Խերես դե լա Ֆրոնտերայի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խերես դե լա Ֆրոնտերայի հնագիտական թանգարան
Museo Arqueologico Jerez.jpg
Տեսակհնաբանական թանգարան և հուշարձան[1]
ԵրկիրFlag of the First Spanish Republic.svg Իսպանիա[1]
ՏեղագրությունԽարես դե լա Ֆրոնտերա[1]
Ղեկավարության նստավայրԽարես դե լա Ֆրոնտերա
Հիմնադրված է1873
Կոորդինատներ: 36°41′5.63″ հս․ լ. 6°8′41.27″ ամ. ե. / 36.6848972° հս․. լ. 6.1447972° ավ. ե. / 36.6848972; 6.1447972
Կայքjerez.es/index.php?id=7867

Խերես դե լա Ֆրոնտերայի հնագիտական թանգարան (իսպ.՝ Museo Arqueológico Municipal de Jerez de la Frontera), հնագիտական թանգարան Իսպանիայի հարավում, Կադիսի մարզի Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքի Պլասա դել Մերկադո հրապարակում՝ Ռիկելմե հրապարակի, Ռիվերո պատկերասրահի և Սան Մատեո եկեղեցու հարևանությամբ: Թանգարանը գտնվում է 18-րդ դարի շենքում, որը 1962 թվականին ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1873 թվականին՝ որպես քաղաքային հնագիտական հավաքածու, որը ներառել է անհատների նվիրաբերված նմուշներ: Տեղակայված է եղել Խերես դե լա Ֆրոնտերայի քաղաքապետարանի հին շենքում: Հանրության համար բացվել է 1935 թվականին: 1963 թվականին դարձել է քաղաքային հնագիտական թանգարան: 1972 թվականին շենքի անմխիթար պատճառով թանգարանը փակվել է և շուրջ 20 տարի հավաքածուն պահպանվել է: 1982 թվականին թանգարանի հոգածությունն իր վրա է վերցրել Ռոսալիա Գոնսալեսը[3]: 1983 թվականին քաղաքային խորհրդի որոշմամբ թանգարանը տեղակայվում է Պլասա դել Մերկադո հրապարակում: Երկար վերանորոգումից հետո թանգարանը վերաբացվել է 1992 թվականին:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ունի ցուցադրված բազմաթիվ հավաքածուներ, ինչպես նաև փոխառություններ այլ թանգարաններից[4]:

Հավաքածուն ներառում է սաղավարտ Կորինթոսից, չափազանց հազվադեպ նմուշ Իսպանիայում, որը հայտնաբերվել է Խերես դե լա Ֆրոնտերայի մենաստանի մոտ Գվադալետե գետի տարածքում: Հավաքածուն ներառում է նաև հռոմեական կերամիկա և այլ նմուշներ:

Սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի սրահները՝[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]