Jump to content

Խեղճ երեխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեղճ երեխա
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզութուրքերեն

Խեղճ երեխա (թուրքերեն՝ Zavallı Çocuk), 64 էջանոց պիես, գիրք, որը գրել է Նամըք Քեմալը 1873 թվականին, երբ նա աքսորված էր Ֆամագուստայում։ Առաջին անգամ այն բեմադրվել է Գեդիքփաշայի թատրոնում 1874 թվականի հունվարի 18-ին[1]։ Տեքստը գրքի ձևաչափով հրատարակվել է տարբեր հրատարակչությունների կողմից[2]։

Գրքի թեման սերն է և բաղկացած է երեք գործողությունից: Գրքի գլխավոր հերոսները Շեֆիքան և Աթան են: Աթան երիտասարդ տարիքում կորցրել է հորը և բնակություն հաստատել հորեղբոր՝ Հալիլ բեյի մոտ։ Նա այստեղ շարունակում էր իր բժշկական կրթությունը, և օրերի ընթացքում սիրահարվում է իր հորեղբոր՝ Հալիլ բեյի դստերը՝ Շեֆիքային։ Այս սերը փոխադարձ էր։ Տարիներ անց Շեֆիքային տեսած ու հավանած մի փաշա ուզում է ամուսնանալ Շեֆիքայի հետ և այս մասին խոսում է Հալիլ բեյի հետ։ Շաֆիքայի մայրը կարծում է, որ դստեր ամուսնությունը փրկություն կլինի, և ցանկանում է, որ նա ամուսնանա։ Թեև Շեֆիքան անհարմար էր զգում այս իրավիճակից, նա չէր կարող արտահայտել իր սերը Աթայի հանդեպ։ Աթան գալիս է տուն և ամեն ինչ իմանում։ Նա ոչինչ չէր կարող անել: Օրերն անցնում են, Շեֆիքան հիվանդանում է տուբերկուլոզով։ Նա չէր ուզում, որ Աթան տեսնի իրեն: Հալիլ բեյը Աթային տուն է կանչում։ Երբ Աթան տեսնում է Շեֆիքային հիվանդ վիճակում, դեղատնից թույն է գնում և ինքնասպանություն գործում։ Շեֆիքայի հիվանդությունը խորանում է, քիչ անց նա ևս մահանում է[3]։

  • Շեֆիքա - «Խեղճ երեխա» անունը ստացած պիեսի գլխավոր կերպարը: Շեֆիքան՝ 14-ամյա աղջիկ է, որը սիրահարվում է Աթային՝ այն տղամարդուն, ում հետ մեծացել էր, և փորձում է յուրովի բնորոշել այս զգացողությունը։ Նա ամաչկոտ երեխա է և չի ենթարկվում իր ընտանիքին։
  • Աթա - Նա պիեսի գլխավոր հերոս Շեֆիքայի մեծ սերն է։ Կերպար, որն օգտագործվում և ծառայում է որպես գործիք՝ բացատրելու Շաֆիկայի սիրո մեծությունը՝ իրադարձությունների հոսքին համահունչ։ Նա 19-ամյա երիտասարդ է բժշկական ֆակուլտետից։
  • Հալիլ Բեյ - Նա Շեֆիքայի հայրն է։ Իդեալական և լավ հայրական կերպար է, ով մտածում է իր դստեր բարեկեցության մասին բոլոր հանգամանքներում: Նա դրական տպավորություն է թողնում` դեմ լինելով դստեր բռնի ամուսնությանը փաշայի հետ:
  • Թահիրե Հանըմ - Շեֆիքայի մայրը և Հալիլ բեյի կինը։ Բացասական և չար կերպար պիեսում։ Նա այն մարդն է, ով ընտանիքում ֆինանսական դժվարությունների պատճառով փորձում է ստիպել իր երիտասարդ ու գեղեցկադեմ աղջկան ամուսնացնել փաշայի հետ։
  • Շերիֆե Հանըմ - Շեֆիքա Հանըմի տատիկը։
  • Թաբենդե - Հարճ[4]։

Բեմադրվել է 1874 թվականի հունվարի 18-ին Գեդիքփաշայի թատրոնում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Zavallı Çocuk, Namık Kemal, Elips Yayınları 1. Basım sf 46
  2. kitapyurdu.com https://www.kitapyurdu.com/index.php?route=product/search&filter_name=%22zavall%C4%B1%20%C3%A7ocuk%22%20%22nam%C4%B1k%20kemal%22. {{cite web}}: External link in |arşivurl= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |arşivtarihi= ignored (|archive-date= suggested) (օգնություն); Unknown parameter |arşivurl= ignored (|archive-url= suggested) (օգնություն); Unknown parameter |başlık= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |erişimtarihi= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014-10-24-ին. Վերցված է 2024-09-07-ին. {{cite web}}: External link in |arşivurl= (օգնություն); Unknown parameter |arşivtarihi= ignored (|archive-date= suggested) (օգնություն); Unknown parameter |arşivurl= ignored (|archive-url= suggested) (օգնություն); Unknown parameter |başlık= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |erişimtarihi= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |ölüurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020-02-11-ին. Վերցված է 2024-09-07-ին. {{cite web}}: External link in |arşivurl= (օգնություն); Unknown parameter |arşivtarihi= ignored (|archive-date= suggested) (օգնություն); Unknown parameter |arşivurl= ignored (|archive-url= suggested) (օգնություն); Unknown parameter |başlık= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |erişimtarihi= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |ölüurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]