովիչը, շրջելով իր պարտեզում, հայտնաբերում է, որ մի գյուղացի զույգ ուտում է իր խնձորները: Այդ ժամանակի հողատերերին բնորոշ կամայականությամբ Տրիֆոն Սեմենովիչը նախ ստիպում է գեղջկուհուն ծեծել տղային, իսկ այնուհետև տղային ստիպում է «դաս տալ» աղջկան: Դրանից հետո կալվածատերը հանգիստ գնում է թեյ խմելու, իսկ գյուղական զույգը բռնկվում է ցասումով:

Պատմվածքը ստեղծվել է որպես սոցիալ-հոգեբանական ծաղր կալվածատիրական կենցաղի և ժամանակի կարգերի մասին[2]:

Ավելի ուշ պատմվածքի սյուժեն փոխառել է Ա. Պազուխինը, որի մոտ ստացվել է ավելի պարզ կենցաղային խնդուկ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Громов, 1983, էջ 563
  2. 2,0 2,1 Громов, 1983, էջ 39-45

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]