Խընըգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խընըգ, Գընըգ, գյուղաքաղաք Թուրքիայում, Իզմիրի վիլայեթում, Պեշիկթաշ լեռան ստորոտում։ XX դարի սկզբին ուներ մոտ 1200 տուն բնակիչ, որից 117-ը՝ հայ, 250-ը՝ հույն, մնացածը՝ մուսուլմաններ։ Բնակիչները զբաղվում էին բամբակի, ափիոնի, հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, առևտրով, արհեստներով։ Խընըգում կային բամբակի մշակման երկու գործարան, կամարակապ հայկական եկեղեցի (Ս. Աստվածածին), արական և իգական վարժարաններ (Հայկազյան և Վարուհյան)։ Հայերը տեղահանվել են 1922 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 51