Խեցեպատ ուրվականը (ֆիլմ 2017)
Խեցեպատ ուրվականը անգլ.՝ Ghost in the Shell | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կիբեռպանկ, քրեական, ֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ և հակաուտոպիական ֆիլմ |
Հիմք | Զրահապատ ուրվականը և Զրահապատ ուրվական |
Թվական | մարտի 30, 2017[1][2] և մարտի 30, 2017[3] |
Լեզու | անգլերեն և ճապոներեն |
Ռեժիսոր | Rupert Sanders?[4][5][6] |
Պրոդյուսեր | Ավի Արադ և Steven Paul? |
Սցենարի հեղինակ | Jamie Moss?, William Wheeler? և Էրեն Կրյուգեր |
Դերակատարներ | Սքարլեթ Յոհանսոն[7][8][9], Պիլու Ասբեկ[7][9], Մայքլ Փիթ[10][11], Տակեշի Կիտանո[10][11], Ժուլիետ Բինոշ[10], Կաորի Մոմոի[10] և Չին Հան[10] |
Օպերատոր | Ջես Հոլ |
Երաժշտություն | Կլինթ Մենսել և Լորն Բելֆ |
Նկարահանման վայր | Վելինգտոն և Հոնկոնգ |
Կինոընկերություն | DreamWorks և Grosvenor Park Productions |
Տևողություն | 107 րոպե |
Բյուջե | 110 000 000 $ |
Շահույթ | 169 801 921 $ |
![]() |
«Խեցեպատ ուրվականը» (անգլ.՝ Ghost in the Shell), Ռուպերտա Սանդերսի գեղարվեստական ֆիլմը գիտաֆանտաստիկայի ժանրում, նկարահանված Մասամունե Սիրոյի համանուն մանգայի հիման վրա[12]. պատմվում է կիբօրգի մասին, ով տենչում էր իմանալ իր անցյալը։ Գլխավոր դերերում են Սքարլեթ Յոհանսոնը, Պիլու Ասբեկը և Տակեշի Կիտանոն։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Տոկիոյում 2017 թվականի մարտի 16-ին[13], ԱՄՆ-ում՝ մարտի 31-ին[14], 2D, 3D, IMAX 3D և 4DX ձևաչափերով[15]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրադարձությունները կատարվում են ոչ հեռավոր ապագայում։ Կիբեռնետիկան ամբողջությամբ մարդկանց ամենօրյա կյանքն է մտել` բարելավելով նրանց տարբեր հնարավորություններ, ինչպիսիք են տեսողությունը, ուժը և ինտելեկտը։
Երիտասարդ Միրա Կիլիանն[16] ուշքի է գալիս լաբորատորիայում։ Բժիշկ Ուելետը նրան բացատրում է, որ Կիլիանի ծնողները մահացել են ահաբեկիչների գրոհի ժամանակ, իսկ նրան հաջողվել է փրկվել, սակայն վնասվածքի պատճառով նրա մարմինն ստիպված էին փոխարինել արհեստականով։ Հիմա նա աշխարհում առաջին մարտական կիբօրգն է` ամբողջությամբ սինթետիկ մարմնով` ստեղծված Hanka Robotics ընկերության կողմից։ Hanka ընկերության տնօրեն Քաթերը որոշում է Կիլիանին օգտագործել որպես գործակալ ահաբեկչության դեմ պայքարում` չնայած Ուելետի առարկությանը։ Կիլիանը «մայոր»-ի կոչումով նշանակվում է «Իններորդ բաժնում»՝ հակաահաբեկչական խմբում, որտեղ նա օպերատիվ աշխատողներ Բատոյի և Տոգուսոյի հետ աշխատում է Դայսուկե Արամակիի գլխավորությամբ։ Բաժնի առաջադրանքը ամենավտանգավոր հանցագործներին և ծայրահեղականներին կանգնեցնելն է։ «Իններորդ բաժին»-ը Կուդզե անունով հակառակորդի հետ ընդհարվում է մի նպատակով՝ ոչնչացնել Hanka Robotics ընկերության կիբեռ-տեխնոլոգիայի բնագավառում բարձրաստիճան աշխատողներին։
Խումբը հաջողությամբ Hanka բիզնես-կոնդերենցիայի ժամանակ հաղթահարում է ահաբեկչական գրոհը, որի ընթացքում Կիլիանը ոչնչացնում է մեքենայական գեյշային՝ գերիին սպանողին։ Կիլիանը, զգայապատրանքներ է ունենում, որը բժիշկ Ուելետը բացատրում է որպես «հալյուցինացիաներ». նրան ամենից շատ անհանգստացնում է այն, որ նա իր անցյալի մասին քիչ է հիշում։ Բժիշկ Դալինի օգնությամբ իմանալով, որ գեյշան ջախջախված է անհայտ էակի կողմից, Կիլիանը խախտում է արձանագրությունը և «ներթափանցում է» նրա արհեստական բանականությունը, որպեսզի գտնի պատասխանը։ Էակը փորձում է հակառակվել, և Բատոն ստիպված է անջատել այն։ Օգտագործելով Միրայի հավաքած տեղեկատվությունը` նրանք գիշերային ակումբում հետևում են հակերին, որտեղ նրանց գայթակղելով ծուղակն են գցում։ Ակումբում պայթյունի հետևանքով Բատոն զրկվում է տեսողությունից և ուժեղ վնասում է Կիլիանի մարմինը։ Քաթերը վրդովված էր Կիլիանի գործողություններով և սպառնում է Արամակիին, որ կփակի բաժինը, եթե նրա աշխատակիցները ինքնակառավարմամբ զբաղվեն։
Կուդզեն հետևում է բժիշկ Դալինին և սպանում նրան։ Խումբը նրա մահը կապում է այլ հետախուզական խմբերի մահվան հետ և հասկանում է, որ հաջորդ նպատակը բժիշկ Ուելետն է։ Կուդզեն հսկողության տակ է վերցնում երկու հիվանդապահների և նրանց ուղարկում է Ուելետին սպանելու։ Բատոն, ով այժմ կիբերնետիկական աչքերով է, կրակում է նրանցից մեկին այն ժամանակ, երբ Կիլիանը սպանում է մյուսին։ Հարցաքննության ժամանակ խումբը փրկված աշխատողից լսում է Կուդզեի ձայնը, նախքան նա ինքնասպան կլինի։ Տոգուսան հետազոտում է գաղտնի վայրը, որտեղ խումբը մարդկանց մեծ խումբ է հայտնաբերում` մտավոր կապված իրենց հետ ժամանակավորապես ազդանշանային կապով։ Միրային բռնել է Կուդզեն, և նրանից նա իմանում է ճշմարտությունը իր անցյալի մասին. նա առաջինը չէ, այլ 99-րդ կիբօրգը, բոլոր նախորդ փորձերը մարդկային ուղեղը տեղավորել կիբերմարմնի մեջ անհաջող են ավարտվել։ Hanka Robotics-ը վերացրել է նախկին փորձարկումների բոլոր հետքերը, սակայն Կուդզեին հաջողվել է փախչել։ Կուդզեն տեղեկացրել է, որ իր առաջադրանքը կորպորացիայից վրեժ լուծելն է, և Մայորին բաց է թողնում, ով իր անցյալի փնտրտուքներով է գնում։ Միրան այցելում է բժիշկ Ուելետին, ով հաստատում է Կուդզեի խոսքերը և հերքում, որ ահաբեկիչները սպանել են նրա ծնողներին։ Մայորը մտածում էր` արդյո՞ք նա մարդ է, անհետանում է բոլոր կոլեգաների աչքից` ուղևորվելով սուզվում խոր սողանքը։ Այնտեղ նրան Բատոն է գտնում, իսկ հետո Մայորին բռնում են Hanka ընկերության ռազմական բաժանմունքի օպերատիվ աշխատողները։ Նրանք նրան լաբորատորիա են բերում, որտեղ Քաթերը ստիպում է Ուելետին վերացնել Կիլիանին` ներարկելով նրան մահացու հեղուկ։ Ուելետը դրա փոխարեն, համակրելով Մայորին, համոզված է, որ այն «ավելին է, քան մարդ», ներարկում է հիշողությունը, նրան բաց է թողնում և տալիս բնակարանի բանալին, որտեղ «նրա անցյալն է գտնվում»։ Քաթերը սպանում է Ուելետին, սակայն հայտարարում է, որ դա փախած Կիլիանն է կատարել է։ Հետո նա տեղեկացնում է Արամակիին և խմբին, որ Կիլիանը ամեն գնով պետք է լուծարվի։
Մայորը բնակարանում գտնում է միջին տարիքի ճապոնուհու, ով ասում է, որ նրա աղջիկը` Մոտոկո Կուսանագին, կորել է, իսկ հետո նրան տեղեկացրել են, որ աղջիկը մահացել է։ Մայորը հասկանում է, որ նրա իսկական անունը Մոտոկո է։ Նա գնում է և, հետևելով ֆլեշբեկերին, գտնում է տաճարը, որտեղ թաքնվել է, երբ փախել է տնից և որտեղ նրան պահել է Hanka միավորություն։ Տաճարի մոտ Կիլիանը հանդիպում է Կուդզեին, իսկ հետո հիշում է, որ նրանք այնտեղ միասին թաքնվել են։ Հետո տաճարին մոտենում է մարտական, սարդանման տանկ. Hanka-ի նոր մշակումը, որը ղեկավարում է Քաթերը։ Տանկը երկուսին էլ ուժեղ վնասվածքներ է հասցնում, սակայն Մայորին հաջողվում է պաշտպանվել զրահով` ընթացքում պոկելով իր ձեռքը։ Տանկի մոտ պառկած Կուդզեին ոչնչացնում է դիպուկահարը, ում դրանից հետո կրակել է «Իններորդ բաժնի» մեկ այլ անդամ` Սայտոն։ Արամակին գալիս է Քաթերի աշխատատեղ, և նա կատաղած կրկին սպառնում է բաժնի լուծարմանը։ Ի պատասխան Արամակին տեղեկացնում է, որ նա վարչապետից սանկցիա ունի, կապվում է Կիլիանի հետ և ստանում է նրա թույլտվությունը Քաթերի սպանության համար։
Վերջում վերանորոգված Միրան, ձեռք բերելով իսկական դեմք, ինչպես Մոտոկոն, նայում է «Մոտոկո Կուսանագի» գրվածքով իր շիրմաքարին և վերամիավորվում է մոր հետ նախքան իր աշխատանքին` «Իններորդ բաժին», վերադառնալը։
Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Սքարլեթ Յոհանսոն | Մայոր Միրա Կիլիան/Մոկոգո Կուսանագի |
Պիլու Ասբեկ | Բատո |
Մայքլ Փիթ | Հիդզո Կուդզե |
Տակեշի Կիտանո | Արամակի Դայսուկե, Իններորդ բաժնի պետ |
Ժուլիետ Բինոշ | բժիշկ Ուելետ |
Փիթեր Ֆերդինանդո | Քաթեր «Հանկա» ընկերության պետ |
Կաորի Մոմոի | Հաիրի |
Չին Հան | Տոգուսա |
Դանուսիա Սամալ | Լադրիա |
Լասարուս Ռատուերե | Իսիկավա |
Յուտակա Իդզումիխառա | Սայտո |
Տավանդա Մանիյմո | Բոմա |
Անամարիա Մարինկա | բժիշկ Դալին |
Ռիլա Ֆուկուսիմա | կարմիր հագուստով գեյշա |
Մայքլ Ուինքոթ | բժիշկ Օսմունդ |
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին DreamWorks-ը և Սթիվեն Սփիլբերգը ձեռք են բերել օրիգինալ մանգայի կինոադապտացիայի ստեղծման իրավունքը։ Հետո պարզ դարձավ, որ պրոդյուսերներ կլինեն Ավի Արադը, Արի Արադը և Սթիվեն Փոլը, իսկ սցենարը գրելու համար վարձել են Ջեյմի Մոսին[17]։ 2009 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Լաետա Կալոգրիդիսը փոխարինել է Մոսին որպես սցենարիստ[18]։ 2014 թվականի հունվարի 24-ին հաղորդագրություն է եկել, որ ֆիլմը կնկարահանի Ռուպերտ Սանդերսը Ուիլյամ Ուիլերի սցենարով[19]։ Ուիլերը սցենարի վրա աշխատել է մոտավորապես կես տարի, հետագայում ասելով. «Դա մեծ նախաձեռնություն է։ Ես մտածում եմ, որ ես եղել եմ երկրորդը կամ երրորդը այդ խառնուրդում, և ես գիտեմ, որ վեց կամ յոթ սցենարիստից քիչ չի եղել է»[20]։ Ջոնաթան Հերմանը նույնպես մասնակցություն է ունեցել սցենարի ստեղծմանը[21]։
2014 թվականի սեպտեմբերի 3-ին Մարգո Ռոբին սկսել է բանակցություններ վարել գլխավոր դերի համար[22]։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարվել է, որ DreamWorks-ը գլխավոր դերի համար առաջարկել է 10 միլիոն դոլար Սքարլեթ Յոհանսոնին, այն բանից հետո, երբ Մարգո Ռոբիի հետ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել, քանի որ նա նախընտրել է նկարահանվել «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում Հարլի Քուին դերում[23]։ 2015 թվականի մայիսին Paramount Pictures-ը պայմանավորվել է DreamWorks-ի հետ ֆիլմի համատեղ արտադրության և ֆինանսավորման մասին[24]։ 2015 թվականի նոյեմբերի 10-ին Պիլու Ասբեկը ֆիլմում ստացել է Բատոյի դերը[25]։ 2015 թվականի նոյեմբերի 19-ին հաղորդագրություն է գալիս, որ Սեմ Ռայլին կարող է միանալ ֆիլմին չարագործ Կուդզեի դերով` վտանգավոր հանցագործների և ծայրահեղականների առաջնորդը[26]։ Բայց 2016 փետրվարի 4-ին Variety-ին տեղեկացնում է, որ Մայքլ Փիթը բանակցություններ է վարում այդ դերի վերաբերյալ[27]։ 2016 թվականի մարտի 3-ին TheWrap-ը հաղորդել է, որ ճապոնական դերասան Տակեշի Կիտանոն ստացել է Դայսուկե Արամակիի դերը[28]։ 2016 ապրիլին, երբ հայտարարվել է դերասանական կազմը` ներառելով Սքարլեթ Յոհանսոնին, Տակեշի Կիտանոին, Ժուլիետ Բինոշին, Մայքլ Փիթին, Պիլու Ասբեկին, Կաորի Մոմոին, Չինյա Հանյաին, Դանուսիյու Սամալին, Լասարուսա Ռատուերեին, Յուտակու Իդզումիխարուին և Տուվանդու Մանիյմոին[29]։ 2016 թվականի մայիսի 25-ին Ռիլա Ֆուկուսիման միացել է ֆիլմի դերասանական անձնակազմին[30]։
Նկարահանումները սկսվել են Վելինգտոնում 2016 թվականի փետրվարի 1-ին[31]` երկարաձգվելով մինչև 2016 թվականի հունիսի 3-ը։ Դրանից հետո մի քանի նկարահանումներ մի քանի օրվա ընթացքում են անցկացվել հոնկոնգյան Ջորդան և Յաումատեյ շրջանների Փակ Հոյ և Վուսանգ փողոցներում[32]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Metacritic — 2001.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ FilmAffinity — 2002.
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 7,0 7,1 Ghost in the Shell — 1990.
- ↑ Ghost in the Shell (2017) — 2002.
- ↑ 9,0 9,1 Blanc J. Ghost In The Shell (ֆր.) — 1993.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.imdb.com/title/tt1219827/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ 11,0 11,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=226739.html
- ↑ Лариса Малюкова Все, что можно сделать с крысой… // Новая газета. — 2017. — № 32 (2609). 29.03.2017 — С. 23. — URL: https://www.novayagazeta.ru/issues/2523
- ↑ «Ghost in the Shell»։ 2017-03-31։ Վերցված է 2017-03-23
- ↑ Stedman, Alex (2016-01-25)։ «‘Ghost in the Shell’ Moves to Paramount From Disney» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-04-16
- ↑ «5 reasons why you need to experience Ghost in the Shell in mind-blowing 4DX»։ Cineworld.co.uk։ 2017-03-17։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-28-ին։ Վերցված է 2017-05-29
- ↑ Perez Rodrigo (ապրիլի 14, 2016)։ «First Look: Scarlett Johansson In Anime Adaptation ‘Ghost In The Shell’»։ Indie Wire։ Վերցված է ապրիլի 4, 2017
- ↑ Siegel, Tatiana; Fleming Michael (2008-04-14)։ «DreamWorks to make ‘Ghost’ in 3-D» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-04-16
- ↑ Siegel, Tatiana (2009-10-22)։ «Kalogridis to adapt ‘Ghost in the Shell’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-04-16
- ↑ Fleming Jr, Mike (2014-01-24)։ «Rupert Sanders Set To Helm ‘Ghost In The Shell’ For DreamWorks» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-04-16
- ↑ McKittrick Christopher (սեպտեմբերի 30, 2016)։ «Queen of Katwe: Expanding What a Disney Film Can Be»։ Creative Screenwriting։ Վերցված է սեպտեմբերի 30, 2016
- ↑ Siegel Tatiana (հոկտեմբերի 23, 2015)։ «'Straight Outta Compton' Writer to Tackle Scarlett Johansson Thriller 'Ghost in the Shell'»։ The Hollywood Reporter։ Վերցված է ապրիլի 8, 2017
- ↑ Fleming Jr, Mike (2014-09-03)։ «‘Wolf Of Wall Street’s Margot Robbie Eyes ‘Ghost In The Shell’» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-04-16
- ↑ Gallagher, Brian (2014-09-16)։ «‘Ghost in the Shell’ Movie Wants Scarlett Johansson for the Lead» (անգլերեն)։ movieweb.com։ Վերցված է 2016-04-16
- ↑ McNary, Dave (2015-05-08)։ «Paramount Co-Financing Scarlett Johansson’s ‘Ghost in the Shell’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-04-16
- ↑ Kroll, Justin (2015-11-10)։ «Pilou Asbæk to Co-Star With Scarlett Johansson in ‘Ghost in the Shell’ (EXCLUSIVE)» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-04-16
- ↑ Jaafar, Ali (2015-11-19)։ «Sam Riley In Talks For ‘Ghost In The Shell’ Opposite Scarlett Johansson» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-04-16
- ↑ Kroll, Justin (2016-02-04)։ «Michael Pitt to Play Villain in Scarlett Johansson’s ‘Ghost in the Shell’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-04-16
- ↑ Sneider, Jeff (2016-03-03)։ «Scarlett Johansson’s ‘Ghost in the Shell’ Casts Its First Japanese Actor» (անգլերեն)։ TheWrap։ Վերցված է 2016-04-16
- ↑ «Paramount Pictures and DreamWorks Pictures’ “GHOST IN THE SHELL” is in Production in New Zealand» (անգլերեն)։ Business Wire։ 2016-04-14։ Վերցված է 2016-04-16
- ↑ Kit Borys; Galuppo, Mia (2016-05-25)։ «'Wolverine' Actress Rila Fukushima Joins Scarlett Johansson in 'Ghost in the Shell' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-05-26
- ↑ Friedlander, Monique (2016-02-02)։ «Fitness fan! Scarlett Johansson cuts a low-key figure on training session in New Zealand as she takes a break from filming Ghost In The Shell» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2016-04-16
- ↑ Tsui Stephanie (հունիսի 2, 2016)։ «"Ghost in the Shell" Will Film in Hong Kong—and There's Still No Asian Lead»։ HK Magazine։ South China Morning Post։ Վերցված է հունիսի 4, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ֆանտաստիկ ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆիլմ-հակաուտոպիա
- Paramount Pictures ֆիլմեր
- Ինքնասպանությունը հորինվածքներում
- Ճապոներեն ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր