Jump to content

Խնդրի առաջադրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնդրի առաջադրում, խնդրի նկարագրություն, որը պետք է ստանա լուծում կամ պետք է բարելավվի: Բացահայտում է առկա խնդրի և նպատակի միջև եղած բացը: Խնդիրը լուծելու առաջին պայմանը խնդրի ըմբռնումն է, որը կարելի է անել խնդրի ձևակերպման միջոցով[1]։

Խնդրի առաջադրումներն օգտագործվում են բիզնեսների և կազմակերպությունների մեծ մասի կողմից՝ գործընթացի բարելավման նախագծեր իրականացնելու համար[2]:

Խնդրի առաջադրման հիմնական նպատակն է բացահայտել և բացատրել խնդիրը[3][4]:

Խնդրի առաջադրման մեկ այլ գործառույթն այն է, որ այն ծառայում է որպես հաղորդակցման միջոց[3]: Նախքան ծրագրի մեկնարկը՝ շահագրգիռ կողմերը ստուգում են, որ խնդիրը և նպատակները ճշգրիտ նկարագրված լինեն խնդրի առաջադրման մեջ: Հաստատվելուց հետո նախագիծը քննարկվում է: Այն նաև օգնում է որոշել ծրագրի սահմանը[5]:

Խնդրի առաջադրմումը չի սահմանում լուծումը կամ լուծմանը հասնելու մեթոդները, և միայն ճանաչում է խնդրի և նպատակի միջև եղած բացը[4][6]:

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի քանի հիմնական տարրեր, որոնք կարող են ներառվել յուրաքանչյուր խնդրի առաջադրման մեջ: Խնդրի առաջադրումը պետք է կենտրոնանա վերջնական օգտագործողի վրա և չպետք է լինի շատ լայն կամ նեղ[7]:

Խնդրի առաջադրումները սովորաբար հետևում են ձևաչափին: Թեև կան մի քանի տարբերակներ, ներքոնշյալը բիզնեսի վերլուծության մեջ հաճախ օգտագործվող ձևանմուշ է․

  1. Ցանկալի․ գործընթացի կամ արտադրանքի ցանկալի վիճակը:
  2. Իրականություն. գործընթացի կամ արտադրանքի ներկա վիճակը:
  3. Հետևանքներ. ազդեցությունները բիզնեսի վրա, եթե խնդիրը չլուծվի կամ բարելավվի:
  4. Առաջարկ․ հնարավոր լուծումներ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kush, Max (2015 թ․ հունիս). «The Statement Problem». Quality Progress. 48 (6).
  2. Annamalai, Nagappan; Kamaruddin, Shahrul; Azid, Ishak Abdul; Yeoh, TS (2013 թ․ սեպտեմբեր). «Importance of Problem Statement in Solving Industry Problems». Applied Mechanics and Materials. Zurich. 421: 857–863. doi:10.4028/www.scientific.net/AMM.421.857. S2CID 60791623.
  3. 3,0 3,1 Gygi, Craig; DeCarlo, Neil; Williams, Bruce (2015). Six sigma for dummies. Hoboken, NJ: John Wiley & Sons. էջեր 76–78.
  4. 4,0 4,1 Lindstrom, Chris (2011-04-24). «How To Write A Problem Statement». www.ceptara.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-05-ին. Վերցված է 2018-04-10-ին.
  5. Perry, Randy; Bacon, David (2010). Commercializing Great Products with Design for Six Sigma. Prentice Hall. էջ 18.
  6. Shaffer, Deb (2017-07-12). «How to Write a Problem Statement». ProProject Manager (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-04-10-ին.
  7. Widen, Steven (2018-04-02). «Take These Steps To Define Your UI/UX Problem And Avoid Haphazard Changes». Forbes (անգլերեն). Վերցված է 2018-04-10-ին.
  8. Shaffer, David (2015-12-21). «Cooking Up Business Analysis Success». BA Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-04-10-ին.