Խճանկարի թանգարան (Բուլղարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խճանկարի թանգարան
Devnya-mosaics-museum-inside-2.jpg
Տեսակ հին հռոմեական վիլլա և թանգարան
Երկիր Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Տեղագրություն Devnya
Մասն է 100 Tourist Sites of Bulgaria
Ղեկավարության նստավայր Devnya
Կոորդինատներ: 43°13′31.40″ հս․ լ. 27°35′5.99″ ավ. ե. / 43.2253889° հս․. լ. 27.5849972° ավ. ե. / 43.2253889; 27.5849972
Խճանկարի թանգարան (Բուլղարիա)ը գտնվում է Բուլղարիաում
Խճանկարի թանգարան (Բուլղարիա)
Խճանկարի թանգարան (Բուլղարիա)ը գտնվում է Աշխարհում
Խճանկարի թանգարան (Բուլղարիա)

Խճանակարի թանգարան (բուլղար․՝ Музей на мозайките), թանգարան Բուլղարիայի հյուսիսարևելյան մասում՝ Դևնյա քաղաքում։ Թանգարանը կառուցված է բլրի վրա՝ ուշ անտիկ ժամանակաշրջանից մնացած հռոմեական ավերված վիլլայի տեղում։ Թանգարանում հավաքվել են հինհռոմեական Մարկիանոպոլիս քաղաքի խճանկարի ցուցանմուշներ, ինչպես նաև հնագիտական գտածոներ։

Վիլլա և թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ներսից

Թանգարանը հիմնադրվել է 1976 թվականին անցկացված հնագիտական պեղումներից հետո, որի ընթացքում հայտնաբերվել էր հռոմեական վիլլա՝ խճանկարից հատակով։ Վիլլան կառուցված է եղել Ք.ա.3-րդ դարի վերջին կամ 4-րդ դարի սկզբին՝ հավանաբար Կոստանդիանոս Ա Մեծի տիրապետության շրջանում (306-337)։ Այն կառուցվել է մի շենքի տեղում, որը հավանաբար ավերվել է գոթերի արշավանքների ժամանակ (250-251)։ 7-րդ դարում ավարների և սլավոնների արշավանքների պատճառով վիլլան վերջնականապես լքվել է[1][2]:

Վիլլան գրեթե քառակուսու տեսք ունի։ Այն պարունակում է 21 սրահ, որոնք դասավորված են ներքին բակի շուրջը[1]: Թանգարանը տեղակայված է ոչ մեծ այգում՝ լավ պահպանված հռոմեական փողոցով։ Թանգարանի շուրջը կան մի քանի հին պատեր։ Թանգարանը զբաղեցնում է վիլլայի արևմտյան մասը միայն[2]: Վիլլայի պատերը զարդարված են ֆրեսկոներով, ստուկկոյով, իսկ նախասրահի և հինգ այլ սրահների հատակը պատված է եղել բարդ խճանկարով։ Բացի խճանկարից՝ թանգարանում ներկայացված են առարկաներ, որոնք պատկանել են վիլլայի բնակիչներին[1]:

Թանգարանի շենքը կառուցվել է Ճարտարապետ Կամեն Գորանովի նախագծով։ Թանգարանի ղեկավար Անաստաս Անգելովը քննադատել է կառույցի նախագիծը՝ հավաստիացնելով, որ նրա ծանրության 90 %-ը գտնվում է հռոմեական ավերակների վրա։ 2008 թվականին թանգարանի պատերին ստորգետնյա ջրերից առաջացած ճեղքերը լրջորեն վնասում են այն։

2005 թվականին թանգարան է այցելել մոտ 10.000, 2006 թվականին՝ 8.000 մարդ[2]: Խճանկարի թանգարանը Բուլղարիայի զբոսաշրջային 100 օբյեկտների ցանկում տասներորդն է[3]:

Խճանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում միայն երեք խճանկար է ցուցադրվում հենց հայտնաբերման տեղում, մնացածը տեղափոխվել են, որպեսզի վերականգնվեն և պահպանվեն։ Խճանկարները հռոմեացիները հավաքել են՝ հավասարեցնելով հորիզոնական կամ ուղղահայաց գծերը։ Սալիկները մարմարից են, կավից, կրաքարից, տասնվեց երանգի գունավոր ապակուց[1]:

Չնայած Կոստանդիանոս Ա-ի օրոք ընդունված է եղել քրիստոնեությունը, սակայն խճանկարները բացառապես վերաբերում են հեթանոսությանը: Նրանք պատկերում են հունական և հռոմեական դիցաբանության հերոսներին։ Կան նաև ծաղկային և երկրաչափական մոտիվներ[1][2]:

Թանգարանի ամենահայտնի խճանկարը պատկերում է Մեդուսա Գորգոնային: Այն ծածկել է վիլլայի տիրոջ սենյակի հատակը։ Մեդուսայի պատկերի շուրջը Աթենասի կլորավուն վահանն է։ Չնայած Մեդուսան սարսափազդու կերպարի համարում ուներ, նրա պատկերը վիլլայում վախ չի առաջացնում։ Այն կարծես տունը չար ուժերից պաշտպանելու թալիսմանի դեր ունի[2]: Մեդուսան պատկերված է մի փոքր աջ թեքված դեմքով, չնայած աչքերը ձախ են նայում։ Որպեսզի պատկերին ծավալայնություն հաղորդվի, օգտագործվել են տարբեր երանգների սալիկներ[1][2]:

Հատված խճանկարից

Զևսի պատկերով խճանկարը ծածկում է ննջասենյակի հատակը։ Զևսը պատկերված է երիտասարդ սատիրի կերպարանքով, որ առևանգում է Անտիոպին[1]: Խճանկարն ունի հին հունարենով երկու գրություն, որոնք կերպարների անուններն են։

Վիլլայի մեկ ուրիշ խճանկար ներկայացնում է Հանիմեդի պատմությունը, որին Զևսը արծվի կերպարանքով տանում է Օլիմպոս: Այն ծածկում է էկուսի (մեծ սրահ) պատերը։

Կանանց հարկաբաժնի խճանկարը խիստ վնասված է, սակայն նկատելի են կենդանիների և երկրաչափական պատկերներ, տարվա չորս եղանակների կերպավորումը։ Ավելի լավ է պահպանվել աշնան կերպարավորված պատկերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Angelov Anastas։ «Museum of Mosaics in Devnya»։ Devnya Municipality։ Արխիվացված օրիգինալից-ից 29 December 2010-ին։ Վերցված է 29 December 2010 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Дамянов Маргарит (January 2008)։ «История в мозайки» [A Story in Mosaics]։ National Geographic България (Bulgarian) (София: National Geographic Society) (27): 30–31։ ISSN 1312-6571 
  3. «10. Музей на мозайките» [10. Museum of Mosaics] (Bulgarian)։ Български туристически съюз։ Արխիվացված օրիգինալից-ից 1 November 2010-ին։ Վերցված է 1 November 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]