Խեժափիճի եվրոպական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խեժափիճի եվրոպական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Սոճազգիներ
Ցեղ Խեժափիճի
Տեսակ Խեժափիճի եվրոպական
Լատիներեն անվանում
Larix decidua
Հատուկ պահպանություն

Խեժափիճի եվրոպական (լատ.՝ Larix decidua), սոճազգիներ ընտանիքի, խեժափիճի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ծառեր են՝ 30-50 մ բարձրությամբ և 80-150 սմ բնի տրամագծով: Աճում են չափազանց արագ: Փշատերևները ունեն 10-40 մմ երկարություն և 0,6-1,6 մմ լայնություն, բաց կանաչավուն են, հաճախ կապտավուն երանգով, կարճացած ընձյուղների վրա դասավորված են 20-40-ական փնջերով: Կոները ձվաձև են կամ երկարավուն-ձվաձև, 20-60 մմ երկարությամբ, գորշավուն, կազմված 6-8 շարքերով, դասավորված 45-70 թեփուկներից: Սերմնային թեփուկները թեթևակի կերպով դեպի դուրս են փքված, մեջքի կողմում ունեն երկայնակի շերտեր, ամբողջական են, ալիքաեզր, մերկ կամ թեթևակիորեն պատած մազմզուկներով: Ծածկող թեփուկները օվալաձև են, երկար, սուր ծայրերով, որոնք դուրս են գալիս սերմնային թեփուկի սահմաններից:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ալպերում և Կարպատյան լեռներում: Աճում է հիմնականում 1000-2500 մ բարձրության վրա, գլխավորապես լավ լուսավորված, նոսր տնկարկներում: Ապրում է մինչև 500 տարի: Արմատային համակարգը առանցքային է՝ խորը գնացող: Հաճախ տուժում է ուշ գարնանային ցրտահարություններից, ինչպես նաև վնասատուներից և հիվանդություններից: Վատ է տանում հողի ճահճացումը: Չափազանց լուսասեր է: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Լավ է դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին և հատկապես ծխին ու գազին: Երևանում հանդիպում է ընդամենը մի քանի օրինակ, ընդ որում ամենախոշորը 28 տարեկան հասակում ունի 3 մ բարձրություն՝ 15 սմ բնի տրամագիծ: Աճը խիստ ճնշված է:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ V: Խորհուրդ է տրվում լայնորեն փորձարկել մեր հանրապետության պայմաններում: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9-10, 19-20[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 47։