Խենոմելես ճապոնական
| Վարդազգիներ | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||
| Chaenomeles japonica | ||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||
|
Խենոմելես ճապոնական (լատին․՝ Chaenoméles japónica), պատկանում է վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին։ Գեղեցիկ թուփ է, ունի 3 մ բարձրություն, ճյուղերն ունեն 1-5 սմ երկարությամբ փշեր։ Տերևներն ունեն 3-8 սմ երկարություն։ Ծաղիկները հանդիսանում են փնջերով, կարմրավուն են։ Ծաղկում են մարտ-ապրիլ ամիսներին։ Պտուղները հասունանում են սեպրեմբեր-հոկտեմբերին։
Առաջացման երկիրը Չինաստանի Շանդուն գավառն է։ Լուսասեր և երաշտադիմացկուն բույս է։ Պտուղները 102-223, և տերևները 152-300 մգ տոկոս պարունակում են վիտամին C։ Խորհուրդ է տրվում օգտագործել որպես բարձր դեկորատիվ։
Տերևները գարնանը կարմրավուն են, ավելի ուշ ստանում են վերին կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևից՝ ավելի բաց գունավորում։ Մերկ են։ Ծաղկում է առատորեն, մինչև տերևների բացվելը։ Հաջողությամբ է կլիմայավարժվել հայկական ՍՍՀ-ի պայմաներին և լայնորեն է օգտագործվում ստորին և միջին գոտում բնակավայրերի կանաչապատման գործում[1]։
Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aronia japonica (Thunb.) hort. ex K.Koch, 1869
- Chaenomeles alpina (Maxim.) Koehne, 1890
- Chaenomeles japonica var=alpina Maxim., 1873
- Chaenomeles japonica var=maulei (Mast.) Lavallée, 1877
- Chaenomeles japonica var=pygmaea Maxim., 1873
- Chaenomeles maulei (Mast.) C.K.Schneid., 1906
- Chaenomeles maulei var=sargentii (Lemoine) Mottet, 1911
- Chaenomeles trichogyna|Nakai, 1916
- Cydonia japonica (Thunb.) Pers., 1807
- Cydonia japonica var=typica|Makino, 1908
- Cydonia lagenaria Loisel., 1815, nom. superfl.
- Cydonia maulei (Mast.) T.Moore, 1875
- Cydonia sargentii Lemoine, 1900
- Pseudochaenome les maulei (Mast.) Carrière, 1882
- Pyrus japonicaThunb., 1780
- Pyrus maulei Mast., 1874
- Pyrus sargentii (Lemoine) S.Arn., 1902
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ թուփ է՝ մինչև 1 մ բարձրությամբ։ Ճյուղերը աղեղնաձև թեքված են։ Երիտասարդ ընձյուղները սկզբում կանաչ են, խիտ մազմզուկապատ, խորդուբորդ, աշնանը ստանում են դարչնամոխրավուն, այնուհետև՝ գորշամոխրավուն գունավորում, որոնց վրա 1-2 սմ երկարությամբ կոշտ, ամուր փշեր կան։ Տերևները լայն հակառակ ձվաձև են, բութ կամ սրածայր, սեպաձև կամ կլորավուն հիմքով, 3-5 սմ երկարությամբ, սղոցաատամնաեզր, մերկ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից բաց գույնի, 1-1,5 սմ երկարությամբ տերևակոթունով։ Տերևակիցը թեք երիկամաձև է կամ սրտաձև, երբեմն խոր կտրատված, մինչև աշուն չթափվող։
Ծաղիկները նարնջակարմիր են, 2,5-3,5 սմ տրամագծով, 2-6-ական հավաքված կարճացած ողկույզներում և տեղադրված ամբողջ ընձյուղների երկարությամբ։ Պտուղը ձևով խիստ փոփոխական է, 3-4,5 սմ երկարությամբ, դեղնականաչ, խիստ թթվաշ, բայց շատ բուրումնավետ։ Ծաղկում է մարտ-ապրիլին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Ճապոնիայում, Կյուսյուից մինչև Հոնդո՝ լեռնային վայրերում։ Հայաստանի մշակության մեջ հաճախ է հանդիպում։ Համեմատաբար արագ է աճում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևոտ վայրերում երբեմն այնքան առատ է ծաղկում, որ 40 սմ երկարությամբ ընձյուղի վրա բացվում են մինչև 60 ծաղիկներ։ Հատկապես լավ է աճում մեր հանրապետության բարձրլեռնային պայմաններում, որտեղ ոչ միայն հաջողությամբ ձմեռում է ձյան ծածկոցի տակ, այլև ամեն տարի առատորեն ծաղկում և պտղաբերում է, եթե ծաղիկները չեն ոչնչանում բարձրլեռնային շրջաններին բնորոշ ուշ գարնանային ցրտահարություններից։ Այդ նպատակի համար հատկապես պիտանի է այս թփատեսակի ալպիական, ավելի ցածրաճ այլատեսակը, որը ավելի ցրտադիմացկուն է և ուշ է ծաղկում։ Վերջինս կարելի է օգտագործել Նաև բոլոր գոտիներում՝ ալպինարիաների և քարապարտեզների ձևավորման համար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 330։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984-224 էջ
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խենոմելես ճապոնական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խենոմելես ճապոնական» հոդվածին։ |
| ||||||||||||||
