Խերարդո Ալկոբա
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 1984[1][2][3] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խերարդո Ալկոբա Ռեբոլյո (իսպ.՝ Gerardo Alcoba Rebollo, նոյեմբերի 25, 1984[1][2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, որը խաղացել է պաշտպանի դիրքում: 2008 թվականին երկու հանդիպում է անցկացրել Ուրուգվայի հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալկոբան կարիերան սկսել է «Մոնտեվիդեո Ուոնդերերս» ակումբում։ 2004 թվականին նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում։ 2005 թվականի սեպտեմբերի 24-ին «Սերիտոյի» դեմ խաղում խփել է առաջին գոլը ակումբի կազմում։ Նրա վստահ խաղը գրավել է ավելի հայտնի թիմերի ուշադրությունը և 2007 թվականին տեղափոխվել է «Պենյարոլ»: 2010 թվականին դարձել է Ուրուգվայի չեմպիոն։ 2011 թվականին օգնել է «Պենյարոլին» դուրս գալ Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչ։
2012 թվականին տեղափոխվել է արգենտինական «Կոլոն»։ Մարտի 9-ին «Նյուելս Օլդ Բոյզի» դեմ խաղում նորամուտն է նշել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ Ապրիլի 14-ին «Էստուդիանտեսի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Կոլոնի» կազմում[5]։
2014 թվականի ամռանը տեղափոխվել է Էկվադորի «ՈՒԴԼ Կիտո»։ Օգոստոսի 14-ին «Ունիվերսիդադ Կաթոլիկի» դեմ խաղում նորամուտն է նշել Էկվադորի ֆուտբոլի առաջնությունում[6]։ Նոյեմբերի 2-ին «Էմելեկի» դեմ խաղում խփել է առաջին գոլը նոր ակումբի կազմում[7]։ 2015 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է մեքսիկական «ՈՒՆԱՄ Պումաս»։ Հունվարի 11-ին «Կերետարոյի» դեմ խաղում նորամուտն է նշել Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում[8]։ Հունվարի 25-ին «Տոլուկայի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Պումասի» կազմում[9]։
2018 թվականի սկզբին տեղափոխվել է «Սանթոս Լագունա»: Հունվարի 8-ին «Լոբոս ԲՈՒԱՊԻ» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[10]։ Մեկնարկային մրցաշրջանում դարձել է Մեքսիկայի չեմպիոն։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի օգոստոսի 20-ին Թուրքիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Ուրուգվայի հավաքականի կազմում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Ուրուգվայի ֆուտբոլի առաջնություն՝ 2009/2010
- Լիբերտադորեսի Գավաթի Եզրափակչի մասնակից՝ 2011
- Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն՝ Կլաուսուրա 2018
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Колон VS. Ньюэллс Олд Бойз 0:3» (անգլերեն). soccerway.com. 2012-03-09. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Эстудиантес VS. Колон 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012-04-14. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Универсидад Католика VS. ЛДУ Кито 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014-08-14. Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին. Վերցված է 2015-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Эмелек VS. ЛДУ Кито 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014-11-02. Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին. Վերցված է 2015-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «УНАМ Пумас VS. Керетаро 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015-01-11. Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին. Վերցված է 2015-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «УНАМ Пумас VS. Толука 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015-01-25. Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին. Վերցված է 2015-11-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сантос Лагуна VS. Лобос БУАП 4:2» (անգլերեն). soccerway.com. 2018-01-08. Արխիվացված է օրիգինալից 2018-01-11-ին. Վերցված է 2018-05-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խերարդո Ալկոբա» հոդվածին։ |
|