Խերսոնի օդանավակայանի ռմբակոծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խերսոնի օդանավակայանի ռմբակոծություն
Авіаудар в аеропорту Херсона
Տեսակավիահարված
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Գրոհի վայրԽերսոնի միջազգային օդանավակայան
ՏեղադրանքԽերսոն, Ուկրաինա (ներկայումս օկուպացված է ՌԴ ԶՈւ կողմից)
Գրոհի նպատակռազմական թիրախների խոցում
Տարեթիվմարտի 16, 2022-մարտի 16, 2022 մարտի 16, 2022
Կազմակերպիչներ Ուկրաինայի զինված ուժեր

Խերսոնի օդանավակայանի ռմբակոծություն, ավիահարվածների շարք, որը տեղի է ունեցել 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում՝ մարտի 16-ին։ Ուկրաինական օդային գրոհներ թիրախում եղել է Խերսոնի միջազգային օդանավակայանը, որը Խերսոնի ճակատամարտից հետո անցել էր Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն վերահսկողության ներքո և օգտագործվում էր որպես ռազմաբազա։

The Wall Street Journal-ը հաղորդում է, որ «Ուկրաինան ավիահարվածներ է հասցրել Խերսոնի օդանավակայանին, որն օգտագործվում է որպես ռուսական ավիաբազա։ Արբանյակային պատկերները ցույց են տվել յոթ ոչնչացված կամ խոցված ռուսական ուղղաթիռներ, որոնցից մի քանիսը բռնկվել են կրակի մեջ»[1]։

Ուկրաինացիները պնդում էին նաև, որ ռմբակոծությունների ժամանակ սպանվել է ՌԴ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչևը[2]։ Ըստ ուկրաինացիների՝ Մորդվիչևը արդեն Ռուսաստանի հինգերորդ գեներալն է, որը չեզոքացվել է պատերազմի ժամանակ (մինչ այժմ ամենաբարձր կոչում ունեցող)։ Ռուսական աղբյուրները, սակայն, չեն հաստատում գեներալի մահը[3][4]։ Մարտի 28-ին ի հայտ են գալիս կադրեր, որոնցում իբր երևում էր, թե ինչպես է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը Մարիուպոլում հանդիպում Մորդվիչևի և այլ հրամանատարների հետ[5][6]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խերսոնի ճակատամարտի ընթացքում ռուսական ուժերին հաջողվում է գրավել Խերսոնի միջազգային օդանավակայանը, որից հետո այն ՌԴ-ի կողմից սկսվում են օգտագործվել որպես ավիաբազա[7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alan Cullison; Isabel Coles; Yaroslav Trofimov (2022 թ․ մարտի 16). «Ukraine Mounts Counteroffensive to Drive Russians Back From Kyiv, Key Cities». The Wall Street Journal. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  2. «Ukraine claims to have killed fifth Russian general since start of the war». Newsweek. 2022 թ․ մարտի 19.
  3. Shoaib, Alia (2022 թ․ մարտի 19). «A 5th Russian general has been killed in attack on an army base, Ukraine officials claim». Business Insider Africa (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  4. Bancroft, Holly (2022 թ․ մարտի 19). «Fifth Russian general killed as 'planes and helicopters shot down', Ukraine claims». The Independent (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  5. «Chechen Leader Travels to Mariupol: Reports». The Moscow Times. 2022 թ․ մարտի 28.
  6. «Deaths of generals expose Russia's troubles in Ukraine». France24. 2022 թ․ մարտի 28.
  7. «Russia claims to have besieged Ukraine's Kherson, Berdyansk». Daily Sabah (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  8. Sabbagh, Dan (2022 թ․ փետրվարի 27). «Russian forces advance on Kyiv: fighting on fourth day of invasion». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Russia says it "blocks" Ukraine's Kherson, Berdyansk – RIA». Reuters (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.