Խնայողությունների համաշխարհային օր
Ստեղծում | 31 հոկտեմբերի 1924 | |
---|---|---|
Ամսաթիվ | Հոկտեմբերի 31 | |
Պաշտոնական կայք | www.world-savings-day.org |
Խնայողությունների համաշխարհային օր (անգլ.՝ World Savings Day), սահմանվել է 1924 թվականի հոկտեմբերի 31-ին Իտալիայի Միլան քաղաքում Խնայբանկերի համաշխարհային ընկերության կազմակերպած Խնայբանկերի 1-ին միջազգային կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսի վերջին՝ երրորդ օրը իտալացի պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցան հայտարարել է «Խնայողության համաշխարհային օր»։ Խնայողությունների կոնգրեսի բանաձևերում որոշվել է, որ «Խնայողության համաշխարհային օրը» պետք է լինի ամբողջ աշխարհում խնայողությունների խթանման օր: Խնայողությունները խթանելու իրենց ջանքերում խնայբանկերն աշխատել են նաև ներգրավել դպրոցականների, հոգևորականների, ինչպես նաև մշակութային, մարզական, մասնագիտական և կանանց ասոցիացիաների[1]:
29 երկրների ներկայացուցիչներ միացել են «խնայելու միտքը» ողջ աշխարհի հանրությանը հիշեցնելու առաջարկին և կարևորել դրա առնչությունը տնտեսության և անհատի համար ներկայացնելը: Խնայողությունների համաշխարհային օրը սովորաբար նշվում է հոկտեմբերի 31-ին, բացառությամբ այն երկրների, որտեղ այդ օրը պետական տոն է, քանի որ գաղափարն այն է, որ բանկերը պետք է բաց լինեն, որպեսզի մարդիկ կարողանան իրենց խնայողությունները փոխանցել անձնական հաշիվներին[2]:
Խնայողությունների համաշխարհային օրը կազմակերպող բանկերի ուշադրության կենտրոնում են զարգացող երկրները, որտեղ շատ մարդիկ բանկերի շահառու չեն: Խնայբանկերը կարևոր դեր են խաղում այս երկրներում խնայողությունների ընդլայնման գործում՝ որոշակի արշավներով և նախաձեռնություններով, ինչպես, օրինակ, ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատելով՝ աղքատների կողմից պահվող խնայողական հաշիվների թիվը կրկնապատկելու նպատակով[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրը սահմանվել է 1924 թվականի հոկտեմբերի 31-ին Իտալիայի Միլան քաղաքում Խնայբանկերի համաշխարհային ընկերության կազմակերպած Խնայբանկերի 1-ին միջազգային կոնգրեսի երրորդ՝ վերջին օրը: Իտալացի պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցան այդ օրը հայտարարել է «Խնայողության միջազգային օր»[3]։
Խնայողության համաշխարհային օրվա գաղափարը դատարկ տեղը չի առաջացել: Եղել են օրերի օրինակներ, որոնք նվիրված են եղել փող խնայելու գաղափարին՝ կյանքի ավելի բարձր մակարդակ ձեռք բերելու և տնտեսությունն ապահովելու համար, օրինակ՝ Իսպանիայում, որտեղ առաջին ազգային խնայողության օրը նշվել է 1921 թվականին, կամ Միացյալ Նահանգներում։ Այլ երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, ժողովուրդների վստահությունը խնայողությունների նկատմամբ պետք է վերականգնվեր, քանի որ նրանցից շատերը կորցրել էին իրենց խնայողությունները 1923 թվականի գերմանական դրամական բարեփոխման արդյունքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խնայողության համաշխարհային օրը շարունակվեց և իր ժողովրդականության գագաթնակետին հասավ 1955-1970 թվականներին[4]:
Տարբեր երկրներում այդ օրը նշվում է խնայողությունների սովորություն սերմանելու նպատակով։ Իսպանիան, ԱՄՆ-ը և Գերմանիան Խնայողության համաշխարհային օրը նշում են՝ մարդկանց հիշեցնելու համար խնայողություն ցուցաբերել ընտանիքի և ազգի բարօրության համար: Ամեն տարի Խնայողության համաշխարհային օրվա համար հայտարարվում են տարբեր թեմաներ, որոնց հիման վրա նախատեսվում է նշել այդ օրը[5]։
Որոշ երկրներում այս օրը նշելը գործնականում դարձել է իսկական ավանդույթ։ Ավստրիայում, օրինակ, խնայողության պաշտոնական թալիսմանը, այսպես կոչված, «խնայիր երջանիկ» (գերմ.՝ «Sparefroh») բրենդի իրազեկվածության ավելի բարձր աստիճանի է հասել, քան հանրապետության նախագահինը, և նույնիսկ փողոց է անվանակոչվել դրա անունով։ 1970-ական թվականներին «Sparefroh-Journal»-ը՝ երիտասարդների համար նախատեսված կրթական ամսագիրը, հասել է 400․000 տպաքանակի[6]։
Հայաստանում Խնայողության համաշխարհային օրը նշվում է 2012 թվականից[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «World Savings Day». IndiaCelebratings.com (ամերիկյան անգլերեն).
- ↑ 2,0 2,1 LLC, Helix Consulting. «October 31st is World Savings Day». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024-10-31-ին.
- ↑ e.V, Sparkassenstiftung für internationale Kooperation. «World Savings Day Ghana 2019». sparkassenstiftung-westernafrica.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-31-ին.
- ↑ «World Savings Day: Save a bit, big things will follow». www.aa.com.tr. Վերցված է 2024-10-31-ին.
- ↑ «World Thrift Day 2022 -». The Daily Observer. Վերցված է 2024-10-31-ին.
- ↑ «World Savings Thrift Day Essay,Speech,Quotes, Status,History,Story,Celebration Date & Ideas - Imp Days». Imp Days (ամերիկյան անգլերեն). 2016-07-20. Արխիվացված է օրիգինալից 2018-10-28-ին. Վերցված է 2018-10-28-ին.
- ↑ «Այսօր նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը - Հայաստանի Բանկերի Միություն». www.uba.am. Վերցված է 2024-10-31-ին.