Jump to content

Խմբագրաթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2023 թվականի սեպտեմբերին Վարշավայում կազմակերպված 100 ժամանոց խմբագրաթոնի ավարտը (գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում
Գերմանիայում ուսանողների համար կազմակերպված խմբագրաթոն։

Խմբագրաթոն, միջոցառում, որի ընթացքում տարբեր առցանց համայնքների՝ Վիքիպեդիա, OpenStreetMap և LocalWiki, որոշ խմբագիրներ խմբագրում կամ բարելավում են որևէ թեմա։ Նմանատիպ միջոցառումները սովորաբար ներառում են նոր խմբագիրների համար նախատեսված դասընթաց և երբեմն էլ կարող են համատեղվել սոցիալական հանդիպման հետ։ Խմբագրաթոն բառը հիբրիդային բառ է, առաջացել է «խմբագրել» և «մարաթոն» բառերի համադրումից։ Խմբագրաթոնը կարող է լինել առկա, առցանց կամ հիբրիդային տարբերակով։ Եթե այն առկա չէ իրականացվում, ապա օգտագործվում է «վիրտուալ խմբագրաթոն» կամ «առցանց խմբագրաթոն» անունը։

Առկա միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիմեդիայի խմբագրաթոններ են տեղի ունեցել Վիքիմեդիայի տարածքային կազմակերպությունների գլխամասերում, ուսումնական հաստատություններում, օրինակ՝ Սոնոմայի պետական համալսարանում, Արիզոնայի պետական համալսարանում, Միդլբերիի քոլեջում[1] և Վիկտորիայի համալսարանում, գիտահետազոտական ինստիտուտներում, օրինակ՝ Բնական գիտությունների Սոլք ինստիտուտում[2], մշակութային ինստիտուտներում, օրինակ՝ թանգարաններում կամ արխիվներում։

Առցանց միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի մի շարք խմբագրաթոններ կազմակերպվել են առցանց/հեռավար տարբերակով, մասնավորապես COVID-19 համավարակի ժամանակ։

Խմբագրաթոնները ներառել են տարբեր թեմաներ, օրինակ՝ մշակութային ժառանգության վայրեր, թանգարանների հավաքածուներ, կանանց պատմություն, արվեստ, ֆեմինիզմ, Վիքիպեդիայում գենդերային բաց, սոցիալական արդարության խնդիրներ և այլն[3][4][5][6][7][8]։

Կանայք, աֆրիկացի ամերիկացիները և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները խմբագրաթոններն օգտագործել են Վիքիպեդիայում սեռային և ռասայական բացը լրացնելու[9] և Աֆրիկայի հետ կապված թեմաների թերներկայացվածությունը վերացնելու համար[10]։

Կազմակերպիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի որոշ խմբագրաթոններ կազմակերպվել են Վիքիպեդիայի ռեզիդենտների կողմից։ OpenStreetMap-ի համայնքը ևս բազմաթիվ խմբագրաթոններ է կազմակերպել[11][12]։

{{gallery |File:Editatón 72HorasConRodin - Sábado - 35.jpg|72-ժամանոց խմբագրաթոն Մեխիկոյում |File:Cross section of participants at the Igbo Wiktionary Edit a thon.png|2020 թվականին վիրտուալ խմբագրաթոն Իգբո լեզվի վիքիդարանում |File:Giants in the field of Women in the Arts 2.jpg|«Կանայք արվեստում» խմբագրաթոնի մասնակիցները 2013 թվականին Վաշինգտոն քաղաքում |File:Editathon das minas.jpg|Կանանց իրավունքների, հայտնի կանանց և [[ֆեմինիզմ|ֆեմինիզմի] մասին խմբագրաթոն Սան Պաուլոյում |11=File:-2-Wiki-Loves-SDGs-Volunteers-Group-Workplace.png|12=2020 թվականի սեպտեմբերին SDG թեմաներով վիրտուալ խմբագրաթոն|13=File:Wiki4Climate opening session group photo.png|14=2020 թվականի նոյեմբերին կլիմայի փոփոխության վերաբերյալ խմբագրաթոնի խմբային լուսանկար}}

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Feminists Strengthen Wikipedia's Content about Women». Middlebury College. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Wikipedia Edit-a-Thon - September 7, 2019». Salk Institute for Biological Studies (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-06-19-ին. Վերցված է 2019-09-09-ին.
  3. Lavin, Talia (2016-03-11). «A Feminist Edit-a-Thon Seeks to Reshape Wikipedia». The New Yorker. ISSN 0028-792X. Վերցված է 2016-07-30-ին.
  4. Boboltz, Sara; Post, The Huffington (2015-04-15). «Editors Are Trying To Fix Wikipedia's Gender And Racial Bias Problem». The Huffington Post. Վերցված է 2016-07-30-ին.
  5. «Social Justice Wikipedia Edit-a-thon workshop - University of Victoria». www.uvic.ca. Վերցված է 2016-07-30-ին.
  6. Smith, Michelle R. (2013 թ․ հոկտեմբերի 16). «Female scientists getting their due on Wikipedia». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2017-01-12-ին. Վերցված է 2016-07-30-ին.
  7. Katzner, Ben (2014 թ․ փետրվարի 1). «SCSU group participates in edit-a-thon for Wikipedia website». St. Cloud Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  8. Koh, Adeline (2013 թ․ մայիսի 30). «How to Organize Your Own Wikipedia Edit-a-Thon». The Chronicle of Higher Education. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  9. Reynosa, Peter (2015 թ․ դեկտեմբերի 3). «Why Don't More Latinos Contribute to Wikipedia?». El Tecolote. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. Wexelbaum, Rachel S., Katie Herzog, and Lane Rasberry. "Queering Wiki." (2015).
  11. Villeda, Ian (2013 թ․ ապրիլի 12). «OpenStreetMap #Editathon at MapBox». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  12. Foster, Mike (2013 թ․ հոկտեմբերի 18). «Fall 2013 OpenStreetMap Editathon». Massachusetts Institute of Technology Department of Urban Studies and Planning. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]