Խիզախության համար զինված ուժերի մեդալ (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիզախության համար զինված ուժերի մեդալ
նորվ.՝ Forsvarets medalje for Edel Dåd
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակպարգև
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվմայիսի 1, 1982
Հերթականություն
Ավագ պարգևՊատերազմական մեդալ
Կրտսեր պարգևԱզատության մեդալ

Խիզախության համար զինված ուժերի մեդալ, Նորվեգիայի զինված ուժերի գերատեսչական պարգև[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիզախության համար զինված ուժերի գերատեսչական մեդալը հաստատվել է 1982թ.-ի մայիսի 1-ին զինված ուժերի զինանձնակազմին և քաղաքացիական աշխատողներին պարգևատրելու նպատակով, որոնք դրսևորել են խիզախություն վտանգավոր իրավիճակներում մարդկանց կյանքեր փրկելով կամ նյութական զգալի վնաս հասցնելը կանխելով, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել են բացառիկ խիզախություն։ Մեդալը պարգևատրման է ներկայացնում պաշտպանության նախարարը և շնորհվում է թագավորի կողմից։ 2009 թ.-ին տեղի ունեցան զինված ուժերի պարգևատրման կարգի բարեփոխումներ։ Խիզախության համար զինված ուժերի մեդալը դարձավ 2 աստիճանակարգի[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից։ Ունի 33 մմ տրամագիծ։ Դիմերեսին պատկերված է դափնեպսակի շրջանակի մեջ վերցված Նորվեգիայի զինանշանը։ Հակառակ կողմում կետագծերով իրարից բաժանված գրված են «FORSVARET» (վերևում) և «FOR EDEL DÅD» (ներքևում)։ Օղակի միջոցով մեդալը ամրացված է ժապավենին։

Մեդալի ժապավենը կարմիր գույնի մետաքսից է< 3 մմ-անոց երեք հատ դեղին գծերով, որոնք գտնվում են իրարից 5 մմ հեռավորության վրա։

Հանուն խիզախության և արիության համար տրված մեդալի սալիկին ամրացվում է նաև ոսկեզօծ դափնեպսակի շղթա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Norway: Armed Forces Medal for Heroic Deeds». www.medals.org.uk. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Decorations and Medals of the Kingdom of Norway». www.medals.pl. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]