Խլադնիի պատկերներ
Արտաքին տեսք
Խլադնիի պատկերներ, տատանվող առաձգական թիթեղի մակերևույթի վրա հանգուցային գծերի շուրջը չոր ավազահատիկների կուտակմամբ առաջացող պատկերներ։ 1787 թվականին հայտնաբերել է գերմանացի գիտնական Էրնստ Խլադնին (գերմ.՝ Chladni, 1756-1827)։ Փոփոխելով ամրացման կետերը և գրգռման տեղերը՝ կարելի է ստանալ թիթեղի տարբեր սեփական տատանումների համապատասխանող պատկերներ։ Դրանք տալիս են տատանվող թիթեղի հանգուցային գծերի բաշխման ակնառու պատկերը։ Կլոր թիթեղի դեպքում հանգուցային գծերը լինում են շրջանաձև կամ շառավղային, իսկ ուղղանկյուն կամ եռանկյուն թիթեղի դեպքում ունենում են կողմերին կամ անկյունագծերին զուգահեռ ուղղություն։ Խլադնիի պատկերներն օգտագործվում են հեռախոսների, միկրոֆոնների, բարձրախոսների մեմբրանների տատանումների սեփական հաճախականության հետազոտման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 53)։ |