Խզխզան բու
Խզխզան բու | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Ենթադաս | Տիպիկ թռչուններ (Neognathae) |
Վերնակարգ | Neoaves |
Կարգ | Բվանմաններ (Strigiformes) |
Ընտանիք | Խզխզան բու (Tytonidae) Scopoli, 1769 |
Խզխզան բու (լատին․՝ Tytonidae), բվանմանների երկու ընտանիքներից մեկը։
Դեմքի օվալը իջնում է դեպի ներքև որով էլ տարբերելով են խզխզան բուերը իսկականն բվերից։ Մարմինը բարակ է, գլուխը նեղ և երկար։
Բոլոր խզխզան բվերը հանդիսանում են գիշերային որսորդներ են և հիմնականում սնվում են փոքր կաթնասուններով, ինչպիսիք են մկները, գետնափորներ , ինչպես նաև փոքր թռչունները և խոշոր միջատները։ Թռիչքի ժամանակ ձայներից խուսափելու համար նրանց փետուրները ունեն հատուկ ազվափետուրներ, իսկ իրենք՝ փետուրները ունեն հատուկ կառուցվածք։
Խզխզան բուն ընտանիքի բնութագրական առանձնահատկությունները մեկը դա երկար, սուր թևերն են և երկար ոտքեր են։ Դեմքի օվալի վրա հստակ առանձնացված են սրտանման ձևով մուգ աչքերը[1]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պահին խզխզան բվերը բաժանվում են երկու ցեղի և 19 տեսակի[2][3][4]։
- Ցեղ Phodilus Geoffroy, 1830[5]
- Տեսակ Phodilus prigoginei Schouteden, 1952
- Տեսակ Phodilus badius Horsfield, 1821
- Տեսակ Phodilus assimilis Hume, 1877
- Ցեղ Tyto Billberg, 1828 — Сипухи
- Տեսակ Tyto alba Scopoli, 1769[5]
- Տեսակ Tyto glaucops Kaup, 1852
- Տեսակ Tyto soumagnei Grandidier, 1878
- Տեսակ Tyto aurantia Salvadori, 1881
- Տեսակ Tyto nigrobrunnea Neumann, 1939[6]
- Տեսակ Tyto longimembris Jerdon, 1839
- Տեսակ Tyto capensis A. Smith, 1834
- Տեսակ Tyto sororcula Sclater, 1883
- Տեսակ Tyto novaehollandiae Stephens, 1826
- Տեսակ Tyto rosenbergii Schlegel, 1866
- Տեսակ Tyto inexpectata Schlegel, 1879
- Տեսակ Tyto multipunctata Mathews, 1912
- Տեսակ Tyto tenebricosa Gould, 1845
- Տեսակ Tyto manusi Rothschild & Hartert, 1881
- Տեսակ Tyto javanica Gmelin, JF, 1788
- Տեսակ Tyto deroepstorffi Hume, 1875
Արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքի ներկայացուցիչները գտնվում են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայից։
Դիմակային խզխզան բվերի տեսակներից մեկը ՝ արևելյան Դիմակային խզխզան բուն տարածված է Հարավարևելյան Ասիայում, մյուսը ՝ աֆրիկյանը, Կենտրոնական Աֆրիկայում։
Համեմատաբար մեծ արեալ ունի յուրահատուկ խզխզան բուն, այն իր մեջ ներառում է Եվրոպան (ներառյալ Ռուսաստանի Կալինինգրադի մարզը, Բելառուսը, Ուկրաինայի և Մոլդովայի արևմտյան և կենտրոնական շրջաններ), Աֆրիկան, Մերձավոր Արևելքը, Հարավային և Հարավարևելյան Ասիան, Նոր Գվինեան և Ավստրալիան և ամբողջ Ամերիկան, բացառությամբ հյուսիսային Կանադայի և Ալյասկայի ժամանակակից թաղամասերից։ Tyto glaucops-ը էնդեմիկ է Կարիբյան ծովի Հաիթի կղզում։ Tyto capensis բուն ապրում է Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում իսկ մադագասկարականը - Մադագասկարում։ Մնացած տեսակները էնդեմիկ են Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Նոր Բրիտանիայում, Մանուս կղզում և Ինդոնեզիայի կղզիներում։
Խզխզան բվերիը չեն ապրում Ասիայի և Նոր Զելանդիայի հեռավոր հյուսիսային մասերում։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկե խզխզան բվերի ներկայացուցիչներից մեկը պատկերված է Deftones խմպի «Diamond Eyes» ալբոմի վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Phodilus badius
-
Tyto novaehollandiae
-
Tyto capensis
-
Tyto multipunctata
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ганзак Ян Иллюстрированная энциклопедия птиц. — Прага: Артия, 1974. — С. 698-699. — 582 с.
- ↑ Gill, F. and Donsker, D. (Eds). (2017). «Owls». IOC World Bird List (անգլերեն).
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) .(Ստուգված է 1 փետրվարի 2017). - ↑ русские названия приведены по Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 138—139. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ Heimo Mikkola Owls of the world: A photographic Guide. — United States: Firefly Books Ltd., 2012. — 512 с. — ISBN 978-1770851368
- ↑ 5,0 5,1 Галушин В.М, Дроздов Н.Н., Ильичёв В.Д., Константинов В.М, Курочкин Е.Н., Полозов С.А., Потапов Р.Л, Флинт В.Е., Фомин В.Е. Фауна Мира: Птицы: Справочник. — М: Агропромиздат, 1991. — С. 170. — 311 с. — ISBN 5-10-001229-3
- ↑ Коблик Е. А. Разнообразие птиц (по материалам экспозиции Зоологического музея МГУ). Часть 3. — М.: Издательство МГУ, 2001. — С. 13. — 360 с. — ISBN 5-211-04072-4
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խզխզան բու» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խզխզան բու» հոդվածին։ |
|