Խելացի ժամացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խելացի ժամացույցը ձեռքին կապված վիճակում

Խելացի ժամացույց (անգլ.՝ smart watch), ինչպես նաև սմարթ ժամացույց, ծրագրավորված ձեռքի ժամացույց ընդլայնված ֆունկցիաներով, ինչը թույլ է տալիս հաճախ համեմատել սմարթֆոնների հետ։ Առաջին մոդելները կատարել են պարզ գործողությունները՝ կատարել են հաշվիչի դեր կամ խաղային սարքերի։ Ժամանակակից ժամացույցները կրվող համակարգիչներ են։ Խելացի ժամացույցների շատ մոդելներում կան տեղադրված հավելվածներ և ղեկավարվում են բջջային օպերացիոն համակարգերով։ Որոշ մոդելների միջոցով կարելի է պատասխանել զանգերին և ուղարկել հաղորդագրություն։ Ժամացույցների որոշ մոդելները աշխատում են սմարթֆոնի հետ կից և նման պարագայում նրանք դառնում են օգնող էկրան և կարող են տեղեկացնել տիրոջը նոր ծանուցումների մասին։

Չի կարելի շփոթել խելացի ժամացույցները ֆիտնես թրեքերների հետ, որոնք իրենցից ներկայացնում են սարք, որը կցելով սմարթֆոնին թույլ է տալիս հետևել օգտատիրոջ ֆիզիկական վիճակը։ Ի տարբերություն ֆիտնես թրեքերների խելացի ժամացույցները թույլ են տալիս տեղադրել հավելյալ հավելվածներ, որով և ընդյանում են ժամացույցի ֆունկցիաները։

Խելացի ժամացույցների հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խելացի ժամացույցները կարող են իրենց մեջ ներառել՝ տեսախցիկ, աքսելեոմետր, ջերմաչափ, բարոմետր, կողմնացույց, խրոնոգրաֆ, հաշվիչ, բջջային հեռախոս, սենսորային էկրան, GPS, ձայնարկիչ և այլն։ Որոշ խելացի ժամացույցներ ունակ են կատարել սպորտային թրեքերների դեր։ Այսպիսի մոդելները կարող են իրենց մեջ ունենալ որոշ մարզական հավելվածներ։

Ինչպես և այլ համակարգիչները, խելացի ժամացույցները կարող են հավաքել տեղեկություն ներքին կամ արտաքին սենսորների միջոցով։ Նրանք կարող են ղեկավարել կամ ստանալ տվյալներ այլ սարքերից և համակարգիչներից։ Նրանք հաճախ ապահովում են անլար տվյալների փոխանցման տեխնոլոֆիաներ, ինչպիսին են օրինակ՝ Bluetooth, Wi-Fi, և տարատեսակ նավիգացիոն տեխնոլոգիաներ՝ GPS[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թվային ժամացույցները թողարկվել են 1972 թվականին Pulsar բրենդով և մշակվել են Hamilton Watch Company-ում։ Pulsar բրենդը գնվեց 1978 թվականին Seiko ընկերության կողմից։ 1982 թվականին թողարկվեց նոր մոդել Pulsar (NL C01), որը կարող էր իր մեջ պահել 24 թիվ, ինչն էլ դարձրեց նրանց առաջին ծրագրավորված հիշողության ժամացույցները։ 1980-ական թվականներին անհատական համակարգիչների զարգացման հետ միասին, Seiko թողարկեց ժամացույց, որը ունակ էր կատարելու հաշվարկներ։ Data 2000 մոդելում տեղադրվեցին ստեղներ տվյալներ ներմուծելու համար։ Այս մեդելը կարողանում էր հիշել 2000 սիմվոլ։

1980-ական թվականներին Casio ընկերությունը նույնպես շուկա հանեց խելացի ժամացույցների հաջող շարք։ Casio-ին նաև թողարկեց «խաղային ժամացույցներ»։

Seiko RC շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին թողարկված RC-1000 դարձավ առաջին համակարգիչների հետ միացվող ժամացույցը։ Սա կարող էի միանալ այդ ժամանակներ հայտնի շատ համակարգիչների այդ թվում՝ Apple II, II+ և IIe, Commodore 64, IBM PC, NEC 8201 և այլն։

1985 թվականին «Seiko Epson» բրենդի հետ համատեղ թողարկվեց RC-20 մոդելը։ Ժամացույցներում տեղադրված էր 8 բիթանոց SMC84C00 Z-80 միկրոպրոցեսոր և օժտված էր 8 ԿԲ ներքին և 2 ԿԲ օպերատիվ հիշողությամբ։ Նրանուց կար տեղադրված առաջադրանքների պլանավորման, նշումների, միջազգային ժամային գոտիների և հաշվիչի հավելվածներ։ 42 x 32 էկրանը զգայուն էր հպումների համար։ Այս մոդելը նույնպես կարելի էր կցել համակարգչին։

1985 թվականին թողակվեց նաև RC-4000 մոդելը, որը համարվում էր «աշխարհի ամենափոքր համակարգչային տերմինալը»։ Նույն թվականին թողարկված RC-4500 մոդելը աչքի էր ընկնում կաղապարի ավելի վառ գույներով։

Linux-ի հիման վրա ստեղծված ժամացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին IBM-ը ցուցադրեց ձեռքի ժամերի օրինակը, որը աշխատում էր Linux օպերացիոն համակարգով։ Առաջին մոդելը մարտկոցից կարող էր աշխատել 6 ժամ, հետագայում այս թիվը աճեց մինչև 12-ին։ Այս մոդելը ուներ 8 ՄԲ հիշողութույն և աշխատում էր Linux 2.2 համակարգով։ Հետագայում ժամացույցի վրա ավելցրեցին բարոմետր և մատնհեթքի ընթերցիչ։ IBM սկսեց համագործակցել Citizen-ի հետ WatchPad-ը ստեղծելու համար։ WatchPad 1.5-ը ուներ էկրանի 320 x 240 կետայնություն և աշխատում էր Linux 2.4-ով։ Ժամացույցը ուներ օրացույցի ֆունկցիա, ապահովում էր Bluetooth միացում, նաև օժտված էր 8 ՄԲ օպերատիվ և 12 ՄԲ ներքին հիշողությամբ։ Citizen-ը այս ժամացույցները նախատեսել էր աշակերտների և բիզնեսմեների համար։ Սկզբնական գինը կազմում էր $399:

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 5-ին ընկերությունների ցանկում, որոնք զբացվում են խելացի ժամացույցների ստեղծմամբ, հայտնվել էին ընկերություններ ինչպիսք են՝ Acer, Apple, BlackBerry, Foxconn, Google, LG, Microsoft, Qualcomm, Samsung, Sony, և Toshiba։

2013 թվականի սեպտեմբերին թողարկվեցին Samsung Galaxy Gear, Sony SmartWatch 2, Qualcomm Toq խելացի ժամացույցները։ Pebble ընկերությունը 2013 թվականի նոյմեբերին հայտնեց, որ իր խելացի ժամացույցներից վաճառել է 190 000 հետ։

2015 և բարձր[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին վաճառքի դուրս եկավ Apple Watch-ը, որը ցուցադրվել էլ 2014 թվականի սեպտեմբերին։

2018 թվականին ուկրանիական Force Emotion ստարթափը սկսեց արտադրել իր առաջին խելացի ժամացույցները [2]։

Օպերացիոն համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմանական օպերացիոն համակարգերը համարվում են Google և Apple-ի կողմից արված առաջարկները[3]

  • Android Wear օգտագործվել է LG G Watch, Moto 360, Samsung Gear Live, LG G Watch R, Sony Smartwatch 3, Asus Zen Watch և այլն
  • watchOS օգտագործվում է միայն Apple Watch

Սակայն կան ավելի քիչ տարածում ունեցող ՕՀ-ներ[4][5]

  • Tizen՝ Samsung Gear, Samsung Gear 2, Samsung Gear Neo, Samsung Gear S
  • Pebble OS՝ Pebble և Pebble Steel
  • Android՝ Omate TrueSmart, Sony Smartwatch, Sony Smartwatch 2
  • Garmin OS՝ Garmin Fenix, Garmin Vivomove, Garmin Forerunner
  • Suunto OS՝ Suunto Spartan, Suunto 9 Baro

Շուկայի զարգացման հեռանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին IHS ընկերության գնահատականով շուկայում խելացի ժամացույցների արտագրությամբ պետք է զբաղվի Apple-ը իր Apple Watch ժամերով[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]