Խիրիշեն գյուղի փայտե եկեղեցի
Խիրիշեն գյուղի փայտե եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քիշնև |
Ժառանգության կարգավիճակ | architectural monument of Moldova?[1] |
Անվանված | Աստվածածնի վերափոխման տոն |
Հիմնադրված | 1642 |
Բարձրություն | 27 ± 1 մետր |
Շինանյութ | փայտ |
![]() | |
![]() | |
Սուրբ Տիրամոր վերափոխման եկեղեցի (մոլդ.՝ Biserica de lemn din Hirișeni), փայտե ուղղափառ եկեղեցի, կառուցվել է 1642 թվականին, մոլդովական Խիրիշեն գյուղում։ Այժմ եկեղեցին Քիշնևի Գյուղի թանգարանի ցուցանմուշ է։ Քիշնևում կա ևս մեկ Սուրբ Տիրամոր վերափոխման եկեղեցի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել է 1642 թվականին Խիրիշեն գյուղի բնակիչների կողմից և ի սկզբանե գտնվել է ոչ թե այդ գյուղում, այլ Խիրժաուկա գյուղի վանքում։ 1821 թվականին վանքը տեղափոխվել է այլ վայր, իսկ եկեղեցին քանդվել է և տեղափոխվել Խիրիշեն, որտեղ այն գործել է ինչև 1928 թվականը, երբ այնտեղ կառուցվել է քարե վանք։ Հին եկեղեցին շարունակվել է օգտագործվել որպես հոգեհանգստի ծեսերի անցկացման վայր[2]։
21-րդ դարի սկզբին շենքը շատ վատ դրության մեջ էր։ Այն չուներ տանիք, փայտե պատերը վնասվել էին անձրևից և ձյունից։ Քիշնևի ազգագրության թանգարանը գյուղի բնակիչների հետ բանակցություններ է սկսել` եկեղեցին մայրաքաղաք տեղափոխելու վերաբերյալ։ Ի վերջո բնակիչները համաձայնել են, և 2009 թվականին վանքը մասնատվել է և տեղափոխվել Քիշնև, որտեղ սկսվել են վերականգնման աշխատանքները[3]։ Վերականգնողները ձգտել են պահպանել այնքան նախնական տարրեր, որքան հնարավոր կլիներ, այդ պատճառով նրանք օգտագործել են փայտե յուրօրինակ իրեր ու մշակել են դրանք հատուկ նյութերով` դիմացկություն ապահովելու համար։ Տանիքը նորից է կառուցվել[4]։
2011 թվականին եկեղեցին օծվել է Սուրբ Տիրամոր վերափոխման անունով։ Սա Մոլդովայի Հանրապետության հնագույն կրոնական հուշարձանն է, ինչպես նաև` երկրի ամենամեծ փայտե եկեղեցին` 27 մետր բարձրությամբ[5]։ Ազգագրության թանգարանի քարտուղղար Վարվարա Բուզիլեն հայտարարել է, որ եկեղիցն իր տեսակով միակն է Մոլդովայի Հանարպետությունում (2011 թվականի տվյալներով)։ Նա նշել է. «Եկեղեցու հյուսիսային մոլդովական ոճն այն նմանեցնում է Բուկովինայի եկեղեցիներին։ Ներկայումս մենք այս տեսակի երկրորդ եկեղեցին չունենք»։ Հայտնի է նմանատիպ ևս մեկ եկեղցու գոյության մասին, որը, սակայն, քանդվել է 1980-ական թվականներին[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին եկեղեցու քանդում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օծման ծիսակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Registrul Monumentelor Republicii Moldova
- ↑ «Biserica medievală "Adormirea Maicii Domnului", Muzeul Satului, or. Chișinău»։ ortodox.md։ 2012-05-01։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-18-ին։ Վերցված է 2015-06-27
- ↑ «Biserica de lemn din Hirișeni, montată la Muzeul Satului din Chișinău»։ Jurnal de Chișinău։ 2011-09-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-06-27
- ↑ 4,0 4,1 «O biserica de lemn veche din 1642 poate fi vizitată la Muzeul Satului»։ Timpul de dimineață։ 2011-09-27։ Վերցված է 2015-06-27
- ↑ «Biserica din Hirișeni – strămutată la Chișinău»։ ortodox.md։ 2014-10-09։ Վերցված է 2015-06-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |