Խելացի ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Նայ

Միջազգային հարաբերություններում խելացի ուժ (անգլ.՝ smart power) եզրույթը նշանակում է փափուկ ուժի (անգլ.՝ soft power) և կոշտ ուժի (անգլ.՝ hard power) համադրություն։ Այն սահմանվել է Միջազգային և ռազմավարական ուսումնասիրությունների (անգլ.՝ Center for Strategic and International Studies) կենտրոնի կողմից, որը սահմանվում է որպես մոտեցում, որը ընդգծում է ռազմականապես ուժեղ լինելու անհրաժեշտությունը, բայց նաև մեծապես հենվում է դաշինքների, համագործակցությունների, ինստիտուտների վրա՝ ամերիկյան ազդեցությունը ընդլայնելու և ԱՄՆ֊ի գործողությունների լեգիտիմությունը ապահովելու համար[1]։

Ջոզեֆ Նայը, որը Պաշտպանության պետքարտուղարի ասիստենտն է եղել Բիլ Քլինթոնի վարչակազմում և փափուկ ուժի մարտավարության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ է, պնդում է, որ մերօրյա արտաքին քաղաքականության ամենաարդյունավետ մարտավարությունը փափուկ և կոշտ ուժերի համակցության կիրառումն է։ Միայն փափուկ ուժը կամ կոշտ ուժը կիրառելը սովորաբար լինում է անբավարար[2]։ Նայը օգտագործում է ահաբեկչության օրինակը՝ նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարելիս պետք է կիրառել խելացի ուժ։ Նա պարզաբանում է, որ Թալիբանի կառավարության սրտերը և միտքը փոխելու համար միայն փափուկ ուժ կիրառելը բավարար չէ․ դրանում պետք է ներառվեն նաև ուժային բաղադրիչներ։ Բայց հատկապես իսլամական աշխարհի հետ առնչվելիս փափուկ ուժը խիստ անհրաժեշտություն է, քանի որ միայն կոշտ ուժի օգտագործումը կարող է հանգեցնել անկանխատեսելի վատ հետևանքների։ Համաձայն Չեսթեր Քրոկերի՝ փափուկ ուժը․ «ներառում է դիավանգիտական, համոզելու, կարողությունների զարգացման մարտավարությունը, որը ազդեցություն է գործում այն միջոցներով, որոնք ծախսատար չեն և ունեն քաղաքական և սոցիալական լեգիտիմություն․ սա ներառում է և՛ ռազմական ուժի, և՛ դիվանագիտության բոլոր միջոցների ներգրավում»[3]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Նայի փափուկ ուժի մասին գիրքը

«Խելացի ուժ» եզրույթի ծագումը վիճեի է․ այն վերագրվում է և՛ Ջոզեֆ Նային, և՛ Սյուզան Նոսելին։ Սյուզան Նոսելը ՄԱԿ֊ում ԱՄՆ֊ի փոխդեսպանն է եղել Քլինթոնի վարչակազմում։ Նա այս արտահայտությունը օգտագործել է «Արտաքին հարաբերություններ» (անգլ.՝ Foreign Affairs) ամսագրում 2004 թվականին, որը վերանգրված էր «Խելացի ուժ․ պանհանջելով լիբերալ միջազգայնականացում» (անգլ.՝ "Smart Power: Reclaiming Liberal Internationalism")[4]։ Նա քննադատության է ենթարկում նաև Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որը արհամարհում է և՛ խելացի ուժի, և՛ փափուկ ուժի դերը արտաքին հարաբերություններում։ Նա մասնավորապես նշում է, որ Թրամփի վարչակազմը չի կիրառում այն գործիքները և մեթոդները, որը Ջոզեֆ Նայը կոչում է փափուկ ուժ։ Ապա ավելացնում է, որ նրանք անտարբեր են նաև իր առաջ քշած խելացի ուժի տեսության նկատմամբ, որը առաջարկում է օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները, ինպես նաև անհրաժեշտության դեպքում ձեռնպահ չմնալ ռազմական ուժի կրառումից[5]։

Ջոզեֆ Նայը, այնուամենայնիվ, պնդում է, որ խելացի ուժ եզրույթը օգտագործել է դեռևս 2003 թվականին՝ հակադրվելու համար այն մոլորությանը, որ միայն փափուկ ուժը բավարար է արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու համար[6]։ Նա ստեղծել է այս եզրույթը Բուշի վարչակազմի կոշտ քաղաքականությանը այլընտրանք առաջարկելու համար։ Նայը նշում է, որ խելացի ուժի մարտավարությունը հնարավորություն է տալիս համատեղելու փափուկ և կոշտ ուժերի ընձեռած հնարավորությունները՝ հաշվի առնելով, թե կախված իրավիճակից որը պետք է առավել կարևորել։ Նա պնդում է, որ շատ դեպքերում միայն փափուկ ուժը բավարար է, բայց օրինակ զսպելու համար Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը կոշտ ուժը կարող է փափուկ ուժից արդյունավետ լինել[7]։ «Ֆինանսական ժամանակներ» (անգլ.՝ Financial times) ամսագրի խոսքերով՝ «խաղաղության հասնելու համար ԱՄՆ֊ը պետք է դրսևորի փափուկ ուժ գործադրելու համար այնքան հմտություններ, ինչքան պատերազմում հաղթելու համար օգտագործում է կոշտ ուժը[8]»։ Խելացի ուժը ենթադրում է բազմակողմ դիվանագիտություն և նպաստում է արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։

Նայը փաստում է, որ հաջողակ և արդյուանվետ խելացի ուժի 21֊րդ դարի էությունը չի ենթադրում ուժի մաքսիմալացում կամ հեգեմոնիայի պահպանում։ Ավելին, այն գտնում է ուղիներ ռեսուրսները համատեղելու համար, որը հանգցենում է հաջողակ մարտավարությունների ուժերի միախառնմանը նոր համատեքստում[9]։ Հաջողակ խելացի ուժի մարտավարությունը պետք է պատասխանի հետևյալ հարցերին․

  1. Ինչպիսի՞ արդյունքն է նախընտրելի[10],
  2. Ո՞ր ռեսուրսներն են հասանելի և ի՞նչ համատեքստում[10],
  3. Որո՞նք են դիրքորոշումները ազդեցության ենթակա թիրախների նկատմամբ[11]
  4. Ինչքա՞ն է հաջողության հասնելու հավանականությունը[11]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաքս Բրիտանիկայի (անգլ.՝ Pax Britannica) ժամանակներից (1915֊1914 թվականներ) ի վեր Միացյալ Թագավորությունը կրառել է ազդեցության և հարկադրանքի համադրությունը միջազգային հարաբերություններում[12]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խելացի ուժ եզրույթը առաջացել է անցած տասնամյակում, բայց դրա տեսությունն ունի իր արմատները ԱՄՆ֊ի վաղ շրջանի պատմության մեջ․ այն այսօր տարածված գաղափար է միջազգային հարաբերություններում։

1901 թվական․ նախագահ Թեոդոր Ռուզվելտը հայտարարել է․ «Խոսի՛ր փափուկ, բայց ձեռքումդ ունեցիր մեծ մահակ»։

1948 թվական․ ԱՄՆ֊ը նախաձեռնեց մեծածավալ խաղաղասիրական ծրագրեր փափուկ ուժի համատեքստում՝ ներառյալ հեռարձակումներ, տեղեկատվության փոխանակում ամբողջ աշխարհում` Խորհրդային Միության ազդեցության տարածման դեմն առնելու համար։

1991 թվական․ Սառը պատերազմի ավարտը նախանշվեց Բեռլինի պատի քանդելով, որը տեղի ունեցավ կոշտ և փափուկ ուժերի համատեղման արդյունքում։ Սառը պատերազմի ամբողջ ընթացքում կոշտ ուժը օգտագործվում էր Խորհրդային Միության ագրեսիան զսպելու, իսկ փափուկ ուժը՝ կոմունիզմի գաղափարախոսությունը քայքայելու համար։ Ջոզոֆ Նայն ասել է․ «Երբ Բեռլինի պատը վերջապես փլուզվեց, այն քանդվեց ոչ թե հրետանային միջոցների կողմից, այլ մուրճերի և տրակտորների կողմից․ սա արդյունքն էր կոմունիզմի գաղափարախոսության քայքայման[13]»։

2004 թվական․ Ջոզեֆ Նայը «խելացի ուժ» եզրույթը օգտագործեց իր «Փափուկ ուժ․ միջոցներ համաշխարհային քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար» (անգլ.՝ "Soft Power: The Means to Success in World Politics") գրքում։ Նա գրում է․ «Խելացի ուժը ո՛չ փափուկ ուժն է, ո՛չ էլ կոշտ․ այն երկուսը միասին է»[14]։

2007 թվական․ Իրաքում պատերազմի և 2001 թվականի սեպտմեբերի 11֊ի ահաբեկչության լույսի ներքո Բուշի վարչակազմը քննադատության էր ենթարկվում կոշտ ուժի չափից շատ կիրառման համար։ Հակադրվելու համար այս կոշտ ուժային մարտավարությանը Միջազգային և ստրատեգիական ուսումնասիրությունների (անգլ.՝ Center for Strategic and International Studies) կենտրոնը ստեղծեց «Փափուկ ուժի հանձնաժողով», որը ներկայացնելու էր խելացի ուժի տեսությունը ԱՄՆ֊ի՝ հետիրաքյան պատերազմի արտաքին քաղաքականությունը կողմնորոշելու համար[1]։ Զեկույցը մատնանշեց հինգ առանցքային տիրույթներ ԱՄՆ֊ի արտաքին քաղաքականության համար։ Դրանք են․ դաշինքներ, համաշխարհային զարգացում, հանրային դիվանագիտություն, տնտեսական ինտեգրացում, տեխնոլոգիաներ և նորամուծություններ[1]։

2009 թվական. Միջազգային և ստրատեգիական ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակեց երկրորդ զեկույցը «Հետաքննելով նոր բազմակողմանիությունը» (անգլ.՝ "Investing in a New Multilateralism") վերնագրով, որով դիտարկվում էր խելացի ուժի տեսությունը միջազգային հարաբերությունների համատեքստում։ Զեկույցը դիտարկում է ՄԱԿ֊ը որպես գործիք ԱՄՆ֊ի խելացի ուժի քաղաքականության իրականացման համար։ ՄԱԿ֊ի միջոցով ԱՄՆ֊ը իրակացնում է իր քաղաքականությունը բազմակողմ տիրույթում[15]։ 2009 թվական․ Օբամայի վարչակազմի օրոք խելացի ուժը դարձավ արտաքին քաղաքականության մարտավարության առանցքային անկյունաքարը։ Սա տարածում գտավ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Սենատի լսումների ժամանակ հուվնարի 13֊ին ունեցած զեկույցից հետո․

Aquote1.png Մենք պետք է օգտագործենք խելացի ուժ կոչվող մարտավարությունը․․․գործիքների մի ամբողջ շարան․․․դիվանագիտական, տնտեսական, ռազմական, քաղաքական, օրինական և մշակութային․․․ընտրելով ճիշտ գործիքը, կամ գործիքակազմը ցանակցած իրադրության համար։ Խելացի ուժի շնորհիվ դիվանագիտությունը կլինի արտաքին քաղաքականության առաջնային մասը[16]։ Aquote2.png

Ե՛վ Սյուզան Նոսելը, և՛ Ջոզեֆ Նայը դրվատանքով հանդես եկան Հիլարի Քլինթոնի մոտեցման վերաբերյալ, քանի որ ԱՄՆ֊ի արտաքին քաղաքականությունը այդուհետ հենվելու էր խելացի ուժի վրա[17]։

2011 թվական․ Բարաք Օբամայի 2011 թվականի ելույթը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վերաբերյալ մատնանշում էր խելացի ուժի մարտավարությունը՝ ի հավելումն ռազմական ուժի և դիվանագիտության՝ որպես արտաքին քաղաքականության հայեցակարգի երրորդ սյուն[18]։

Ժամանակակից կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի կառավարության 2015 թվականի Ստրատեգիական պաշտպանության և անվտանգության ռազմավարությունը հիմնված էր փափուկ և կոշտ ուժերի մարտավարությունների համատեղման վրա[19][20][21][22][23]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին որոշ գիտնականներ ձգտում են տարբերակել խելացի ուժը փափուկ ուժից՝ ներառելով նաև ռազմական միջոցները պետական ռազմավարության մեջ՝ որպես խելացի ուժի ավելի լայն փիլիսոփայություն։ Քրիստիան Ուհիթոնը, որը Ջորջ Բուշի վարչակազմում Պետդեպարտամենտի պաշտոնյա է եղել, ներկայցրել է փափուկ ուժը որպես մեծ թվով ֆինանսական, մշակութային, լրտեսական, տնտեսական և ռազմական գործողություններ, որը պետությունները կարող են օգտագործել պատերազմի պայմաններում, բայց առավել արդյունավետ ձևով խաղաղ ժամանակ[24]։ Ուհիթոնը հղում է կատարում ԱՄՆ֊ի արտաքին քաղաքական գործունեությանը սկսած Սառը պատերազմից, ներառելով նաև Կենտրոնական հետախուզական վարչության հովանավորած ծրագրերը, և կոչ է անում օգտագործել դրանք ԱՄՆ֊ի ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարելու համար, որոնք առաջացնում են Չինաստանը, Իրանը և իսլամիստները[25]։

Խելացի ուժ կիրառելու մարտահրավերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Առնչվելով այսօրվա ասիմետրիկ սպառնալիքներին ուղղված ԱՄՆ֊ի և համաշխարհային անվտանգության դեմ» (անգլ.՝ "Dealing with Today's Asymmetric Threat to U.S. and Global Security") գիտաժողովի՝ արդյունավետ խելացի ուժի մարտավարությունը բախվում է բազմաթիվ մարտահրավերների խելացի ուժի տեսությունը գործնականում կիրառելու ժամանակ։ Այսօր խելացի ուժ կիրառելը պահանջում է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, քանի որ այն գործում է ասիմետրիկ սպառնալիքների միջավայրում՝ կիբերանվտանգությունից մինչև ահաբեկչություն։ Այս սպառնալիքները գոյություն ունեն միջազգային ասպարեզում՝ դրանով ավելացնելով ևս մեկ խոչընդոտ խելացի ուժի մարտավարության համար։ Այս խոչընդոտները հաղթահարելու համար գիտաժողովը առաջարկում է կիրառել հետևյալ գործոնները․ օրենքի գերակայություն, կազմակերպչական արգելապատնեշներ, խելացի ուժի ֆինանսավորում և մարտավարական կապերի ամրապնդում[26]։

Օրենքի գերակայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խելացի ուժի հայեցակարգը և՛ ներքին, և՛ միջազգային մակարդակում իրականացնելու համար, ԱՄՆ֊ը պետք է զարգացնի իրավական շրջանակները խելացի ուժի ընձեռած հնարավորություններից լիարժեքորեն օգտվելու համար։ Խելացի ուժի իրականացման համար օրենսդրական հիմքը զարգացնելը, այուամենայնիվ, պահանջում է այս ասիմետրիկ սպառնալիքների ճշգրիտ ընկալում, որ երբեմն շատ բարդ է։ Կիբերանվտանգության տիրույթը, օրինակ, չափազանց խճճված է։ Հետևաբար պետք է լիարժեք պատկերացնել ասիմետրիկ սպառնալիքները օրեսնդրական հիմքը բարեփոխելու համար[26]։

Կազմակերպչական արգելափակոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խելացի ուժի մոտեցումների իրականացման անկարողությունը, որն առաջանում է գործակալությունների ներսում կազմակերպչական բնույթի ձախողումների պատճառով, ևս մեկ խոչընդոտ է խելացի ուժի մարտավարության արդյունավետ իրականացման համար։ Գործակալությունները հաճախ ունենում են կա՛մ համապատասխան լիազորությունների, կա՛մ ռեսուրսների պակաս խելացի ուժ կիրառելու համար։ Խելացի ուժի երկարատև և կայուն կիրառման միակ ճանապարհը այս կազմակերպչական խնդիրներին առերեսվելն է, ինչպես նաև կոշտ և փափուկ ուժերի ռեսուրսների համակարգման և մատչելիության զարգացումն է։

Խելացի ուժի ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ ֆինասկան ճգնաժամերի պատճառով ֆինանսավորումը դարձել է առանցքային խոչընդոտ խելացի ուժի իրականացման համար։ Համաձայն Դարպասների քարտուղարության՝ կա մեծ պահանջ քաղաքացիական գործընթացների ֆինասնավորման աճի համար դիվանագիտության, մարտավարական հաղորդակցության, արտաքին օգնության, քաղաքացիական գործողությունների և տնտեսական վերակառուցման բնագավառներում։ Խելացի ուժի արդյունավետ կիրառման համար ԱՄՆ֊ի բյուջեն պետք է վերանայվի և նոր հավասարկշռություն ստեղծվի այնպես, որ ոչ ռազմական արտաքին քաղաքական ծրագրերը ստանան ավելի շատ ֆինանսավորում։ Սակայն ռազմական ծախսերը զոհաբերելը կարող է թուլացնել պետության պաշտպանունակությունը[26]։

Մարտավարական հաղորդակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկալման ասիմետրիկությունները, համաձայն զեկույցի, մեծ խոչընդոտ են մարտավարական հաղորդկացությունների համար։ Երկարատև խելացի ուժի մարտավարությունը կչափավորի բացասկան ընկալումները՝ քննարկման դնելով այս սպառնալիքների բնույթը և ստեղծելով հարթակ այս մարտավարության իրականացման համար։ Զեկույցը պնդում է, որ մարատավարական հաղորդակցության կենտրոնական դերը պետք է վերապահված լինի կրթությանը՝ ամերիկյան ժողովրդավարական արժքեներով և պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ոգով[26] համակված։

ՄԱԿ֊ը՝ որպես խելացի ուժի գործիք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ֊ի կենտրոնակայանը Նյու Յորքում

Խելացի ուժի իրականացման գործիքակազմի մեջ մասնագետները առանձնացնում են ՄԱԿ֊ի դերը։ Միջազգային և մարտավարական ուսումնասիրությունների կենտրոնը 2009 թվականի հունվարին հրապարակեց մի զեկույց, որը բացահայտում էր ՄԱԿ֊ի դերը՝ որպես ԱՄՆ֊ի խելացի ուժի գործիքի[15]։ Զեկույցը պնդում է, որ բազմաբևեռ աշխարհում ՄԱԿ֊ը չի կարող համարվել դարն ապրած կառույց, այլ պետք է դիտարկվի որպես մարտավարական մտածողության գործիք մեր պետությունների առջև ծառացած բազմակողմանիության պայմաններում[15]

Խելացի ուժի համաշխարհային հեռանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ֊Չինաստան հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Չինաստանի նախագահ Խի Ջիպինգի հետ Պեկինում

2011 թվականին Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղորդմամբ ԱՄՆ֊ը կսկսի փոխել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նկատմամբ իր մտադրությունները՝ ստեղծելով մարտավարական հարաբերություններ ԱՄՆ֊ի և Չինաստանի միջև, որը շատ կարևոր է տարածաշրջանի նկատմամբ հետագա արտաքին քաղաքականության պլանավորման համար։ Վերոհիշյալ ուսումնասիրությունների կենտրոնի «Խելացի ուժը ԱՄՆ֊Չինաստան հարաբերություններում» զեկույցը առաջարկում է խելացի ուժի տեսության մի քանի միջոցներ Չինաստանի հետ ռազմավարական կապերը ամրապնդելու համար[27]։ Միակողմանի գործողությունների վրա հենվելու փոխարեն՝ ԱՄՆ֊ը և Չինաստանը պետք է համատեղեն իրենց խելացի ուժի միջոցները տարածշրջանում խաղաղության և կայուն զարգացմանը նպաստելու համար։ Զեկույցը այուամենայնիվ ընգծում է, որ ԱՄՆ֊Չինաստան հարաբերությունները պետք է զարգացվեն առանց Չինաստանի սև֊սպիտակ տեսլականի․ հարաբերությունները պետք է լինեն գործընկերային տարածաշրջանում կայունության ամրապնդման համար։

ԱՄՆ֊Թուրքիա հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի նախագահ Էրդողանը ԱՄՆ֊ի նախկին նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ

Օբամայի վարչակազմը շարունակաբար ընգծում էր խելացի ուժի մարտավարության կարևորությունը Մերձավոր Արևելքի երկրների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում, քանի որ այն ունի տարածաշրջանում ուժային կենտրոն դառնալու նկրտումներ[28]։ Լինելով ՆԱՏՕ֊ի միակ մուսուլման անդամը՝ Թուրքիան կորող է ծառայել որպես լծակ ոգեշնչելու տարածաշրջանի մյուս պետություններին իր օրինակին հետևելու համար։ Ստեղծելով գործընկերային հարաբերություններ Թուրքիայի հետ և կիրառելով խելացի ուժի մարտավարությունը, այն կարող է դառնալ կամուրջ Արևելքի և Արևմուքտի միջև։ ԱՄՆ֊Թուրքիա հարաբերությունները խելացի ուժի մարտավարության շրջանակներում կարող է օգնել վերջինիս մեծացնել իր տարածաշրջանային ազդեցությունը, և դրանով այն կդառնա ՆԱՏՕ֊ի ավելի կարևոր անդամ։

Վեճեր խելացի ուժի դերի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխակերպող դիավանագիտությունն ընդդեմ խելացի ուժի մարտավարության[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնդոլիզա Ռայսը, որ Բուշի վարչակազմում զբաղեցնում էր Պետքարտուղարի պաշտոնը, ձևակերպեց «Փոխակերպող դիվանագիտություն» (անգլ.՝ Transformational Diplomacy) տերմինը՝ նկարագրելու համար Բուշի վարչակազմի՝ դեմոկրատիային նպաստելու և տարածելու քաղաքականությունը[29]։ Փոխակերպող դիվանագիտությունը հակասում է խելացի ուժի տեսությանը, քանի որ վերջինս օգտագործում է կոշտ և փափուկ ուժերի ռեսուրսները՝ իրավիճակային հիմունքներով։ Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը հիմնված էր խելացի ուժի մարտավարության վրա և փորձում էր պահել բալանսը ուժի և դիվանագիտության միջև։

Խելացի ուժը որպես ամերիկյան իմպերիալիզմի գործիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսթոն Գլոբի հետ հարցազրույցի ժամանակ լրագրող Անա Մունդոուն հարց ուղղեց Ջոզեֆ Նային այն կարծիքի վերաբերյալ, որ խելացի ուժը ամերկյան իմպերիալիզմի բարեկամական կողմն է[30]։ Երկար ժամանակ Բուշի հայեցակարգը ևս քննադատության թիրախ էր իմպերալիստական լինելու պատճառով, քանի որ այն կենտրոնանում էր ԱՄՆ֊ի և իր դաշնակիցների մնացած աշխարհի ննկատմամբ ազդեցության վրա։ Ջոզեֆ Նայը պաշտպանեց խելացի ուժի գաղափարը՝ պնդելով, որ այս քննադատությունները գալիս են խելացի ուժի տեսության թյուրիմացաբար ընկալումներից։ Նա նշեց, որ այս տեսությունը կարող է օգտագործվել ոչ միայն ԱՄՆ֊ի, այլև ցանկացած պետության կողմից։ Բարաք Օբաման բնորոշել է ԱՄՆ֊ի առաջնայնությունը՝ որպես գործընկերոջ ոգի, այլ ոչ թե տիրոջ ոգի[31]։

Խելացի ուժի անարդյունավետ օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեն Ադելմանը «Ոչ այսչափ խելացի ուժ» (անգլ.՝ "Not-So-Smart Power")կոչվող հոդվածում փաստում է, որ չկա հարաբերակցություն ԱՄՆ֊ի օգնության և արտերկրում ազդեցություն ունենալու կարողության միջև[32]։ Նա մատնանշում է․ այն պետությունները, որոնք ստանում են ավելի շատ արտաքին օգնություն, ինչպիսիք են Եգիպտոսը և Պակիստանը, ավելի քիչ են համահունչ ամերիկյան արժեքներին, քան այն պետությունները, որոնք ստանում են ավելի քիչ օգնություն, կամ ընդհանրապես չեն ստանում։ Այսպիսով նա քննադատում է խելացի ուժի գործիքները, որպիսիք են արտաքին օգնության և փոխանակման ծրագրերը, քանի որ դրանք համարում է անօգուտ և անարդյուանվետ ամերիկյան ազգային շահերին ծառայելու գործում։

Հին ինստիտուտների և դաշիքների վիճարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խելացի ուժի կիրառումը ԱՄՆ֊ի մարտավարությունում քննդատության է ենթարկվում նաև «Խելացի ուժ» աշխատության հեղինակ Թեդ Գալեն Կարպենթերի կողմից։ Նա հատկապես քննադատում է այդ քաղաքականության իրականացման կապելը «ժամկետանց» կազմակերպությունների, օրինակ ՆԱՏՕ֊ի հետ[33]։ Կարպենտերը իր մոտեցնումները բացատրում է ասելով․ «Ամերիկան չպետք է լինի և չպետք է ձգտի լինել համաշխարհային ոստիկանի և համաշխարհայի սոցիալական աշխատողի համատեղում»։ Հին կազմակերպությունների հետ հույսեր կապելու փոխարեն՝ ԱՄՆ֊ը պետք է վերամտածի նոր դաշինքների մասին, որոնք համահունչ կլինեն արտաքին քաղաքական նոր ծրագրերին։ Կարպենտերը մտավախություն ունի, որ խելացի ուժի պատճառով բուն ամերիկյան շահերը կարող են զոհաբերվել հանուն համաշխարհային հանրության շահերի։


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Փափուկ ուժ


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «CSIS Commission on Smart Power: A Smarter, More Secure America.»։ Center for Strategic and International Studies։ Վերցված է 12 April 2012 
  2. Gavel Doug։ «Joseph Nye on Smart Power»։ Harvard University Kennedy School։ Վերցված է 26 April 2012 
  3. Crocker, Chester A,, Hampson, Fen Osler, Aall, Pamela R. (2007)։ Leashing the Dogs of War: Conflict Management in a Divided World։ US Institute of Peace Press։ էջ 13։ ISBN 978-1-929223-97-8 
  4. Nossel Suzanne։ «Smart Power»։ Foreign Affairs։ Վերցված է 12 April 2012 
  5. http://edition.cnn.com/2017/03/05/opinions/trumps-worrying-foreign-policy-nossel-opinion/index.html
  6. Nye Joseph։ «Get Smart: Combining Hard and Soft Power»։ Foreign Affairs։ Վերցված է 12 April 2012 
  7. Nye Joseph։ «Wielding Smart Power in World Affairs»։ Boston Globe։ Վերցված է 12 April 2012 
  8. Nye, Joseph. Soft Power: The Means to Success in World Politics (New York: Public Affairs, 2004).
  9. Nye Joseph S. (2011)։ The Future of Power։ New York: PublicAffairs։ էջեր 207–208։ ISBN 9781586488925 
  10. 10,0 10,1 Nye Joseph S. (2011)։ The Future of Power։ New York: PublicAffairs։ էջ 208։ ISBN 9781586488925 
  11. 11,0 11,1 Nye Joseph S. (2011)։ The Future of Power։ New York: Public Affairs։ էջ 209։ ISBN 9781586488925 
  12. Sondhaus Lawrence (2009)։ Soft power, hard power, and the Pax Americana։ Taylor & Francis։ էջեր 204–8։ ISBN 0415545331 
  13. Nye Joseph։ «Get Smart: Combining Hard and Soft Power»։ Foreign Affairs 
  14. Nye Joseph (2004)։ Soft Power: The Means to Success in World Politics։ New York: Public Affairs։ էջ 32 
  15. 15,0 15,1 15,2 «Investing in a New Multilateralism»։ Center for Strategic and International Studies։ Վերցված է 12 April 2012 
  16. Clinton Hillary։ «Clinton: Use "Smart Power" in Diplomacy»։ CBSNews։ Վերցված է 12 April 2012 
  17. Etheridge Eric։ «How Soft Power got Smart»։ The New York Times։ Վերցված է 12 April 2012 
  18. «Obama's Speech on the Middle East and North Africa»։ Council on Foreign Relations։ Վերցված է 12 April 2012 
  19. «National Security Strategy and Strategic Defence and Security Review 2015»։ HM Government։ November 2015։ Վերցված է 23 November 2015 
  20. «The 2015 Strategic Defence and Security Review and its Implications»։ Gresham College։ 27 October 2015։ Վերցված է 18 November 2016 
  21. «Strategic Defence and Security Review — Motion to Take Note»։ TheyWorkForYou։ 3 December 2015։ Վերցված է 18 November 2016 
  22. «Shadow defence secretary Vernon Coaker to call for 2015 review to focus more on long-term strategy and 'smart power'»։ The Guardian։ 24 March 2014։ Վերցված է 18 November 2016 
  23. «Smart power in defence»։ Ministry of Defence։ 13 March 2012։ Վերցված է 18 November 2016 
  24. «TheDC Interview: Christian Whiton explains ‘smart power’»։ The Daily Caller։ Վերցված է 27 May 2014 
  25. «Warfare of Ideas’»։ The Weekly Standard։ Վերցված է 27 May 2014 
  26. 26,0 26,1 26,2 26,3 «Dealing with Today's Asymmetric Threat to U.S. and Global Security»։ CACI։ Վերցված է 12 April 2012 
  27. «Smart Power Relations in U.S.-China Relations»։ Center for Strategic and International Studies։ Վերցված է 30 April 2012 
  28. Fotoui Eleni։ «Smart Power and U.S. Turkish Relations»։ Expert Advisory Group (EAG)։ Վերցված է 30 April 2012 
  29. Dimitrova Anna։ «Obama's Foreign Policy: Between Pragmatic Realism and Smart Diplomacy»։ Վերցված է 12 April 2012 
  30. Mundow Anna։ «Wielding "Smart Power" in World Affairs»։ Boston Globe։ Վերցված է 12 April 2012 
  31. Dimitrova Anna։ «Obama's Foreign Policy: Between Pragmatic Realism and Smart Policy?»։ Վերցված է 12 April 2012 
  32. Adelman Ken։ «Not-So-Smart Power»։ Boston Globe։ Վերցված է 12 April 2012 
  33. Bandow Doug։ «A Prudent Foreign Policy»։ Freedom Daily։ Վերցված է 30 April 2012