Խեցգետնի հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդանի խաչափառները դույլում

Խեցգետնի հոգեբանություն (անգլերենից բառացի թարգմանությամբ` խաչափառի հոգեբանություն, սակայն հայերենում առավել տարածված է «խեցգետնի հոգեբանություն» տարբերակով), հայտնի է նաև «խեցգետինները դույլում հոգեբանություն» անվամբ, մտածողության տեսակ է, որը լավագույնս նկարագրվում է «եթե ես չեմ կարող դա ունենալ, դու ևս չես կարող» արտահայտությամբ[1]։

Փոխաբերությունն սկիզբ է առել այն վարքի մոդելից, որը նկատվել է խաչափառների մոտ, երբ նրանք հայտնվել են նույն դույլի մեջ։ Այն դեպքում, երբ մեկ խաչափառը կարող է հեշտությամբ դուրս գալ դույլից[2], դրա ջանքերը զրոյացվում են մյուսների կողմից` հաստատելով խմբի հավաքական կործանումը[3][4][5]։

Մարդկային վարքի մեջ նմանությունը նկատվում է այն դեպքում, երբ խմբի անդամները նախանձի, չարության, դավադրության, մրցակցության պատճառով փորձում են նվազեցնել անդամներից որևէ մեկի ինքնավստահությունը, որը մյուսների նկատմամբ հաջողության է հասել` նրա հաջողությունը դադարեցնելու համար[6][7][8][9]։

Ազդեցություն վարքի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցգետնի հոգեբանությունն ազդում է կազմակերպության վրա, երբ մարդը սոցիալական թիմերում դրսևորում է նմանատիպ վարք[10]։ Այս վարքն ուսումնասիրվել է 2015 թվականին Նոր Զելանդիայում անց կացված հետազոտության ընթացքում[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. L. Douglas Wilder (2015 թ․ հոկտեմբերի 1). Son of Virginia: A Life in America's Political Arena. Lyons Press. էջ 185. ISBN 978-1-4930-1952-6.
  2. Low Robin Boon Peng (2016). Good Intentions Are Not Enough: Why We Fail At Helping Others. World Scientific. էջ 104. ISBN 978-981-320-059-3.
  3. Sudipta Sarangi (2013 թ․ ապրիլի 1). «Capturing Indian 'Crab' Behaviour». The Hindu. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Massie Santos Ballon (2010 թ․ մայիսի 14). «Crab Mentality». Philippine Daily Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. Miller, Carliss D. (January 2015). «A Phenomenological Analysis of the Crabs in the Barrel Syndrome». Academy of Management Proceedings. Academy of Management. 2015: 13710. doi:10.5465/AMBPP.2015.13710abstract.
  6. Manuel B. Dy (1994 թ․ մարտի 3). Values in Philippine Culture and Education. Council for Research in Values and Philosophy. էջ 40. ISBN 978-1-56518-041-3.
  7. Herbert A. Leibowitz (1994 թ․ դեկտեմբերի 31). Parnassus: Twenty Years of Poetry in Review. University of Michigan Press. էջ 262. ISBN 978-0-472-06577-6.
  8. Albert Shanker (1994 թ․ հունիսի 19). «Where We Stand: The Crab Bucket Syndrome». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. David, E. J. R. (2013). Brown Skin, White Minds: Filipino / American Postcolonial Psychology. Charlotte, NC: Information Age Publishing. էջ 119. ISBN 978-1-62396-209-8.
  10. Dietrich, David M.; Kenworthy, Michael; Cudney, Elizabeth A. (2019). Additive Manufacturing Change Management: Best Practices. Boca Raton, FL: CRC Press. էջ 44. ISBN 978-0-367-15207-9.
  11. «Crab Mentality, Cyberbullying and "Name and Shame" Rankings»։ Վերցված՝ April 19, 2015։(չաշխատող հղում)