Խնապատ (Ասկերանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Խնապատ
Խնապատի, համայնապատկեր.jpg
Կոորդինատներ: 39°50′49″ հս․ լ. 46°44′20″ ավ. ե. / 39.84694° հս․. լ. 46.73889° ավ. ե. / 39.84694; 46.73889
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Մակերես1815 74 կմ²
Բնակչություն1042 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխնապատցի
Ժամային գոտիUTC+4
##Խնապատ (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Խնապատ, համայնք, որը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում, տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 3 կմ, իսկ Ստեփանակերտից` 19 կմ հեռավորության վրա: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոցում սովորում են 117 աշակերտներ, Ասկերանի մանկական երաժշտական դպրոց ՊՈԱԿ-ի Խնապատի մանաճյուղը, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 30 երեխաներ[1]: Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ: Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է: Ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի բնականուններում -ապատ եզրով բաղադրված են` Խնապատ, Կուսապատ, Ղազարապատ նաև Մուշկապատ բնականունները[2]: Հատկանշելի է, որ այդ եզրով բաղադրված անվանումներում -ապատ արմատը դրսևորվել է իր նախնական` ջրային տարածք մինչտեղանվանական նշանակությունը և բնակության վայր ընդլայնված տեղանվանական իմաստը: Իր նախնական իմաստով ապատ-ն առկայացած է Խնապատ բնականվան մեջ: Այն, որ բնականվան իմաստն աղերսվում է ջրային տարածքին, հավաստում են պատմաաշխարհագրական տեղեկությունները: Սլավա Սարգսյանը, թե տեղում կատարած ուսումնասիրությունների և թե արխիվային նյութերի տվյալների հիման վրա փաստում է, որ նախկինում` 9-17-րդ դարերում, գյուղն անվանվում էր Ջրվեր նաև Ջրհոր[3]: Բանահավաք Լևոն Հարությունյանն էլ նշում է, որ գյուղի հին ու հայալեզու անունն է Ջրավեր կազմված ջուր և վայր բաղադրիչներից: Իսկ Խնապատը Խոնապատի աղավաղված տարբերակն է համարում[4]: Խոն-ը մեկնաբանում է ցած, ներքև, դաշտային, տափաստանային նշանակություններով, այսինքն` ցածրում գտնվող: Եվ նշում, որ Խնապատը ջրային տարածք, ջրարառատ բնակավայր նշանակություն ուներ: Ու ապատ արմատն իր նախնական իմաստով է վկայվել այդ բնականվան մեջ: Նշենք,որ Խնապատ-ը թուրքական տիրապետության մի կարճ ճամանակաշրջանում վերանվանվել էր` Թեզխարաբ, ապա 1962թ. անվանադրվել Ոսկեվազ, իբրև լրացյալ անուններ առաջարկվել էին Այգեձոր և Մրգաշատ անունները: Տրված անուններից և ոչ մեկը չամրակայվեց հանրային գիտակցության մեջ, ու նորից գյուղը վերանվանվեց Խնապատ: Այս դեպքում կարծում ենք` իրավացի է Լ. Հարությունյանը, որ Խնապատ և Ջրավեր անունները իմաստային առումով նույնական է համարում[5]:

Ըստ լեզվաբանական բացատրության ապատն ունի բնակեցված, բարեկարգված իմաստը, նշանակում է նաև բնակատեղ, քաղաք, շեն, ավան, խանը աղավաղված է և տեղանունների ծագման սկզբունքներից ելնելով կարելի է ասել, որ խանի փոխարեն պետք է լիներ խաս այսինքն Խասապատ կամ Խսապատ որը ստուգաբանվում է սուրբ բնակավայր իմաստով: Մակար Բարխատունյանց 19-րդ դարում տեղեկություններ է թողել Խնապատ գյուղի մասին.

Aquote1.png Խանաբատ գիւղ. Հիմնուած է Ղլիջբաղի մոօտ նոյն լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, օդն ու կլիման անախորժ և ճնշիչ ամրան, երկար կեանք 70-75. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Գիւղիս հանգստարանում կա մի հին քարուկիր մատուռ: Ծուխ 95. ար 430 իգ 370: Aquote2.png

Նշված տեղեկությունը վերաբերվում է Վերին Խնապատին, ներկայիս Երեշեն գյուղին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնապատ գյուղը զբաղեցնում է Արցախի նահանգի Խաչեն գավառի հարավարևելյան Մյուս Հաբանդ (Վարանդա) գավառին սահմանամերձ մի հատվածը[6]: Գյուղի տարածքը հիմնականում ցածր և միջին բարձրության լեռներ են, որոնք իրարից բաժանվում են ձորերով և գետահովիտներով: Գյուղի տարածքի արևմտյան սահմանը Բոզդաղի շարունակությունը կազմող Բիլա Խութ անտառապատ լեռնաբազուկն է (ավելի քան 3 կմ երկարությամբ), որը ձգվում է հարավ-արևելք-հյուսիս-արևմուտք ուղղությամբ: Լեռնազանգվածի ամենաբարձրադիր գագաթը Բիլա Խութն է ծովի մակերևույթից շուրջ 1200 մ բարձրությամբ: Դրան հետևում են Սարե խաչ (1175), Շեգունց (1145,5) և Հացոտ (968.1) բարձրունքները: Գյուղից հյուսիս գրեթե արևելք-արևմուտք ուղղությամբ ձգվում է Քարեն կլոխ (Քարագլուխ) արևելահայաց կողմից անտառազուրկ, 1.5 կմ երկարությամբ լեռնաբազուկը Կարմիր քերծ կամ Չոպոխ բարձունքով, որի համաձայն Ելիզավետպոլի նահանգի 1904 թվականին քարտեզի կազմում է 3360 ֆուտ:

Բնակչությունը 1186 թվականի տվյալներով.[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայր Ծուխ Ար Իգ Ընդ
Քարագլուխ 73 337 274 611
Նորագյուղ 76 337 391 728
Ղլիջբաղ 50 227 236 463
Փառուխ 5 12 13 25
Խնապատ 88 434 364 798
Խրամորթ 51 209 213 422

Բնակչությունը1912 թվականի տվյալներով.[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայր Ծուխ Բնակչություն
Խնապատ 78 1107
Նորագյուղ Փառուխի հետ միասին 65 1024
Սարդարաշեն 50 498
Քարագլուխ 62 792
Խրամորթ 45 515

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 1815 74 հեկտար տարածք, որից 959.4 հա գյուղատնտեսական նշանակության, 714.75 հա անտառային հողեր: Գյուղամիջով հոսող միակ գետը, որը սկիզբ է առնում Վ. Ղլիջբաղ տեղավայրից և ոչ վաղ անցյալում հասնում էր մինչև Կարկառ գետը, հանդիսանալով նրա ձախակողմյան վտակներից մեկը, ներկայումս սակավաջուր է և հիմնականում գործում է անձրևների և ձնհալի շրջանում: Կլիմայի ձևավորման վրա ազդող հիմնական գործոներն են` նրա տարածքի աշխարհագրական լայնությունը, դրա հետ կապված արեգակի բարձրությունը, որն Արցախում կազմում է 73-74 աստիճան ամռանը և 27-28 աստիճան ձմռանը: Գյուղի կիմայի վրա առավել ներգործուն ազդեցություն են թողնում հատկապես Կուր-Արաքսյան միջագետի հարթավայրային չոր մերձարևադարձային և Հայկական լերնաշխարհի չոր ու ցուրտ օդային հոսանքները: Ջերմաստիճանի վրա ազդում են նաև լանջերի ու հովիտների դիրքը, քամիների ուղղությունը: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +16 աստիճան: Համայնքի տարածքում առկա են կավի( շահագործվում էր), հանքային պաշարներ:

Նշենք, որ գյուղի տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից մոտ 600 մետր է, ընդ որում նախալեռները իջնում են մինչև 400-500 մ: Տարածքը գտնվում է չոր մերձարևադարձային կլիմայական գոտում, սակայն հատկապես բնորոշ են բարեխառը կլիմայական պայմանները:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնապատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1042 մարդ[7], կա 240 տնտեսություն[8]: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև տարբեր պետական համակարգերի աշխատողներ[9]: Ջրամատակարարումն իրականացնում է պետության կողմից` կենտրոնացված ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից: Համայնքի տարածքում առկա է թվով 3 աղբյուրներ` Կղատեղ, Կաթնաղբյուր և Խաչեն: Համայնքի տարածքով անցնում է Իվանյան-Ասկերան և Խնապատ ջրաղացներ ոռոգման ջրատարները: Գյուղի տարածքը հարուստ է աղբյուրներով: Հիշատակության են արժանի Կիղատեղ, Ճիրվաճուր,Ղազար և Շուղուն/Թևուն աղբյուրները, Սիյամանց աղբյուրը: Համայնքում գործում են առևտրի 3 օբյեկտներ:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, Խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից: Տրանսպորտային կապը կարգավորված է: Ուղևորափոխադրումներն իրականացվում են Խնապատ-Ստեփանակերտ-Խնապատ թիվ 119 միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղիներով:

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքար, Խնապատ

Խնապատի տարածքում և շրջակայքում կան բազմաթիվ հուշարձաններ` միջնադարյան գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմանատներ և խաչքարեր և այլն, որոնք յուրովի լույս են սփռում գյուղի պատմության մշուշապատ էջերի վրա: Սակայն, Խաչեն և Կարկառ գետերի միջնամասում գտնվող այս բնակավայրը հայտնի է նաև հնագիտական մեծարժեք հուշարձաններով, որոնք հիմք են տալիս գյուղի պատմությունը վերագրելու շատ ավելի վաղ ժամանակների: 1990 թվականին գյուղի արևելյան եզրամասում հայտնաբերվել են հազվադեպ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 11-9-րդ դարերին: Գյուղի տարածքում զգալի են միջնադարյան պատմական կոթողները: Գյուղի ամենահին թվակիր հուշարձանը Ցեց քար Խաչքարն է (13-րդ դար): Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի Ջրավեր (12-17-րդ դարեր) գերեզմանոց Նահատակ քարանձավ-սրբատեղի (17-րդ դարեր) Մեծ նան միջնադար, Սբ Ատվածածին եկեղեցի (19-րդ դար), մատուռ 1224 թվականին, գյուղատեղի Երեշեն (18-20-րդ դարեր), գյուղատեղի Վ. Ղլիջբար, Խնապատ գյուղից 3 կմ արևմուտք (12-20-րդ դարեր), գերեզմանոց (19-20-րդ դարեր), հաշվառկված է 42 հուշարձան: Կան նաև կարաններ, որոնցից են Ըշեղանց, Ճիրվիճրի, Շեգունց, և Իծատանը[10]:

Գյուղը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 45 000 արցախցիներ, որոնցից 250 խնապատցիներ էին: 1968 թվականին խնապատցի հերոսների պատվին հուշակոթող կանգնեցվեց գյուղի հարավարևելյան բարձունքին:

Գյուղն Արցախյան պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին նախընտրական քարոզչության շրջանակներում ԼՂՀ նախագահ թեկնածու Ռ. Քոչարյան Խնապատում լինելով ասաց հետևյալը.

Aquote1.png «1992 թվին ամռանը ես եղել եմ այս գյուղում, մի կողմից պատերազմ էր գնում, մեկ այլ տեղ կոմբայնն էր աշխատում, իսկ երեխաները խաղում էին... Այդ ամենն որ ես տեսա Խնապատում, ինձ հուսադրեց, որ Ղարաբաղը փրկված է»: Aquote2.png


Իսկ Զորի Բալայանը 2002 թվականի նոյեմբերի 9-ին լինելով Խնապատում նշեց.

Aquote1.png «Խնապատ Ասկերանի հետ միասին եղել է Արցախյան ազատամարտի սարդարապատը: Ես բարձր եմ գնահատում այս հերոս բնակավայրի խաղացած դերը թուրքերի դեմ պատերազմում» Aquote2.png


Արցախյան շարժման և ազատամարտի տարիներին զոհված խնապատցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շահրամանյան Հայրապետ Սուլեյմանյան
  2. Մելքումյան Սամվել Բեյբուդի
  3. Սարգսյան Վերա Գրիգորի
  4. Հովսեփյան Սիրանուշ Խաչատուրի
  5. Բեգլարյան Լուսինե Սերոժայի
  6. Ասրյան Սերոժա Արտեմի
  7. Մելքումյան Ալյոշա Արսենի
  8. Խաչատրյան Ռադիկ Դանիելի
  9. Բաղրյան Սեդա Բագիրի
  10. Ծատրըան Սուրիկ Գուրգենի
  11. Մելքումյան Աշոտ Երվանդի
  12. Մելքումյան Պավել Բոգդանի
  13. Բաբայան Աշոտ Արմենի
  14. Հայրապետյան Սերգեյ Չյարքյազի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խնապատի մասին»։ http://www.artsakh.tv/am 
  2. ԼՂՀ վարչատարածքաին բաժանման մասին օրենք։ 1998,հունիսի 26 
  3. Սարգսյան Սլ. (1996)։ Արցախ. պատմաշխարհագրական ճշգրտումներ։ Ե.: «Հայ Էդիթ»։ էջ 67 
  4. Հարությունյան Լ. (2009)։ Նշխարներ Արցախի բանահյուսություն , չորրորդ գիրք։ Ստեփանակերտ: «Դիզակ Պլյուս»։ էջ 49 
  5. Հարությունյան Լ. (2009)։ Նշխարներ Արցախի բանահյուսություն,Չորրորդ գիրք։ Ստեփանակերտ: «Դիզակ Պլյուս»։ էջ 66 
  6. «Խնապատի պատմությունը»։ http://ankakh.com 
  7. Avanesyan Hayk։ «Խնապատ»։ https://medium.com 
  8. «Խնապատի տնտեսությունը»։ Արցախպրես 
  9. «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՀՈՂԻ ՍԵՐՏ ԴԱՇԻՆՔԻ ՄԱՍԻՆ ...»։ http://www.artsakhtert.com 
  10. Սարգսյան Սլավա (2006)։ Խնապատ,Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երևան։ էջեր 9–10 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Ղահրամանյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ 2015, էջ 53-54
  • ՀՊՊԿԱ,Ֆ. 57, ց.1.,գ.3,թ.113
  • ԼՂՀ պետական արխիվ, ֆ. 1,ց.1,գ.17